Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՍԱԿՑ-ԱԿԱՆՆԵՐԸ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլորովին վերջերս, խոսելով իր կուսակցության ներքին խոհանոցից, Րաֆֆի Հովհաննիսյանն արձանագրեց, որ «Ժառանգության» մեջ «կարգապահական խնդիրներ կան»: Բանն այն է, որ այս կուսակցության երկու, ուշադրություն, երկու փոխնախագահները` Ռուբեն Հակոբյանն եւ Արմեն Մարտիրոսյանը ընդունել էին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ գնացել էին վերջինիս հետ քննարկելու սահմանադրական փոփոխությունների առաջարկությունները: Հանդիպումից հետո Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, թե «Կարելի է հանդիպել ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ սատանայի հետ», եւ որ իրենք շարունակում են դեմ լինել սահմանադրական փոփոխություններին:

Բանն այն է սակայն, որ «Ժառանգության» երկու փոխնախագահները Բաղրամյան 26 էին գնացել առանց կուսակցության նախագահի համաձայնության (այլ կուսակցությունների պարագայում կասեինք` թույլտվության), եւ իրադարձության մասին իմանալուն պես, պարոն Ր. Հովհաննիսյանն արեց իր վերոհիշյալ հայտարարությունը: Միեւնույն ժամանակ «Ժառանգությունը» հանդես եկավ մի ծիծաղելի հայտարարությամբ, թե իրենք իմաստ չեն տեսնում հանդիպել Սերժ Սարգսյանին եւ քննարկել վերջինիս հետ սահմանադրական փոփոխությունները, սա այն դեպքում, երբ այդ հանդիպումն արդեն տեղի էր ունեցել կուսակցության փոխնախագահների մակարդակով:

Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, թե Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից: Ինքը` Ռուբեն Հակոբյանը արձագանքեց հետեւյալ կերպ. «Ես մամուլից լսեցի, որ դուրս եմ եկել կուսակցությունից, ինչն, իհարկե, այդպես չէ»: Նույն օրը, կեսգիշերին մոտ, Ռուբեն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ, ելնելով վերջին ժամանակաշրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած տարաձայնություններից` կապված ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, ե՛ւ ներկուսակցական քաղաքականության հետ, ինքը որոշում է կայացնել դուրս գալ «Ժառանգություն» կուսակցությունից եւ հրաժարվել այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից: Միեւնույն ժամանակ, պարոն Հակոբյանը շեշտել էր, որ ինքը շարունակում է հարգել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հաջորդ օրը այս կուսակցությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի կուսակցությունը մամուլից է իմացել, որ Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից, ինչը, համաձայնեք, չէր կարող այդպես լինել, եթե Ռուբեն Հակոբյանը «շարունակեր հարգել «Ժառանգություն» կուսակցությունը»: Բայց սա էլ խոսակցության այլ թեմա է, այս պահինՙ երկրորդական:

Ի՞նչ է ուրեմն ստացվում. այս պահին ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցությունը, որի նախագահությունը շուտով կստանձնի Զարուհի Փոստանջյանն, անտարակույս շարունակում է կազմված լինել հինգ հոգուց, որոնցից միայն Զարուհի Փոստանջյանն է կուսակցության ներկայացուցիչ: Ռուբեն Հակոբյանի մասին արդեն խոսեցինք, Խաչատուր Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանն «էն գլխից» «ժառանգական» չեն եղել, Թեւան Պողոսյանը` եւս, որն, ի դեպ, սահմանադրական փոփոխությունները քննարկելու շրջանակներում հանդիպել է ԱԺ հատուկ այդ նպատակով եկած այս փոփոխությունների պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո էլ հայտարարել, թե «Պետք չէ խառնել կուսակցության գործունեությունը խմբակցության գործունեության հետ», շեշտելով նաեւ, որ ինքը երբեք «Ժառանգություն» կուսակցության անդամ չի եղել:

Այսինքն, եթե ինչ-ինչ պատճառներով, մինչեւ գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը, տիկին Փոստանջյանը եւս դուրս գա կուսակցությունից (պատկերացնենք), ապա ԱԺ-ի նիստերի դահլիճում, այնտեղ, որտեղ նստում են «Ժառանգություն» խմբակցության անդամները, կարելի է ցուցանակ դնել` հետեւյալ բովանդակությամբ. «Այստեղ աշխատել են «Ժառանգություն» խմբակցության անդամները»:

Բայց սա էլ կարեւոր չէ:

Կարեւորը հետեւյալն է: Ռուբեն Հակոբյանը ԱԺ պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով, այսինքն ոչ որպես Ռուբեն Հակոբյան, այլ որպես «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ: Հետեւաբար, դուրս գալով այդ կուսակցության շարքերից, նա կորցնում է ժողովրդի վստահության քվեն, քանի որ անձամբ իրեն ժողովուրդը չի ընտրել ԱԺ պատգամավոր: Մյուս կողմից, իհարկե, գուցե «Ժառանգությունը» չանցներ խորհրդարան, եթե նրա ցուցակում չլիներ Ռուբեն Հակոբյանը, բայց սա, հասկանում ենք, որ այդ դեպքը չէ: Հիմա Ռուբեն Հակոբյանին ո՞վ է պատգամավոր աշխատելու համար քվե տվել, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանին գիտենք ով է տվել, Գագիկ Ծառուկյանին` եւս գիտենք, իսկ իրե՞ն… Բայց խնդիրը միայն Ռուբեն Հակոբյանը չէ, ո՞վ է քվե տվել երբեմնի ԲՀԿ-ական, այժմ «Ալյանս» ցենտրիստական կուսակցության հիմնադիր-ղեկավար Տիգրան Ուրիխանյանին` աշխատել ԱԺ պատգամավոր, հերիք չէ, դեռ ԱԺ-ի ամբիոնից հանդես գալ «Ալյանս»-ի անունից եւ ըստ վերջինիս ծրագրերի ու գաղափարախոսության (այս վերջինի առկայության մեջ, չնայած, կասկածներ ունենք): Նույն ԲՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած,այժմ ԲՀԿ-ն լքած մի շարք պատգամավորների ո՞վ է քվե տվել աշխատել պատգամավոր: Օրինակՙ Արագած Ախոյանին, Տիգրան Ուրիխանյանին, Ռուբեն Հակոբյանին ժողովուրդը կընտրե՞ր: Իհարկե, հնարավոր է եւ ընտրեր, բայց նախ, դա կարելի է ստուգել, թեկուզ հետաքրքրության համար, ինչպես, օրինակ արեց Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հրաժարական տալով, ապա նոր խորհրդարանական ընտրություններում հաղթելով:

Եթե այս մարդիկ անձամբ ընտրված լինեին, ապա միայն այդ պարագայում նրանք կարող էին աշխատել ԱԺ պատգամավոր, հիմա` չեն կարող, բայց աշխատում են: Չնայած հիմա էլ կարող են, որովհետեւ աշխատում են:

Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԻ ԳԻՆԸՙ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԻ ԳԻՆԸՙ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական