Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ, ԵՎ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ

05/06/2015
- 05 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած բրիտանացի գիտնականներին ոչ ոք ըստ էության չի տեսել, բայց նրանք շարունակում են հանդես գալ գիտական հայտարարություններով: Ըստ վերջինի` պարզվում է, որ ընդամենը 15 տարի անց Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը… անհետանալու է: Գիտնականները չեն ասել, թե ո՞ւր, փոխարենն ասել ենՙ ինչո՞ւ: Խնդիրը, որը կարող է 15 տարի անց բերել մոլորակի բնակչության մեծ մասի անհետացմանը, ըստ գիտնականների, նախ եւ առաջ ժամանակակից աշխարհում պարբերաբար նկատվող տնտեսական ճգնաժամերն են, ինչպես նաեւ տարեց տարի վատթարացող էկոլոգիական վիճակը: Ըստ տեսության` մարդկության մեծ մասի անհետացման մեջ իրենց նշանակությունն են ունենալու նաեւ բազմաթիվ երկրներում մղվող ռազմական գործողությունները, որոնց հետեւանքով տնտեսությունները կործանվում են, մարդիկ` մահանում, ծնելիությունն էլ չի ավելանում:

Ենթադրում ենք, որ այս պահին բրիտանացի գիտնականները փորձում են մեկ այլ հարցի շուրջ մտածել. թե ինչպե՞ս անեն, որ 15 տարի անց իրենք գոնե չանհետանան. աշխարհը, թեկուզ կիսով չափ ավելի քիչ բնակեցված, բավականին անհետաքրքիր կլինի առանց բրիտանացի գիտնականների:

Եթե ավելի լուրջ ասենք, ապա ամենայն հավանականությամբ գոնե այս վերջին բացահայտման գրավոր տարբերակը բրիտանացի գիտնականները ուղարկել են այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Համենայն դեպս, տիկին կանցլերը Globe and Mail պարբերականում հոդված է գրել, որտեղ խոսել է ժամանակակից միջազգային հանրության հիմնական խնդիրների եւ մարտահրավերների մասին: Ըստ Մերկելի, դրանք են` «ոչ միայն «Մեծ յոթնյակ»-ի երկրների զարգացման եւ կայունության պահպանմանը միտված քայլերը, այլեւ ընդհանուր արժեքների տարածումը, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգումը»: «Միթե կարելի՞ էր պատկերացնել, որ «սառը պատերազմից» 25 տարի հետո կարգ ու կանոնը Եվրոպայում կխարխլվի Ղրիմի օկուպացիայով: Կամ, որ Էբոլա վիրուսի տարածումը կխոչընդոտի մի շարք աֆրիկյան երկրների զարգացմանը, իսկ Մերձավոր Արեւելքում իսլամիստական ահաբեկչական խմբավորումները փորձ կանեն ստեղծելու խալիֆաթ` երկու երկրների տարածքներում»:

Ճիշտ է, Գերմանիայի կանցլերը չի հայտարարել աշխարհի մոտալուտ կործանման մասին, բայց ըստ էության նրա մտահոգությունները բրիտանացի գիտնականների մտահոգություններից եթե տարբերվում էլ են, ապա միայն կոնկրետությամբ:

Ինչեւէ, Մերկելը գրել է նաեւ, որ այս եւ այլ մի շարք հարցերը իրենք շուտով կքննարկեն «Մեծ յոթնյակ»-ի գալիք հավաքի ընթացքում, որը, հիշեցնենք, տեղի կունենա հունիսի 7-8-ը բավարական Էլմաու ամրոցում: Հիշեցնենք նաեւ, որ «մեծ յոթնյակ»-ի մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան: Երբ այն կոչվում էր` «Մեծ ութնյակ», մտնում էր նաեւ Ռուսաստանը, սակայն «Ղրիմի օկուպացիայից» հետո Ռուսաստանին դուրս հրավիրեցին: Այս կապակցությամբ, ի դեպ, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը (ով անձնական ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ) հայտարարել էր, որ Մոսկվայի վտարումը խմբից ճիշտ որոշում չէ, քանի որ «Ռուսաստանն այսօր այլընտրանք է հանդիսանում Եվրոպային, ինչը չենք կարող հակառակի մասին ասել»: Բացի այդ, Շրոյդերը նշել էր, որ կոնկրետ ուկրաինական ճգնաժամի հարցում` «բոլոր կողմերն են բազմաթիվ սխալներ արել, ինչը նշանակում է, որ հարցը ենթակա է բոլոր կողմերի անկեղծ քննարկմանը»:

Մենք չգիտենք, թե ի՞նչ կլինի 15 տարի հետո, որքանո՞վ էր ճիշտ Ռուսաստանին խմբից հանելը, բայց մենք վստահ ենք, որ եթե բոլոր հարցերում, սկսած անձնականից ու կենցաղայինից, վերջացրած` աշխարհաքաղաքականով, կողմերը ընդունեն իրենց գործած բազմաթիվ սխալները եւ նստեն անկեղծ քննարկման, ապա աշխարհի կործանումը… առնվազն կհետաձգվի: Հետեւաբար խնդիրը ոչ թե տնտեսական ճգնաժամերն են, կամ էբոլա վիրուսը, կամ էլ անգամ ռազմական գործողությունները, ոչ էլ, իհարկե` Հյուսիսային Կորեան, այլ անկեղծության պակասը, եւ, որն ավելի լուրջ է` սեփական սխալները ընդունել չկարողանալը:

Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ «ԿԻՆՈ»-Ն

Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ, ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ, ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական