Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԱԲԱՏԱՌ ՄԻ ԹԵՐԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Հայ մամուլի 220-ամյա պատմության ընթացքում հայալեզուների կողքին իրենց ուրույն դերակատարությունն են ունեցել նաեւ օտարալեզուները: Օտար ափերում ծնված նոր սերնդին հայ պահելու ու հայեցի դաստիարակելու համար դրանք անփոխարինելի դերակատարություն ունեն:

Մինչեւ վերջին տարիների ցավալի դեպքերը, արաբալեզու երկրներում` առավելաբար Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում ապրող սփյուռքահայերը հրատարակում էին պարբերականներ, որոնց մի մասը` արաբերեն: Դրանց պատվավոր շարքը 1998 թ. հունվարին լրացնելու եկավ եգիպտահայ մամուլի երեցներիցՙ ՌԱԿ «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածը [*], որը կոչված էր կամրջելու հայ-եգիպտական բարեկամությունը, իրենց մայրենիով Եգիպտոսի ժողովրդին ծանոթացնելու հայերի հերոսական անցյալին ու ներկա օրերում մտահոգող հիմնախնդիրներին: Եգիպտահայ մամուլում եզակի այս հավելվածի առաքելությունը ազգօգուտ գործ կատարելն էր, երկու ժողովուրդների միջեւ սիրո եւ եղբայրության կամուրջներ ձգելը, նրանց առավել մերձեցնելը, հայ ժողովրդի էությանը ծանոթանալու եգիպտացիների համար կարելիություն ընծայելը:

Մինչեւ 2009 թ. մայիսը հավելվածի պատասխանատու, եգիպտահայերի պատմության մասնագետ, ավելի շատ նյութերի բովանդակությամբ, քան դրանց ձեւերով հետաքրքրվող Մոհամեդ Ռիֆաթ Էլ Իմամը , ողջ խմբագրակազմը եւ եգիպտահայ նշանավոր մտավորական Պերճ Թերզյանն այդ պատվաբեր առաքելությունը հիանալի կատարեցին, մշտապես վայելելով եգիպտական իշխանությունների եւ մտավորականության բարեհաճությունը` առաքելություն ունենալով կարելիություն ստեղծել եգիպտացիներին լավ «ճանչնալու հայ ժողովուրդին էութիւնը իր տարբեր երեսակներով»:

Հավելվածը գոյատեց 11 տարի` 1998թ. հունվարից-2009թ.: Այդ ընթացքում լույս տեսավ 137 համար, որոնք պարունակում էին 16 եգիպտահայ եւ օտար հեղինակների հրապարակումներ: Դրանց պատմությանն ու բովանդակության վերլուծությանն է նվիրված Պ. Թերզյանի տեղեկագրական բնույթ ունեցող այս ուսումնասիրությունը, որը բաղկացած է հայ մամուլի պատմության խորագիտակ պրոֆեսոր Ա. Խառատյանի հեղինակած Առաջաբանից, երեք գլուխներից, Հավելվածից եւ մի քանի գրություններից, որոնք «կրնան սատարել ներկայցուող հարցերուն առաւել ճիշդ եւ հստակ ընկալումին»:

Առաջին` «Ծագում» գլխում հեղինակն իրեն հատուկ մանրակրկիտ ու բարեխիղճ մոտեցմամբ ներկայացնում է Հավելվածի ստեղծման պատմությունը: Հեղինակը նշում է, որ եգիպտահայության անցած ուղին ու դրական փորձը` որպես երկու ժողովուրդների լիակատար համագործակցության ու ներդաշնակության, մեծամասնության մեծահոգության եւ փոքրամասնության հպարտ կեցվացքի լավագույն դրսեւորվման վառ օրինակ, արժանի է ակադեմիական ուսումնասիրության: Եգիպտոսում լույս տեսած թերթերի կողքին, արաբերեն սույն Հավելվածի երեւումի պատմության ներկայացումը կարեւոր էր ու անհրաժեշտ, ինչն էլ նյութի խորը իմացությամբ եւ ձեռնահասությամբ է կատարել այդ գործի ոչ շարքային մասնակից հեղինակը:

Երկրորդ` «Ճառագայթում» գլխում հեղինակը ձգտում է առավելագույն տեղեկություններ տալ եգիպտահայ մամուլի պատմության մեջ եզակի այս պարբերականի մասին, ներկայացնում դրա բովանդակությունը, քննարկված խնդիրներն ու դրանց տրված լուսաբանությունները, ինչպես նաեւ` դիմակայած դժվարությունները:

16 էջով հրատարակվող Հավելվածի առաջին համարը բացվում է «Երկունքի Ցաւերը… եւ Ծնունդը» խմբագրականով, որտեղ փոքրիկ պատմական էքսկուրս կատարելուց հետո, ներկայացվում են պարբերականի գոյառման դրդապատճառներն ու նախանշվող ուղին: Իսկ Պ. Թերզյանի առաջին` «Եւ ժպտեցաւ Լուքսորը» հոդվածը տեղ է գտնում երկրորդ համարում: Դրանով էլ սկսվում է երկու հավասարակշռված, կիրթ ու գործին անշահախնդիր նվիրյալների թերթային 11-ամյա շահեկան բարեկամությունը: Հետագայում թերթի լավ ընդունելությունն ու նրա նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը թելադրում են, որ պարբերաբար ներկայացվեն մամուլի տարբեր հրապարակումներում եղած հայկական խնդիրների վերաբերյալ հայության ու օտարների տեսակետներն ու անդրադարձները:

Մեկ տասնամյակից ավելի գոյավորման ընթացքում Հավելվածին հաջողվում է իր շուրջը համախմբել տարբեր սերնդի պատկանող ու տարբեր մասնագիտությունների տեր արաբ եւ հայ մեծաքանակ մտավորականների, որոնց շնորհիվ «իրագործուած է յաւելուածին բազմաբնոյթ բովանդակութիւնը»:

Գրքի ամենացավառատը «Շիջում» գլուխն է, որտեղ ներկայացված են Հավելվածի դադարեցման համար ստեղծված աննպաստ իրավիճակն ու արհեստածին պատճառները: Արձանագրենք, որ այդտեսակ դրսեւորումների շատ օրինակներ ունենք հայ եւ հատկապես սփյուռքահայ մամուլի պատմության մեջ: Դրանց արդյունքում փակվել են հրաշալի պարբերականներ, հալածվել ազգին ու իրենց գործին նվիրյալ մտավորականներ: Հավելվածը դադարեցնելու մասին հեղինակի այս շարադրանքը հօգուտ իր պաշտպանյալի պատճառաբանված, փաստերով հարուստ, խելացի ու գրագետ իրավագետի փաստաբանական ելույթ է հիշեցնում: Միայն, ցավոք, արդարացման դատավճիռ չի հնչել եւ Հավելվածի հրատարակությունը չի վերսկսվել: Ինչեւէ, Հավելվածը, որը գործում էր սփյուռքահայ մամուլին հատուկ լայնախությամբ, դրսեւորելով հարգանք հյուրընկալ երկրի ու նրա ժողովրդի նկատմամբ, օրինապաշտ եւ նվիրյալ քաղաքացու կեցվածք, դադարեց լույս տեսնելուց:

Ամփոփելով նշենք, որ սույն ուսումնասիրությունը բազմաէջ ու հաստափոր չէ, սակայն լուրջ խնդիրներ է բարձրացնում: Առաջին հայացքից անաչառ փաստագրողի դիրքերից Պ. Թերզյանը արձանագրում է կատարված մի իրողության պատմություն: Սակայն զգացվում է, որ նա կորստյան ցավ ու մորմոք ունի հոգում թաքցրած, տագնապ ու անհանգստություն նման դրսեւորումների նկատմամբ: Դրսեւորումներ, որոնք աղքատացնելով մշակութային, հոգեւոր ու կրթական ասպարեզները, վտանգում են հայապահպանության կարեւորագույն գործառույթները եւ, վերջապես, Սփյուռքի գոյությունն ընդհանրապես:

Համենայնդեպս, մխիթարականն ու ուրախառիթն այն է, որ Հավելվածը այժմ շարունակում է լույս տեսնել, «Արեգ« անունով, նույն խմբագրի գլխավորությամբ:

Հոդվածը լույս է տեսնում կրճատումներով

* Թերզեան Պերճ, «Արեւ»ի արաբերէն ամսօրեայ յաւելուածը, Գահիրէ, 2014, ուսումնասիրությանն է նվիված մեր սույն գրախոսությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՃԱՑՈՒՄ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻՑ ԿՈՄԻՏԱՍ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻՑ ԿՈՄԻՏԱՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական