Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՐՈՀՎԱԾ ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԵՐ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Կորուստ եւ կտակ» գրքում յոթ վերապրողի հուշագրություն

«Դոյչլանդ» ռադիոյի հունիսի 6-ի մշակութային անդրադարձում վերջերս հրատարակված երկու գիրք ներկայացվեց: Առաջինըՙ ավստրիացի հեղինակ Հերբերտ Մաուրերի 132 էջանոց «Եվ Աստված հայերեն է խոսում. մարդկանց եւ լեզվի միջեւ» (Քլեվեր հրատարակչություն, Վիեննա, 2015, գինըՙ 16, 90 եվրո) հատորն է: Մաուրերի խոստովանությամբ «հայկական իրականությունը պոետիկ թարգմանությամբ ներկայացնելու» գրողի առեղծվածային փորձն է», գնահատում է «Դոյչլանդ» ռադիոն եւ շարունակումՙ արդյունքըՙ 20 կարճ տեքստ «մարդկանց մասին», ինչպես վերնագրված է հատորում, այնուհետՙ հայոց լեզվով մի քանի փորձարարություն եւ մի բառարան: Սա ավելի շուտ ինքնասիրահարված հեղինակի մի խաղ է, քան հայերին, հայ մշակույթը լուսաբանող հայացք:

Փոխարենը, նշում է ռադիոն, ներկայացվող երկրորդ գիրքըՙ Միհրան Դաբաղի եւ Քրիստին Պլատտի հեղինակած «Կորուստ եւ կտակը» հայ աշխարհը հասկանալու անփոխարինելի աղբյուր է»: Գերմանական ռադիոն գովեստ չի խնայելՙ «գերազանց, կարեւոր հատոր է, կարեւոր աղբյուր, եզակի փաստագրություն, գանձ ապագա սերունդների համար» վերապրողների վկայությունները թարգմանաբար ներկայացնող այս 388 էջանոց գիրքը (Միհրան Դաբաղ, Քրիստին Պլատտ, «Կորուստ եւ կտակ. Հայոց ցեղասպանության վերապրողները հիշում են» «Ֆերդինանդ Շյոնինգ» հրատարակչություն, Պադեբորն 2015, գինըՙ 29, 90 եվրո) ունկնդիրների ուշադրությանն արժանացնելու համար: «Այս գիրքը հրավիրում է ականջալուր լինել»:

Իրենց ու աշխարհի լռությունը տրոհելով յոթ վերապրողներըՙ Արամ Կյուրեղյանը, Շուշանիկ Ղամբարյանը, Խորեն Մարկոսյանը, Աղավնի Վարդանյանը, Յուղաբեր Էֆթյանը, Հռիփսիմե Կոնդակջյանը, Զեփյուռ Մեծպաքյանը շարադրում են սեփական անձի, ընտանիքի, գյուղի, քաղաքի, երկրի, ժողովրդի, ազգի պատմությունը: Գրքի հեղինակները հրատարակել են այդ պատմություններն այնպես, ինչպես ձայնագրության մեջ էՙ գրեթե անխաթար, գրեթե չխմբագրվածՙ առանց միջամտությունների:

Մեզ հետ զրույցում Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն, գրախոսվող գրքի հեղինակ Միհրան Դաբաղը նշում է, թե նույնիսկ գերմաներեն թարգմանության պարագայում աշխատել են հայերեն խոսակցական դարձվածքներն այսպես ասածՙ գեղարվեստական թարգմանությամբ չփոխարինել, «հայերեն խոսքի ռիթմը ներկա է», շեշտում է մեր զրուցակիցըՙ ընդգծելով, թե հնարավորինս հարազատ են մնացել փաստավավերագրությանը: Նույնիսկ 11 ժամանոց ձայնագրության պարագայում տեքստը սեղմվել էՙ ի հաշիվ կրկնությունների: Վերապրողներին ձայնագրելու Բոխումի հիշյալ հաստատության 1989-ին սկսած նախագիծը 6 տարի է տեւել, հարցազրույցներն արվել են սոցիալ-հոգեբանական դիտանկյունից: Տպագիր տեքստին կից վերապրողների պատմությունները նաեւ լազերային սկավառակով ներկայացնելու մեր առաջարկը Միհրան Դաբաղը հնարավոր է համարումՙ «մինչեւ հիմա որեւէ հրատարակություն դա թեեւ չիրականացրեց, բայց չեմ հրաժարած այդ գաղափարից», ասում է:

Գրքի հեղինակ եւ թարգմանիչ, Գերմանիայում ծնված-մեծացած Քրիստին Պլատտը, որ Բոխումի նույն հաստատության փոխտնօրենն է, ճանաչում է մեկ ուրիշ տրավմա: Նրա մայրն էլ, հայրն էլ Շոայի վերապրողներ են, հրեական ողջակիզմանը զոհ գնացած ընտանիքի եզակի շարունակողները: «Հայ վերապրողների պատմություններն ինչո՞վ են առանձնանում հրեա վերապրողների պատմություններից» մեր հարցին ի պետասխան Պլատտն ընդգծում է էական տարբերությունըՙ մի դեպքում այն ճանաչված ցեղասպանություն է, մյուս դեպքումՙ չճանաչված եւ ուրացվող: Հոլոքոսթի վերապրողների պատումը տեղավորվում է ընկալելի, ընդունելի, արտոնված ձեւաչափում, նրանցը Ցեղասպանության մասին պատումի նմուշ է, այդպես է ընկալվում: Հայկականի պարագայում հայ վերապրողի պատումը ներհայեցողական է, արտաքին աշխարհի ճանաչման ձեւաչափում չընդունված, չտեղադրված, հայ վերապրողի պատումը դեռ բացատրում, փաստում էՙ մնալով որբն իր պատմության»:

«Հայոց ցեղասպանությունն արագ մոռացվեց արեւմտյան պետությունների քաղաքական հիշողությունից», նշում է «Դոյչլանդ» ռադիոնՙ հիշատակելով, թե ականատես վկաներից շատերն առաջին անգամ հենց այս նախագծի առիթով են սկսել անկեղծ խոսել, հաճախ ցեղասպանության այս վկաներն իրենց ընտանիքի միակ վերապրողն են եղել: «Մենք ունկնդրում ենք Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրության տարածքից անհետ ոչնչացված աշխարհի ձայները, որ պատմում են մանկության ու պատանեկության, տեղահանության ու սպանդի, վերապրելու, գոյատեւման ու հետոյիՙկյանքը շարունակելու մասին: Ցեղասպանության անդրադարձը կաՙ պատմության, ավանդույթի, ընտանիքի, կրոնի վրա: Վերապրողների պատումները բառերի մեջ են ամփոփում կորուստն ու նվաստացումը, ամոթը, անհեռանկար ապագան, հոգեկան տրավման եւ անվերջանալի ցավը: Հավերժական սուգ աննպատակ, քանզի չկան գերեզմաններ, հիշատակաց վայրեր», հուզական շեշտադրմամբ «Կորուստ եւ կտակ» հատորին է անդրադառնում գերմանական ռադիոն:

Նախորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿՙ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական