Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1915 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

12/06/2015
- 12 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Հարգանքներովՙ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Նախաձեռնողական ոգին բնավ չի լքում մեր նշանավոր հրապարակախոսին: Այս անգամ նա հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 նոյ. 22-ին ընդունած օրենքում ուղղումներ մտցնելու առաջարկությամբ: Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականությունը ոչ սկսվել եւ ոչ էլ ավարտվել է 1915 թ.ին, դա շարունակական մի քաղաքականություն է, որը սկիզբ է առել 19-րդ դարի կեսերից եւ շարունակվել հետագա տասնամյակների ընթացքումՙ տեղային, մասնակի թե համընդգրկուն ոճրագործություններով եւ, կարելի է ասել, շարունակվում է մինչեւ օրս ոչ միայն հետեւանքների չվերացման փաստով, այլեւ ուրացման քաղաքականությամբ, որը, ինչպես նշում են ցեղասպանագետները, մաս է կազմում ցեղասպանական արարքների: «Ազգ»ը երկրորդում է հրապարակախոսի առաջարկը եւ ակնկալում, որ Ազգային ժողովը վերատեսության կենթարկի համապատասխան օրենքը:

«Ազգ»


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Ազգային ժողովի պատգամավորներին

Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Ազգային ժողովի մեծարգո պատգամավորներ

Զանգվածային լրատվամիջոցներով ես բազմիցս դիմել եմ մեր խորհրդարանին եւ անձամբ Ազգային ժողովի նախկին խոսնակներին, իմ խորին համոզմամբՙ անհետաձգելի առաջարկով. քննության առնել 1988 թվականի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքում ուղղումներ մտցնելու հարցը:

ԵՐԿԱՐ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ, ընդգծելով բացառապես միայն մեկ տարեթիվՙ 1915 թվականը: Կյանքն ու պրակտիկան ցույց են տալիս, որ, ինչպես ինքըՙ Թուրքիան, այնպես էլ նրա դաշնակիցներն ու լոբբիստները, ճարպկորեն շահարկում են այն փաստը, որ 1915 թվականը ամենաթեժ տարին էր Առաջին համաշխարհային պատերազմում, որտեղ Թուրքիան կռվում էր Ռուսաստանի դեմ: Թուրքիայի շահարկողական փաստարկումը հանգում է քաղաքական պրիմիտիվ նենգափոխման, քանի որ թուրքահպատակ բազմաթիվ հայեր Ռուսաստանի կողմից էին, ապա Թուրքական կառավարությունն, իբր, ստիպված էր վերաբնակեցնել «հայկական տարրը» ռազմական գործողությունների թատերաբեմից հեռու, ինչը չիրագործվեց առանց դաժանության դեպքերի, որոնք ամենեւին չի կարելի որակել որպես ցեղասպանություն: Ահա հենց այսպիսի «թավշե» սոփեստությամբ են թուրքական լոբբիստները սովորաբար շահարկում պատմությունը միջազգային տարբեր հրապարակներում ապրիլի 24-ի նախօրեին, ավանդաբար վկայակոչելով վերոնշյալ հայկական օրենքը ցեղասպանության մասին:

Հիշենք, օրինակ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Տորդա Էբբոտ-Ուոթի հայտարարությունը, որը փորձում էր արդարացնել իր երկրի դիրքորոշումը: Ահա թե ինչ է մամուլին ասել Էբբոտ-Ուոթը Երեւանում. «Մեծ Բրիտանիան ընդունում է, որ 1915 թվականի իրադարձությունները (ինչպես տեսնում ենքՙ միայն 1915 թվականի- Զ.Բ.) իրենցից ներկայացնում էին հայ բնակչության զանգվածային սպանություն, ինչի համար պատասխանատու են թուրքերը: Ես խնդիր չեմ տեսնում դա դաժանություն անվանելու մեջ: Նման բան չպետք է տեղի ունենար նույնիսկ պատերազմի ընթացքում: Բայց, ես կարծում եմ, որ 1915 թվականի այդ իրադարձությունների որակումը որպես ցեղասպանություն ընդունելի չէ: Դա նշանակում է, որ ողբերգական իրադարձությունները չի կարելի կոչել ցեղասպանություն, քանզի դրանք տեղի են ունեցել բացառապես պատերազմի ընթացքում»:

Օրենքի ընդունումը 1988 թվականին տեղի ունեցավ մեր աչքի առջեւ: Այն ժամանակվա պատգամավորները հակված չէին մանրամասների մեջ խորանալու, հատկապեսՙ եթե հաշվի առնենք, որ 1915 թվականը մեր ողջ ժողովրդի կողմից ընկալվում էր որպես ցեղասպանության ամուր հաստատված միասնական խորհրդանիշ: Եվ այդ տարեթիվն էլ հոգեբանորեն անվերապահ գործում էր, ազդում ժողովրդի ընդհանրական գիտակցության վրա, սկսած 1965 թվականից: «Ցեղասպանության դատապարտման մասին» օրենքի ընդունումը հայ ժողովրդի կողմից ընկալվեց որպես պատմական երեւույթ, նույնիսկՙ որպես հաղթանակ: Առհասարակ, ըստ էության դա այդպես էլ կար. կարելի է հասկանալ եւ գնահատել երկար սպասված նման օրենքի լույս աշխարհ գալու բուն փաստը ԽՍՀՄ-ի պայմաններում: Սակայն այսօր մենք չենք կարող կուրորեն ուշադրությունից դուրս թողնել այն փաստը, որ հենց այդ վտանգավոր թերություններն են լկտիաբար շահարկում մեր հակառակորդներն ու ընդդիմախոսները, մոլորության մեջ գցելով մեր բարեկամներին ու համախոհներին:

ՀԱՎԱՆԱԲԱՐ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ՀԻՇԵՑՆԵԼ. ՕՐԻՆԱԿ, ՀՐԵԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈԼՈՔՈՍԹԸ (հունարենից թարգմանվում է ՙ «հիմնովին հրկիզված», որպես հիշեցում Օսվենցիմի վառարանների մասին) թվագրել են ոչ թե մեկ կոնկրետ տարով, այլ մշակել են ազգի եւ մարդկության դեմ ոճրագործության բուն էության դյուրըմբռնելի սահմանումը. «Հրեաների ցեղասպանություն (Հոլոքոսթ). հրեաների մեծամասնության ոչնչացումը (ավելի քան 60 տոկոս կամ 6 միլիոն 100 հազար մարդ) գերմանական ֆաշիստների եւ նրանց մեղսակիցների կողմից, 1933-1945 թվականներին»:

Մինչդեռ մենք մեր բազմաթիվ հրապարակումներում ու բանավոր ելույթներում, պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր փաստաթղթերում անպայման ընդգծում ենք բացառապես միայն յուրօրինակ դոգմա դարձած «1915 թվականի Հայոց ցեղասպանություն» բանաձեւը: Այս կապակցությամբ կուզենայի մի քանի հարց տալ. իսկ ինչ է, տասնչորս կամ տասնվեց թվականներին ցեղասպանություն չի՞ եղել: Իսկ ինչ է, չե՞նք ունեցել 1909 թվականի Ադանայի կոտորածները: Իսկ ինչ է, չե՞ն եղել կոստանդնուպոլսյան անվերջանալի կոտորածները, հատկապես 19-րդ դարի 90-ական թվականներին: Իսկ ինչ է, հայերի ցեղասպանություն տեղի չի՞ ունեցել 1918 թվականինՙ Բաքվում եւ 1920 թվականինՙ Շուշիում, արդեն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Նենգամտորեն շահարկելով 1988 թվականի թերի օրենքը, մեր հակառակորդներն ու ընդդիմախոսները պնդում են, թե հայերի դեմ չարագործությունները պատերազմի թեժ պահին իրագործել են անսանձ վայրի ամբոխները, մատնանշելով հաճախ քրդերին: Մինչդեռ գոյություն ունեն անհամար քանակով պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են անվիճելի փաստեր հայերի ցեղասպանության մասին, որը 1893-1923 թվականներին Թուրքիայում բարձրացված էր պետական քաղաքականության աստիճանի: Պատահական չէ, որ 2015 թվականի ապրիլի 24-ից հետո, մի քանի շաբաթ շարունակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անփոփոխ կաղապարով կրկնում էր միեւնույն բանը. «Մի մոռացեք, որ ոչ մի ցեղասպանություն չէր կարող լինել 1915 թվականին, թեկուզ այն պատճառով, որ խոսքը պատերազմական ժամանակների իրողությունների մասին է»:

Հենց այդ պատճառով այսօր խիստ ու անհետաձգելի անհրաժեշտություն կա ուղղումներ մտցնելու եւ շտկելու հիրավի վտանգավոր անճշտությունը գործող օրենքում, ընդունելով վերախմբագրվածՙ «Հայաստանի Հանրապետության Օրենք 1893-1923 թվականներին Թուրքիայում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին»:

Խոսքը սուրբ պարտքի մասին է առանց բացառության մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առջեւ, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը ոչ միայն մեր ժողովրդի համար հրեշավոր 1915 թվականին: Բոլորովին վերջերս ներկա սերնդի աչքի առջեւ Սուրբ Էջմիածինը սրբադասեց ցեղասպանությամբ նահատակված մեր անխտիր բոլոր հայրենակիցներին…

… Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողության ժամանակ Համահայկական հռչակագիրը հրապարակելիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես շեշտեց «1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից (Աբդուլ Համիդ, երիտթուրքեր, քեմալականներ – Զ.Բ.) ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները …» :

Մնացյալը մեր Ազգային ժողովի անելիքն է:

Նախորդ գրառումը

ԼՈՊԱԶ ՇԱՆՈՐԴԻՔ

Հաջորդ գրառումը

«ԿՈՄԻՏԱՍ: ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ՈՒ ՆԱՀԱՏԱԿԸ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԿՈՄԻՏԱՍ: ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ՈՒ ՆԱՀԱՏԱԿԸ»

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական