Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑ ՆԱՄԱԿՙ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարգանքներովՙ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, Երեւան, 27.05.2015թ.

Մեծարգո Նախագահ,

Տողերիս հեղինակը 80-ի դուռն է ծեծում եւ, բնականաբար, ետ է նայում ու հաշվեկշռի բերում տարիների անցուդարձը: Այդ անցուդարձի մեջ մի կպչուն միտք, մի անհասկանալի ու անբացատրելի երեւույթ որ կողմից էլ դիտեսՙ ինչ-որ մի մեծ բան չի լրանում, բաց է մնում:

Բարեկամս, օրերս լրացավ 1915 թվականի, ինչպես Դուք եք ասումՙ Թուրքիայում «ցավալի դեպքերի» 100 տարին, երբ երկրի տարածքում ապրող «ինչ-որ թվով» հայեր սպանվեցին: Սա փաստ է, որը ոչ ոք կարող է ժխտել, միայն թե մեկն այն կկոչի «ցավալի դեպքեր», մյուսըՙ ցեղասպանություն (մեկն էլ, ասենք, Հոլոքոսթ): Բայց համաձայնեք, իրականությունը ժխտել անհնար է: Արդ, կմնա ոչ այնքան չափը, որքան որակման խնդիրը:

Վստահ եմ, թե Ձեր ուսումնառության տարիներից հիշում եք տրամաբանություն առարկան, ուր այսպիսի մի հարց էր բարձրացված. քանի՞ հատիկ պակասի ցորենի կույտից, որ այն այլեւս կույտ չկոչվի, կամ հակառակը:

Խնդրում եմ մի տրամաբանական պատասխան տաք, որից եւ կերեւա Ձեր սկզբունքը, ելակետը

Երեւույթին աշխատում եմ նայել իմ աչքով, երբեմն էլՙ նաեւ Ձեր աչքով, եւ երբ լսում եմ, թե Դուք առաջարկում եք հարցի ուսումնասիրության համար ստեղծել հանձնախումբ, անընդհատ առաջ է գալիս մի հարց. հանձնախումբն ինչ էլ ապացուցի կամ որոշիՙ ինձ համար ի՞նչ է փոխվելու: Արդյո՞ք իմ սեբաստացի, Դավռա գյուղի սպանդից մազապուրծ Սենեքերիմ պապն իր աշխարհով մեկ ցրված գերդաստանով ինչ-որ բան կշահի դրանից: Նա եւ շատերը չկան, իսկ սերունդը կա: Վերջինս ի՞նչ է շահելու: Շահ բառը միայն նյութական իմաստ չունի:

Որեւէ ուսումնասիրությունից, քննությունից, որոշումից ի՞նչ է ունենալու Դավռայի թուրք այն գյուղապետի շառավիղը, որի պապը կախաղան է հանվել հայեր փրկելու համար: Որեւէ հանձնախումբ, որոշում, եզրակացություն երախտագիտությանս զգացողությունը գյուղապետի հանդեպ կարո՞ղ է փոխել:

Շատ կուզենայի անձամբ Ձեզ հետ խոսել ու աչքերի մեջ նայելով հարցնել. երբեւէ մտածե՞լ եք այն մասին, թե բնաջնջված հայերից բացիՙ «ցավալի դեպքեր» տեսած այլ ազգություններից ինչո՞ւ մի Թեհլիրյան դուրս չեկավ: Ի՛նչ էՙ նրանց մեջ տղամարդ չկա՞ր: Ինչո՞ւ Թուրքիայի մեղսակից գերմանական դատարանը մարդասպան Թեհլիրյանին ազատ արձակեց: Պատմության մեջ նման մեկ այլ փաստ կա՞, որ մարդասպանին, որը խոստովանել է արարքը, բանտ չդնեն, այլ ազատ արձակեն: Սա Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է: Մտածեք ու երեւույթների, հանցագործությունների մեջ ինչ-որ տարբերություն փորձեք գտնել, եւ երբ տարբերությունը գտնեք, գտեք նաեւ նրանց բնորոշ բառը: «Ցավալի դեպքե՞ր», թե՞ համատարած կոտորած, թե՞ միջազգային տերմինՙ ցեղասպանություն:

Միջանկյալ ասեմ, որ այդ տերմինն օգտագործելը կամ չօգտագործելը, հավանաբար, նաեւ ռասայական հիմքեր ունի: Ինչո՞ւ սպիտակամորթ եւ սեւամորթ նախագահները նույն երեւույթին տարբեր անուններ են տալիս:

Փոխենք աշխարհամասը եւ նորից խոսենք Ձեր առաջարկած հնարավոր հանձնախմբի մասին:

Պարոն Նախագահ, քանի որ Ձեզ հետ խոսում եմ իմ անունից, որեւէ ուժի, հավաքականության կողմից, նույնիսկ ընկերոջ կողմից երաշխավորված չեմ, ուստի, ուղղակի հարցնեմ. ի՞նչ որոշում, ի՞նչ պատճառաբանություն կարող է հոգուցս հանել Խապուր գետից մինչեւ օրս դուրս եկող ոսկորների սահմռկեցուցիչ պատկերը, Ռաքքայի, Մարկադեի, Շադադեի անձավներում մնացած դաժանությունների հետքերը:

Օրերս Հայրենական մեծ պատերազմի (Երկրորդ աշխարհամարտի) հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսություններից մեկի ժամանակ մի գերմանացի գործիչ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկ դնելիս խոսք ասաց եւ որքան ուզեց հուզումը զսպել, այնուհանդերձ, արտասվեց:

Պարոն Նախագահ, մեկ օր, մեկ պահ «ցավալի երեւույթների» մասին խոսելիս հուզումի, ցավի, կարեկցության մի ժեստ արեք, ասենքՙ մի պահ խորհրդապահաբար լռեք, իբր կոկորդը խեղդում է, հուզումի պահ խաղացեք, աչքերը, գլուխը խոնարհեք: Այս բոլորըՙ ոչ զղջման ու ցավի, այլ քաղաքավարության, առ ի նորմալ մարդ լինելու ապացույց:

Նորմալ մարդ գրեցի ու հիշեցի իմ Նախագահին. ինչո՞ւ օդում թողեցիք Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը:

Վստահ եմ, թե քաղաքական, դիվանագիտական տարբեր պատասխաններ ունի այս հարցը, բայց քանի որ այս պահին Ձեզ հետ անկեղծ ու ոչ պաշտոնյայի, ուղղակի մարդու հետ եմ խոսում, մտածում եմ. արդյո՞ք չէր կարելի հնարավոր պատասխանների թվում առաջինը համամարդկային չափանիշների ծիրում եղող մի պատասխան տալ:

Եթե կարծում եք, թե լռելը նույնպես իմ հուշած ծիրի մեջ է, ապա մեկ օր Շիշլի թաղամասով անցնելիս գերեզմանոցի կողմը նայեք, մարդկային չէ՞:

Ի՞նչ անուն տալ այն երեւույթին, երբ կողմերը կոնֆլիկտ ունեն եւ նրանցից մեկը ձեռք է մեկնում մյուսին, մեղմ ասենքՙ անարդարին: Իմ մայրենի լեզվով դա կոչվում է մեծահոգություն, կրոնի լեզվովՙ Քրիստոնեություն, մարդկայնություն: Իսկ այլ լեզուներո՞վ կա՞ն այդպիսի հասկացություններ: Ցավոք, ես լեզուներ չգիտեմ:

Շատ կուզենայի, որ Դուք տեսնեիք իմ աշխատասենյակը եւ հարցնեիք, թե մի պատին կախված Վազգեն Ա-ի նկարի դիմաց ինչո՞ւ է կախված Մեքքայի արծաթագույն դուռը, ու ես պատասխանեի, թեՙ Արարիչը մեկն է, եւ նրա խորհրդանիշները, ինչ անուն էլ ունենան, ինձ համար սրբություն են, եւ, խնդրեմ, եղած ողբերգությանը չտաք կրոնական պատճառաբանություն:

Ինչո՞ւ: Ասեմ:

Աշխարհի որեւէ իսլամական այլ երկրում մի եկեղեցի չի քանդվել, մի հոգեւորական չի կախվել: Ցավոք, իմ երկրում եղել է, ու եթե ես նախագահ լինեի, միեւնույն էՙ կանգնելու էի ճշմարտության կողքին:

Մինչ օրս Իրանում, որի պաշտոնական անունն Իսլամական Հանրապետություն է, գործում են հայկական եկեղեցիներ: Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս, Քուվեյթ, Հորդանան եւ այլն:

Գիտեմ, որ Դուք ասելու եք Ստամբուլ, բայց, խնդրեմ, այդ ասելու փոխարեն թույլ տվեք Աղթամարի գմբեթին խաչ դնել:

Ասելիքս այն է, որ «ցավալի դեպքերը» մի վերագրեք հավատքին: Դրանք հրահրված ու մոլեռանդ ամբոխի վրա ազդելու համար են արվել, քաղաքական, տնտեսական թիրախի ու նրանց հետապնդելու միտումով: Եթե հավատքը լիներ «ցավալի դեպքերի» պատճառը, ապա օրերս Իրաքի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովին մահմեդական կրոնավորները չէին մասնակցի եւ սրտառուչ այդպիսի խոսքեր չէին ասի Մեծ եղեռնի հայ զոհերի հիշատակին:

Ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ է մտնում «ցավալի դեպքերի» պատճառը վերագրել հայերիՙ հյուսիսի հարեւանի նկատմամբ ունեցած հակվածությանը, որն իրականություն է, բայց բույսն անգամ թեքվում է լույսի կողմը, ուր նրան արմատախիլ չեն անում: Եթե թուրքերենում արմատախիլ բառը, հասկացությունը չկա, ապա բացատրական բառարանում կարող եք գտնել. Թուրքիայի տարածքում հայեր չկան, ինչո՞ւ. նրանք արմատախիլ են արվել:

Դուք գիտեք, թե «հյուսիսի» թագուհին իր երկրի մարզերից մեկը վերաբնակեցրել է հայերով, եւ այդ տարածքը, մինչեւ օրս, ծաղկում էՙ ոչ միայն պահպանելով իր ինքնությունը, այլեւ ծաղկեցնում է այդ տարածքի դրոշը:

Ինչո՞ւ Թուրքիան գերադասեց բնաջնջման ճանապարհը փոխան խաղաղ գոյակցության հարցի պատասխանը, «վստահ եմ», կտա Ձեր առաջարկած «հանձնախումբը»

Պարոն Նախագահ, անսացեք խոսքիս, փոխեք Ձեր սկզբունքները, «ցավալի երեւույթներին» նայելու տեսանկյունը: Այդ իրավունքը Ձեզ տրված է անհերքելի պատմությամբ: Կարդացեք Բարսեղ Թուղլաջյանի աշխատությունները: Այն հզոր մշակույթը, որ ստեղծել են հայերը, ստեղծվել է վարչականորեն Թուրքիա կոչվող տարածքում, հպարտացեք դրանով, գնահատեք այն ստեղծող ժողովրդին: Շատ կուզենայի, որ ապաշխարեիք եղածի համար, բայց դա իմ ցանկությամբ չէ, դրա համար Ձեզ ժամանակ է հարկավոր, իսկ հիմա դեսպաններ ետ կանչելու եւ ապրիլի 24-ին Չանաքքալեն հակադրելու մակարդակի ժամանակներ են: Պրիմիտիվ է

Երբ կգա այն օրը եւ Դուք ինձ կասեք, թե ինչու է Բարսեղ Թուղլաջյանը դարձել Պարս Թուղլաջի, Քարամյանըՙ Քալքըթըք, իսկ Վիլյամ Սարոյանը չի դարձել Վիլլի Սարո, իսկ Արամ Խաչատրյանըՙ Խաչատուրով, հենց այդ օրը Դուք տված կլինեք «ցավալի դեպքերի» իրական անունը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՐՇԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԴԻ ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական