Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Հայաստանը համաձայնում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ուրեմն Լաչինի միջանցքն Ադրբեջան է. քաղաքագետ

22/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նույնիսկ այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը պատերազմ հայտարարեց, մեղադրանքներ հնչեցրեց, թե Հայաստանն է այն հրահրել։ Երկկողմ պայմանավորվածությունների չկատարման մեջ մշտապես հայկական կողմին մեղադրելը  Ադրբեջանի պարագայում տարօրինակ չէ։ Նույնը կարելի է ասել նաև գազի և մյուս ենթակառուցվածքների անխափան մատակարարման պայմանավորվածության մասին, որը ևս Ադրբեջանը չի կատարում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի հաճախակիացած  մեղադրանքներին, թե հայկական կողմը վիժեցնում է բոլոր պայմանավորվածությունները։

«Միանշանակ և միշտ այդպես էլ լինելու է ։ Մարդիկ միշտ մտածում են՝ ի՞նչ անենք, որ Ադրբեջանը գազի փականը բացի, ի՞նչ անենք, որ Լաչինի միջանցքը, տեխնիկական լուծումներ են ման գալիս։ Իրականում այդ խնդիրների լուծումը քաղաքական հարթության մեջ է՝ նույնիսկ իրավական հարթության մեջ չէ։

Շատերը համոզված էին, որ Հաագայի դատարանի որոշումից հետո (նկատի ունի փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանից պահանջվում է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երկու ուղղություններով ապահովելու տրանսպորտային միջոցների և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ խմբ.) Ադրբեջանը ճանապարհը կբացի։ Բայց նման բան տեղի չունեցավ»,- ասաց Երվանդ Բոզոյանը՝ հիշեցնելով, որ դատարանի որոշումները պարտադրող մարմնի բացակայության պարագայում Ադրբեջանի վարքը լիովին կանխատեսելի էր։

Քաղաքագետը շեշտեց՝ այս պարագայում Հաագայի դատարանի որոշումն ավելի շուտ վերացական-իմիջային բնույթ է կրում, մինչդեռ հայ հասարակության մեջ ընկալումը բոլորովին այլ էր։ Ըստ նրա՝ ժամանակն է հասկանալու, որ բոլոր խնդիրները լուծվում են երկակի ստանդարտներով և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

«Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է մեկ պարզ պատճառով, որպեսզի արցախահայությունը հեռանա իր հայրենիքից, և ԼՂ հարցը լուծվի հայերին Արցախից վտարելով։ Իսկ ինչո՞ւ նրանք այդ իրավունքն ստացան. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նրանք նման իրավունք չունեին, որովհետև այն ժամանակ համաձայնությունն այնպիսին էր, որ ԼՂ կարգավիճակն անորոշ է, և այն պետք է լուծվի հետագայում։

Եթե ԼՂ կարգավիճակն անորոշ էր, անորոշ էր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակը։ Իսկ եթե Լաչինի միջանցքը կարգավիճակն անորոշ է, իրենք իրավունք չունեն պնդելու այնտեղ անցակետ տեղադրել։

Բայց երբ ՀՀ իշխանությունները Պրահայում համաձայնություն տվեցին, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ադրբեջանական կողմը դրանից հետո լեգիտիմ իրավունք ստացավ ռուսներին ասելու, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլևս չի գործում այն աստիճան, ինչ նախկինում։

Եթե Հայաստանը համաձայնում են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ուրեմն Լաչինի միջանցքն Ադրբեջան է։ Եթե Լաչինի միջանցքն Ադրբեջան է, այնտեղ պետք է անցակետ լինի։ Ադրբեջանցիներն էլ հայտարարում են՝ եթե հայերը չեն ուզում, որ Լաչինի միջանցքում անցակետ լինի, ուրեմն «Զանգեզուրի միջանցքում» ևս չպետք է անցակետ լինի։ Սա նրանց կողմից շատ տրամաբանական հարցադրում է»,- նկատեց Երվանդ Բոզոյանը։ Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը բավական հաջող կերպով օգտվում է ՀՀ իշխանությունների անմեղսունակ գործելաոճից՝ Լաչինի միջանցքի խնդիրը 180 աստիճանով շրջելով հայերի դեմ։

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի հարցը միջազգային հարթակներում երբևէ չի քննարկվել, մինչդեռ Լաչինի միջանցքի հարցի առնչությամբ մինչև 2018 թվականն ընդունված էր հետևյալ դրույթը՝ այն պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ ԼՂՀ-ն։

«Քանի որ ԼՂՀ կարգավիճակը դեռ որոշված չէր, նշանակում է՝ որոշված չէր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակը»,- ամփոփեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մակրոնը նախագահական ընտրություններին մասնակցել չի կարող

Հաջորդ գրառումը

Երասխի հատվածում թշնամու կրակոցից զինվոր է սպանվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երասխի հատվածում թշնամու կրակոցից զինվոր է սպանվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական