Հայաստանի Հանրապետությունը արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:
Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն»: