Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ

Ա. Մ.

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են աննշան` 0,02 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալներից, ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գներն այսպիսին են եղել.

Միջին գները(դրամ)
Կենտրոն428000
Արաբկիր356600
Քանաքեռ-Զեյթուն282700
Նոր-Նորք253250
Ավան260700
Էրեբունի252100
Շենգավիթ257250
Դավթաշեն276000
Աջափնյակ250200
Մալաթիա-Սեբաստիա243350
Նուբարաշեն156800

Ինչ վերաբերում է միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներին (ներառյալ տնամերձի միավորի գինը), ապա դրանք 2015-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է.

Միջին գները(դրամ)
Կենտրոն476100
Արաբկիր383000
Քանաքեռ Զեյթուն295000
Նորք Մարաշ319200
Ավան270500
Էրեբունի239750
Շենգավիթ255000
Դավթաշեն276000
Աջափնյակ250050
Մալաթիա-Սեբաստիա238000
Նուբարաշեն150800