Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՑԻԼԻԱՆ ՀԱՆՑԱՇԽԱՐՀՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼ Է, ՀԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՆ Է

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Անցյալ ապրիլին ամերիկյան դատարանի նիստերի լեփ լեցուն դահլիճում բոլորի հայացքն ուղղված էր սեւահեր մի տղամարդու, մականունըՙ Hollywood-Mike, որ հայտնի է նաեւ Capone անվամբ: Տարիներ ի վեր կալիֆորնիական ձեռնարկություններին ահաբեկած, ավազակային հարձակման, դրամականՙ հարկային ճնշման ենթարկած մարդը նաեւ բանկային խարդախությունների, անձնաթղթերի մեքենայությունների կողոպուտի մեղադրանքով ավելի քան 30 տարվա բանտարկության դատապարտվեց: Հոլիվուդ Մայքը պատկանում է միջազգային քրեական աշխարհի աճ արձանագրող խմբին, որ նաեւ ժամանակակից կալիֆորնիական մաֆիա անվանումն ունի: Քապոնե մականունն ունեցող այս մարդը ոչ թե Իտալիայի, այլ Հայաստանի ծագում ունի, «Ամերիկյան մաֆիայի նոր դեմքերը» վերնագրյալ հոդվածում գրում է գերմանական «Բիլդը»:

«Սիցիլիան իր ծառայությունն ավարտել է, այժմ հերթը Հայաստանինն է, Հարավային Աֆրիկայինը, Ռուսաստանինը», իրազեկում է գերմանական լրատունՙ մանրամասն, ծավալուն հոդվածում անդրադարձ անելով այն հանգամանքին, թե գլոբալիզացիայի հետեւանքով մաֆիայի ընտանեկան գործոնը կամ ազգային պատկանելիությունն այլեւս այնքան մեծ դերակատար չեն, որքան նախկինում:

Թերթն օրինակ է բերում Armenian Power Հայկական ուժ անունը կրող միավորումը, որ հաճախ է համագործակցում ռուսների կամ մեքսիկացիների հետ: Իսկ ամերիկաբնակ նախկին իտալական մաֆիայի պարագլուխ ընտանիքներում դաստիարակված նոր սերունդըՙ թոռներն ու ծոռներն այլեւս վաղուց գետտոյից դուրս են եկել, ուսում առել, նրանք այժմ հասարակության մեջ գտել են իրենց տեղըՙ բժիշկ ու նույնիսկ փաստաբան են դարձել: Հայերը, որ մի քանի տասնամյակ առաջ են Հոլիվուդ եկել եւ 30 տարում նրանց հանցավոր խմբավորման անդամների թիվը 250-ի սահմանն անցել է, Հարավային Կալիֆորնիայում օրինապահ մարմինների տեսադաշտում արդեն կան: Նրանց խումբն աշխարհի տարբեր անկյուններում կապեր ունի, գրում է «Բիլդը»ՙ այդուհետ անդրադառնալով նաեւ աֆրիկյան, ամերիկյան, ռուսական հանցախմբերին, դրանց առանձնահատկություններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԻՈՅ ՀԱՅԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԻՈՅ ՀԱՅԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական