Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՐԳՈՐԾ ՎԱՐՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՖՐԻՆԱ ԲԱԲԱՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ

Թե համախմբվեն մարդիկ ու ցեղեր, սրտեր չե՜ն մաշի,

Միացյալ ուժը ապառաժներ ու ժայռեր կտաշի,

Մեկ սուփրայի շուրջ թե միասնաբար մենք նստենք ճաշի,

Երես չի թեքի ճակատագիրը Թուրքմենստանի

18-րդ դարի բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի թուրքմենական ցեղերի միավորման երազած գաղափարը միայն թուրքմեն ժողովրդինը չէ: Այն համամարդկային մտածողության արգասիք է, օրհներգՙ աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Յուրաքանչյուրը, ում բախտ է վիճակվել երբեւէ լինելու Թուրքմենստանում կարող է վկայել այն համաժողովրդական սիրո մասին, որ վայելում է երգիչն իր հայրենիքում: Մահթումկուլի Ֆրագիի անունը վաղուց քաջածանոթ է հայ ընթերցողին: 2014 թ. Երեւանի պետական համալսարանի կողմից լույս տեսած նրա երկերի երրորդ ժողովածուն դրա ցայտուն արտահայտությունն է: Գրքի առաջին էջում ներկայացված է բանաստեղծի արձանը: Համոզված ենք, որ Աշխաբադում յուրաքանչյուր անցորդ, անառարկելիորեն մի պահ կանգնում եւ հիանում է Ազատության պողոտայումՙ թանգարանի առջեւ տեղադրված մեծ բանաստեղծի արձանով: Շատերին հայտնի չէ սակայն, որ բազալտե մեծ ժայռաբեկորը, որից կերտվել է արձանը, հայաստանյան բազալտե քարն է. այն նախապես տաշվել է Երեւանում, այնուհետեւ երկաթուղային վագոններով տեղափոխվել Աշխաբադ: 4,5×5 քառ. մ ժայռե պատվանդանի վրա փոխադրված Մահթումկուլի Ֆրագին ազգային տարազով է, աջ ձեռքում գիրք, ձախըՙ հենած ժայռին: Մտքի եւ ուժի այս միացությունը խորհուրդ պարունակող թեմա է, որ փայլուն ձեւով իրականացվել է քանդակագործ Վ. Պոպովի կողմից:

Քարի վրա փոխադրությունը կատարել է վաստակաշատ քարգործ վարպետ Աղոն: Վարպետ Աղոնՙ Գեւորգ Հովհաննիսյանը ծնվել է 1932 թ. Գեղարքունիքի Լիճք գյուղում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 16 տարեկանից: Տարիներ շարունակ նվիրված իր մասնագիտությանըՙ վարպետը քանդակագործների կողմից կերտված թեմաները փոխադրել է քարի վրա, ստեղծել ինքնատիպ, հիացմունք պատճառող գործեր: Բազմաթիվ են դրանք: Մատենադարանի առջեւ տեղադրված Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Գոշ, Մովեսես Խորենացի, Թորոս Ռոսլին, նաեւ զորավար Սուվորով, Սայաթ-Նովա, Մարտիրոս Սարյան, Վահան Տերյան, Պեպո, ԵՊՀ-ի բակում տեղադրված Անանիա Շիրակացի: Վարպետ Աղոյի մուրճի հարվածներով են ծնունդ առել նաեւ ճարտարապետ Ռ. Իսրայելյանի Ապարանի հերոսամարտի հուշարձանը, Երեւանի հյուսիսային մուտքինՙ «Վահագնի վիշապամարտը», բազմաթիվ այլ գործեր: Այդ ամենը քանդակագործների տաղանդավոր մտահղացամ եւ վարպետի բնատուր շնորհի մեկտեղման արդյունքն է: Այն այսօր մեզանում, ցավոք, առանձնակի արվեստագիտական քննարկման չի ենթարկվում:

Վարպետ Աղոն վերջին տարիներին չէր աշխատում: Չնայած կույր էր աչոք, սակայն կույր չէր մտոք: Նա պայծառ հիշողությամբ պատմում էր իր գործերի մասին, հիշում էր այն քանդակագործներին, ճարտարապետներին, նույնիսկ գիտնականներին եւ բանաստեղծներին, որոնց տեսել, որոնց հետ աշխատել եւ ինչպես ինքն էր ասումՙ մի թաս գինի էր խմել: Երկար է նրանց ցուցակըՙ Ռաֆայել Իսրայելյան, Մարկ Գրիգորյան, Արա Հարությունյան, Արթուր Թարխանյան, Երվանդ Քոչար, Ղուկաս Չուբարյան, Լեւոն Թոքմաջյան, Մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյան, Հովհաննես Շիրազ եւ մյուսներ:

Հրատարակության պատրաստվող սույն հոդվածը գրելիս մեր վարպետն անաղմուկ հեռառացավ կյանքից: Հեռացավ, որ ավելի մոտ կանգնի բոլոր այն երախտավորներին, որոնք նրա ստեղծագործական կյանքի հիմնաքարերն էին, որոնց շնորհիվ էլ նրա վարպետորեն կերտած փոխադրումներն այդքան ցայտուն եւ նշանակալից եղան:

Նախորդ գրառումը

ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԽԹԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԿԻՐԸ ՄԵԿՆ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԿԻՐԸ ՄԵԿՆ Է ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական