Երկուշաբթի, Օգոստոսի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԽԱ՞Լ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ, ԹԷ՞…

31/07/2015
- 31 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Դիմատետրի մէջ խօսուն լուսանկար մը ուշադրութիւնս գրաւեց. Քուպայի երկարամեայ ղեկավար Ֆիտէլ Քասթրոն դեռ 1973-ին ըսած է. «ԱՄՆ մեզի հետ կը խօսի, երբ կ՛ունենայ սեւամորթ նախագահ, իսկ աշխարհն ալՙ լատինամերիկացի Պապ մը»…

Այսօր, յիսուն տարի խզուած յարաբերութիւններէ ետք, վերականգնեցան ԱՄՆ եւ Քուպա յարաբերութիւնները եւ երկու երկիրներուն մէջ վերաբացուեցան դեսպանատուները:

Քասթրոն գուշա՞կ էր, պայծառատե՞ս. Ինչպէ՞ս կռահեց գալիքը. թէ՞ քաղաքական հոտառութիւն ունէր. սակայն 50 տարի ետք ըլալիքի՞ մասին. անհաւատալի է.:

Դիմատետրի այս լուրը իսկակա՞ն է, թէ՞ շինծու, չեմ գիտեր, սակայն մէկ բան յստակ է, որ քաղաքական իրադարձութիւնները յաճախ կ՛անխատեսուած են ոչ անպայման Լիբանանի «անուանի գուշակներու» կողմէ, այլ քաղաքագէտ-վերլուծաբաններու կողմէ:

Այսպէս կոչուած «Արաբական գարուն»ի պայթումին առաջին իսկ օրէն՛ շատ շատեր ըսին, որ արաբական միւս երկիրներուն չի նմանիր Սուրիան, մի փորձէք ներգրաւել զայն պատերազմի մէջ: Նոյնը պատահեցաւ Իրանի աթոմակայանի կապակցութեամբ:

Որքան փորձեցին արմատախիլ ընել Սուրիոյ իշխանութիւնը, պատմութեան մէջ նմանը չտեսնուած արեւմտեան ու արաբական բազմաթիւ պետութիւններու հրահրած պատերազմով, բազմատեսակ ահաբեկչական խմբաւորումներու յարձակումներով, երկիրը քար ու քանդ ընելով ու բազմահազար զոհերով: Ահա արդէն պատերազմի հինգերորդ տարուան կիսուն, պատերազմը նիւթողներու հաշիւները սխալ դուրս եկան. իշխանութիւնը ցնցումներու ենթարկուեցաւ, բայց մնաց: Այսօր թշնամացած պետութիւններու մօտեցումը փոխուած է ու Սուրիոյ իշխանութեան հետ լեզու գտնելու համար միջնորդներու կը դիմուի, կամ ուղղակի բանակցութիւններ կը վարուին խզուած յարաբերութիւնները վերականգնելու համար:

Որքան երկար տեւեցին Արեւմուտք-Իրան հակամարտութիւնները, սպառնալիքներն ու բանակցությունները, աթոմային ծրագիրները կասեցնելու համար: Վերջապէս Իրանը յաղթեց ու արեւմուտքը տեղի տուաւ, եւ համաձայնագիր ստորագրուեցաւ:

Ճիշդ է, որ քաղաքականութեան մէջ անակնկալներ միշտ կ՛ըլլան, աշխարհը յղի է աննախատեսելի իրադարձութիւններով, սակայն այս բոլորը պատահականութեան արդիւնք չեն: Մէկ ամսուան մէջ երկու մեծ իրադարձութիւնՙ ԱՄՆ-Քուպա յարաբերութիւններու վերականգնում եւ ԱՄՆ-Իրան փոխզիջում-համաձայնութիւն: Ասոնք մէկ օրուան ծնունդ չեն, երկար ճամբայ կտրած են մինչեւ հոս հասնիլը, սակայն մինչեւ համաձայնութիւն, տարատեսակ բոլոր ցնցումներուն հնարաւո՞ր էր ի սկզբանէ առաջքը առնել… Քաղաքական-ռազմական եւ այլ կանխատեսումներու ու հաշիւներու սխա՞լ էր, թէ՞ հետեւանքը գիտէին ի սկզբանէ, բայց…բայց աշխարհի մէջ եթէ խաղաղութիւն տիրէ, ինչո՞վ պէտք է «կերակրել» լրատուամիջոցներըՙ հեռատեսիլ, թերթ, ռատիօ: Ո՞ւր թափել զինագործարաններու արտադրութիւնները:

Վստահ եմ, քաղաքական ցնցումներ նիւթողները, շատ լաւ գիտնալով հետեւանքն ու արդիւնքը, իրենց ծրագիրներուն, աւելի կարեւոր եւ շահաւէտ կը նկատեն ընթացքը, մինչեւ աւարտ, քանի որ այդտեղ է իրենց իսկական շահը:

Կը սխալի՞մ արդեօք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ԻՆՉՊԻՍԻՆ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀՆ Է»

Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՈՒ ՔՐԴԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՈՒ ՔՐԴԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ալիևը և Զելենսկին դատապարտել են SOCAR-ի նավթաբազայի և գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ վերջին հարվածները

11/08/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են ադրբեջանական գազն Ուկրաինա մատակարարող SOCAR-ի նավթաբազայի և...

ԿարդալDetails

Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն, սպասվում է ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Թեհրան․ Իրանի ԱԳՆ

11/08/2025

Եկեղեցու պաշտպանության համար շտապ այցով Հայաստան է ժամանել հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը

11/08/2025

Ոչ թե խաղաղության միջանցք է, այլ պատերազմի. Իրանի խորհրդարանի փոխխոսնակ

10/08/2025

Թրամփն ու Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից. Deutsche Welle

10/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական