Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ 5 ՄԵԾԱԳՈՒՅՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22/05/2015
- 22 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատրաստեցՙ Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ըստ «National Interest» պարբերականի

Համաշխարհային պատմության մեջ մեծ կայսրություններ քիչ չեն եղել: Սակայն գերտերությունների ցանկը անհամեմատ փոքր է, քանի որ նման կարգավիճակը ենթադրում է անվիճարկելի գերիշխանություն բոլոր մրցակիցների նկատմամբ:

Անշուշտ, նմանօրինակ բոլոր ցանկերը այս կամ այն չափով սուբյեկտիվ են, քանի որ գերտերության հատկանիշները բավական անորոշ են: Այդուհանդերձ, հազիվ թե որեւէ մեկը վիճարկի, որ Հռոմեական կայսրությունը իր ժամանակին եղել է գերտերությունՙ բառիս դասական ըմբռնումով, իսկ Հաբսբուրգների իսպանական կայսրությանը կամ Աքեմենյանների պարսկական տերությանը ինչ-որ բան պակասում էր գերտերության կարգավիճակին հասնելու համար:

Ամերիկյան «National Interest» պարբերականը կազմել է 5 գերտերություն ընդգրկող ցանկ: Հեղինակների կարծիքով, այդ կազմավորումները մյուսներից ավելի լավ են համապատասխանում «գերտերություն» բնորոշմանը:

1. Հռոմեական կայսրություն

Հռոմեական կայսրությունը իր ծաղկման բարձրակետին հասավ 2-րդ դարում եւ մի քանի հարյուրամյակ գերիշխող ուժ էր անտիկ աշխարհում: Իհարկե, Հնդկաստանը եւ առավել եւս Չինաստանը դուրս էին Հռոմի ազդեցության ոլորտից, բայց Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում կայսրությունը տեւականորեն իշխում էր, քանի որ ներառում էր իր ժամանակի հայտնի քաղաքակրթությունների մեծ մասըՙ Հունաստանը, Եգիպտոսը, Լեւանտը, Կարթագենը, Անատոլիան, Իտալիան:

Տերության առավելագույն հզորության պահին Հոռմեական կայսրության բնակչությունը գրեթե 60 միլիոն էր եւ կազմում էր մոլորակի բնակչության զգալի մասը: Համենայն դեպս, համեմատության դեպքում մյուս բոլոր թագավորություններն ու կայսրությունները թվում էին գաճաճներ:

Ինչ վերաբերում է տարածքին, կայսրությունն այնքան մեծ էր, որ Հռոմը ուրիշ երկրների հետ նույնիսկ առեւտուր անելու կարիք չուներ, բացառությամբ պերճանքի առարկաների ներմուծումը:

Հին Հռոմի հզորության հիմքում բոլոր թշնամիների նկատմամբ ռազմական գերազանցությունն էր: Հռոմեացիներին ինչ-որ չափով կարողանում էր դիմադրել միայն Պարսկաստանը, բայց այնուամենայնիվ երկու կայսրությունների ուժերը անհամեմատելի էին: Դրա առավել համոզիչ ապացույցն այն է, որ հռոմեական լեգեոնները ներխուժում էին Պարսկաստանի տարածք եւ սպառնում էին երկրի մայրաքաղաքին, մինչդեռ պարսիկները, իհարկե, Հռոմի վրա արշավելու մասին կարող էին միայն երազել:

Հռոմեական կայսրության ուժի վկայությունը նաեւ այն է, որ գերտերության անկումը ի վերջո տեղի ունեցավ ոչ թե արտաքին վտանգի, այլեւ ներքին երկպառակությունների եւ քաղաքացիական կռիվների, տնտեսական խնդիրների եւ վարձկանների պատճառով, որոնք կայսրության մայրամուտին դարձել էին պետության գլխավոր ռազմական ուժը:

2. Մոնղոլական կայսրություն

13-րդ դարում Չինգիզ Խանի ստեղծած պետությունը տարածքով համարվում է մոլորակի ամենամեծ կայսրությունը: Մոնղոլական տերության ծաղկումն ապշեցնում է նաեւ նրանով, որ մոնղոլների թիվը 1 միլիոնից չէր անցնում: Սակայն դա նրանց չխանգարեց նվաճելու իրենց բուն տարածքը տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր անգամներ գերազանցող կայսրություններ: Հաջողությունները ձեռք էին բերվում բացառիկ մարտավարության, շարժունության, ինչպես նաեւ նվաճված ժողովուրդների տեխնոլոգիաների յուրացման շնորհիվ:

Չինգիզ խանը կամ Թեմուչինը մոնղոլական ցեղերի միավորումն ավարտեց 1206 թվականին, երբ ինքն արդեն հիսուն տարեկան էր: Չինաստանի հյուսիսը նվաճելուց հետո նա ամայացրեց Կենտրոնական Ասիան (1219-1221 թթ.) եւ Իրանը:

Տարեգիրները Չինգիզ խանի դաժանությունները նկարագրելիս հավանաբար ուռճացնում են զոհերի թիվըՙ խոսելով 15-50 միլիոնի մասին, բայց անվիճելի է, որ եղել են հարյուր հազարավոր, գուցեեւ միլիոնավոր զոհեր, գրում է «National Interest»-ը:

Չինգիզ խանի ժառանգորդները նվաճեցին Եվրասիայի մեծ մասը: Մոնղոլների կայսրությունը ներառում էր Մերձավոր Արեւելքը եւ Արեւելյան Եվրոպայի, Չինաստանի ու Ռուսիայի բավական մեծ տարածքներ:

Ինչպես եւ Հին Հռոմում, Մոնղոլական կայսրության համար եւս իրական վտանգը ոչ թե արտաքին թշնամիներն էին, այլ ներքին երկպառակությունները եւ իշխանության համար պայքարը:

3. Բրիտանական կայսրություն

Այս կայսրությունը ձեւավորվեց 18-րդ դարում, ձեռներեց որոշ բրիտանացիների գաղութատիրական եւ առեւտրային արկածախնդրությունների շնորհիվ: 20-րդ դարի սկզբներին կայսրությունը դարձել էր մարդկության պատմության մեջ խոշորագույն պետությունը, որի տարածքը զբաղեցնում էր մոլորակի ցամաքի մեկ քառորդը: Բրիտանական կայսրության տարածքն այնքան մեծ էր, որ այնտեղ, ինչպես ասում էին իրենքՙ բրիտանացիները, արեւը երբեք մայր չէր մտնում: Կայսրության առավելագույն հզորության պահին այնտեղ ապրում էր երկրագնդի բնակչության 1/5-ը:

Ի տարբերություն նախորդ գերտերությունների, բրիտանացիների զորության հիմքը նավատորմն էր: Դա Լոնդոնին թույլ տվեց արմատավորել ծովագնացության ազատություն եւ արդյունավետորեն պայքարել ծովահենության ու ստրկավաճառության դեմ: Բրիտանական կայսրության հզորության մեջ շատ կարեւոր դեր էին խաղում առեւտուրը եւ ռազմավարական կետերիՙ Սուեզի, Ադենի, Մալակկայի, Օրմուզի, Ջիբրալթարի վերահսկողությունը:

Բրիտանական տիրույթներ կային բոլոր մայրցամաքներում: Կայսրությունը շատ բազմաբնույթ ու խայտաբղետ էր բոլոր, այդ թվում մշակութային առումներով եւ, իհարկե, չէր կարող երկար գոյատեւել: Բրիտանական կայսրությունը չկարողացավ վերապրել համաշխարհային պատերազմները:

4. Խորհրդային Միություն

Ցանկի հեղինակները գտնում են, որ Ռուսաստանի եւ ապա ԽՍՀՄ-ի նման հսկայական եւ ռեսուրսներով հարուստ երկիրը անխուսափելիորեն պետք է դառնար գերտետրություն: Խորհրդային Միությունը բնակչության եւ տարածքի առյուծի բաժինը ժառանգեց Ռուսական կայսրությունից եւ կարողացավ սեփական ազդեցության ոլորտ դարձնել գրեթե ամբողջ Արեւելյան Եվրոպան: ԽՍՀՄ-ի գերիշխանության հիմքում իր վիթխարի չափերն էին: Անընդգրկելի չափերի պատճառով պատերազմում Խորհրդային Միությանը հաղթելը ծայրաստիճան դժվար էր, գրեթե անհնար: Հիտլերը լիուլի համոզվեց դրանում:

5. Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ը գերտերություն դարձավ 2-րդ աշխարհամարտից հետո: Պատերազմի վերջերին երկիրն արտադրում էր մոլորակի ՀՆԱ կեսը: Այդ նվաճումն այլեւս ոչ ոք երբեւէ չկարողացավ կրկնել:

Խորհրդային Միությունը չորս տասնամյակ փորձում էր մրցել Ամերիկայի հետ, բայց նրանց ուժերն անհավասար էին գլխավորապես տնտեսական ներուժի առումով:

Ցանկի հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ը դրական շատ բաներ է վերցրել իրեն նախորդած գերտերություններից: ԽՍՀՄ-ի նման, ԱՄՆ-ը վերահսկում է աշխարհամասի չափեր ունեցող հսկայական տարածք, որը հարուստ է օգտակար հանածոներով: Ռազմական զորությամբ ԱՄՆ-ը համեմատելի է Չինգիզ Խանի մոնղոլների հետ: Ամերիկան Մեծ Բրիտանիայից «փոխ առավ» առեւտրի վերահսկողությունը եւ շատ հզոր նավատորմը, որի շնորհիվ հասանելի են բոլոր ամենակարեւոր ծովային երթուղիները:

Անհրաժեշտ է հիշել, որ գերտերությունները հավերժական չեն լինում եւ այս կամ այն պահին կորցնում են իրենց դիրքերը, ամենից հաճախՙ ներքին խնդիրների պատճառով:

Նախորդ գրառումը

ԳԱՐՆԱՆ ԳԱԼՈՒՆ ԵՎ ԾԱՌԵՐԻ ԿԱՆԱՉԵԼՈՒՆ ՍՊԱՍՈՂ ՎԱՏ ՄԱՐԴԸ

Հաջորդ գրառումը

«ԲԵՄԱԴՐԵԼՈՎ ԱՆԲԵՄԱԴՐԵԼԻՆ»ՙ ԸՆԹԵՐՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՔԸՐՔ ԴՈՒԳԼԱՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԲԵՄԱԴՐԵԼՈՎ ԱՆԲԵՄԱԴՐԵԼԻՆ»ՙ ԸՆԹԵՐՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՔԸՐՔ ԴՈՒԳԼԱՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական