Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջ. ՍՏԻԳԼԻՑ. «ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԵՌՅԱԿՆ Է»

10/07/2015
- 10 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

ԵՄ-ում երազում են Ցիպրասի տապալման մասին

Հունաստանի ճգնաժամի բարձրակետին հետեւող մարդկանց մեծամասնության մեջ կարող է ստեղծվել այն տպավորությունը, թե վարկատուները փորձում են Աթենքի իշխանություններին ստիպել վճարելու պարտքերը: Սակայն տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը այլ կարծիքի է: Նա վստահ է, որ խոսքը հանուն իշխանության ծավալված պայքարի մասին է եւ որ տվյալ ճգնաժամի մեջ փողերն ու տնտեսությունը երկրորդական դեր են խաղում: Նա համոզված է, որ հույների ներկայիս աննախանձելի վիճակի համար մեղավոր են երեք վարկատուներըՙ Եվրոհանձնաժողովը, ԵՄ Կենտրոնական բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):

Հինգ տարի առաջ «եռյակը» Աթենքին ստիպեց ընդունել օգնության ծրագիր, որը հանգեցրեց երկրի ՀՆԱ 25 տոկոս նվազմանը, երիտասարդների շրջանում ավելի քան 60 տոկոսանոց գործազրկությանը եւ բնակչության զանգվածային աղքատացմանը: Ըստ որում, վարկատուները իրենց ոչ միայն պատասխանատու չեն համարում ծանր հետեւանքների համար, այլեւ չեն ուզում շտկել սեփական սխալները եւ շարունակում են Աթենքից պահանջել նորանոր զիջումներ: Եռյակը հույներից պահանջում է մինչեւ 2018 թվականը բյուջեի մեջ հասնել ՀՆԱ 3,5 տոկոսին հավասար առաջնային ավելցուկիՙ չնայած այն բանին, որ դա կհանգեցնի տնտեսության հետագա անկմանը: Նույնիսկ եթե Հունաստանի հսկայական պարտքը վերաձեւակերպվի Աթենքին առավել ձեռնտու պայմաններով, դարձյալ երկիրը տեւականորեն կմնա լճացման պայմաններում:

Ամերիկյան «Թայմ» շաբաթահանդեսին տված հարցազրույցում Ջոզեֆ Ստիգլիցը այն կարծիքն է հայտնում, որ նոր պահանջներ առաջադրելու փոխարեն վարկատուները պետք է դուրս գրեն Հունաստանի պարտքերը կամ գոնե 10-15 տարով հետաձգեն վճարումները, որպեսզի երկրի տնտեսությունը կարողանա ոտքի կանգնել եւ ամրապնդվել:

Բրյուսելում հրաժարվում են խոստովանել, որ բյուջեի պակասորդից դրա ավելցուկին անցնելիս քչերին է հաջողվել հասնել այն արդյունքներին, որոնց հասել է Հունաստանը վերջին հինգ տարում: Եվրոհանձնաժողովում եւ ԵՄ ԿԲ-ում չեն ուզում տեսնել, որ Հունաստանի կառավարությունը, չնայած ժողովրդի զրկանքներին, շատ հարցերում ընդառաջել է վարկատուների նոր պահաջներին, նշում է տնտեսագետը:

Անտեղյակ մարդուն կարող է թվալ, թե վերջին հինգ տարիներին հույները «կերել են» գրեթե քառորդ տրիլիոն եվրո վարկեր եւ այժմ արժանի են իրենց բախտին: Սակայն բանն այն է, որ վարկատուների ֆինանսական օգնության միայն փշուրներն են հասել Հունաստան: Փողերը ծախսվել են հիմնականում մասնավոր վարկատուների վճարումների վրա, ներառյալ գերմանական եւ ֆրանսիական բանկերը: Խղճուկ ողորմություններ ստանալովՙ հույները այդուհանդերձ շատ թանկ վճարեցին Ֆրանսիայի եւ Գերմանիայի բանկային համակարգերը պահպանելու իրավունքի դիմաց: ԱՄՀ-ն եւ մյուս վարկատուները չունեն այն փողի կարիքը, որ իրենք պահանջում են Աթենքից: Սովորական պայմաններում այդ փողը, ամենայն հավանականությամբ, անմիջապես Հունաստանին կվերադարձվեր նոր վարկերի տեսքով:

Ներկայիս ճգնաժամի մեջ գլխավորը ոչ թե փողերն են, այլՙ վերջնաժամկետների միջոցով հույներին անընդունելի պայմանների, դաժան խնայողության եւ այլ պատժիչ միջոցառումների պարտադրումը:

Եվրոպան, որը ամենքից շատ (բացառությամբ թերեւս ԱՄՆ-ի) է խոսում ժողովրդավարության մասին, ամբողջ ուժով ջանում է թույլ չտալ հույների կամքի ազատ արտահայտում եւ հրաժարվում է թեկուզ մի քանի օրով երկարաձգել պարտքի վճարման ժամկետները, ընդգծում է Ստիգլիցը:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը վստահ է, որ տվյալ պարագայում ամեն ինչի պատճառը ոչ թե փողն ու տնտեսությունն են, այլ քաղաքականությունը: Տարեսկզբին կայացած ընտրություններում հույները քվեարկեցին դաժան խնայողությունից հրաժարվելու օգտին: Եթե վարչապետ Ցիպրասի կառավարությունը հստակորեն կատարեր բոլոր նախընտրական խոստումները, ապա վաղուց մերժած կլիներ վարկատուների առաջարկությունները, չսպասելով հունիսի 5-ի հանրաքվեի արդյունքներին: Սակայն ժողովրդավարության հայրենիք Հունաստանի կառավարությունը չէր կարող նման կարեւոր հարցում անտեսել ժողովրդի կարծիքը. հանրաքվեն կազմակերպվեց եւ անցկացվեց ընդամենը 9 օրվա ընթացքում: Ժողովրդի 61,3 տոկոսը մերժեց վարկատուների պահանջները:

Ինչ վերաբերում է եվրոգոտուն, այն ի սկզբանե շատ հեռու է ժողովրդավարությունից: Ջոզեֆ Ստիգլիցը հիշեցնում է, որ եվրոգոտւ անդամ կառավարությունների մեծամասնությունը սեփական ժողովրդի կարծիքը չի հարցրել ֆինանսական գերիշխանությունը ԵՄ ԿԲ-ին փոխանցելուց առաջ: Իսկ երբ Շվեդիայի կառավարությունը որոշեց պարզել շվեդների կարծիքը, նրանք պատասխանեցին «ոչ», քանզի գիտեին, որ ԵՄ ԿԲ-ի գերիշխանութունը կնշանակեր գործազրկության աճ եւ տնտեսական դժվարություններ:

Նման պայմաններում զարմանալի չէ, որ ԵՄ ղեկավարների մեծամասնությունը երազում է Ալեքսիս Ցիպրասի ձախամետ կառավարության տապալման մասին: Այդ կառավարությունն ընդդիմանում է եվրոգոտու քաղաքականությանը: Եվրոպացի ղեկավարներն ուզում են տապալել Հունաստանի ձախամետ իշխանություններին, նրանց ստիպել ընդունելու «եռյակի» կոշտ առաջարկությունները եւ խախտելու նախընտրական խոստումները:

Եթե հունիսի 5-ին հույներն «այո» ասեին, ապա կհայտնվեին գրեթե անվերջանալի լճացման պայմաններում: Մինչդեռ «ոչ»-ը ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող հույներին գոնե հնարավորություն է տալիս տնօրինել իրենց ապագան: Վերջինս գուցե այնքան էլ բարեկեցիկ չլինի, որքան անցյալը, բայց ամեն դեպքում կպարփակի ավելի մեծ հույսեր, քան ներկայիս փորձություններն են:

Ի դեպ, Ջոզեֆ Ստիգլիցը չի հավատում վարկատուների «եռյակի» հակաճգնաժամային ծրագրի արդյունավետությանը:

Հավելենք, որ Եվրոմիության հակահունական քայլերն ուղղված են նաեւ Ռուսաստանի դեմ: Քանզի հայտնի է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսաստանցի նորահարուստներից շատերը հիմնականում անօրինական միջոցներով դիզած փողերի զգալի մասը պահ տվեցին Հունաստանի եւ Կիպրոսի հունական բանկերին: Ներկայումս այդ հաշիվները սառեցված են: Կիպրոսի 3-րդ քաղաքըՙ նավահանգստային Լիմասոլը, ներկայումս փաստորեն ռուսաստանցիների վերահսկողության տակ է: Իտալական «La Stampa» թերթը հունիսի 6-ին գրեց, որ Հունաստանի ֆինանսական ճգնաժամից օգտվելովՙ ռուսական մաֆիան ընդլայնում է իր ազդեցությունը Եվրոպայում: Հունական մի շարք նավահանգիստների վերահսկումը դյուրացնում է թմրադեղերի անօրինական շրջանառությունն ու վաճառքը: Հետխորհրդային տարածքից Հունաստան են թափանցել զանազան խմբավորումներ, որոնք արդեն վերահսկում են տնտեսության հիմնական ճյուղերը: Թերթի պնդման համաձայն, Հունաստանը որպես հենակետ է օգտագործվում ամբողջ Եվրոպայում ռուսների ազդեցությունն ուժեղացնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎԵԼԱՃԱՃԱՆՉԱՓԱՅԼԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՆԵՐԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՐՏՔԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՆԵՐԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԱՐՏՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

ՍՈւՏԸ ՄԵՌՆԻ՞- 6: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «Մի րոպե մի բան ասեմ-6»-ին:

ԿարդալDetails

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական