Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մակրոնը նախագահական ընտրություններին մասնակցել չի կարող

«Ես չեմ պատրաստվում վերընտրվել, սահմանադրությամբ չեմ կարող դա անել»,- ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա դեռ կպաշտոնավարի մինչև 2027 թվականը։ Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր ուժերը նորից է փորձելու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, որը նախորդ ընտրություններում Մակրոնի գլխավոր մրցակիցն էր։