Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՆՎԱԶԵՑ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Արտահանումը չնչին աճ է ունեցել, ներմուծումը` զգալի նվազում

2015-ի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով։ Հիշեցնենք, թե ինչպե՞ս է փոխվել տնտեսական աճի տեմպը տարեսկզբից: Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հունվարին տնտեսական աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին` 2,5 տոկոս, հունվար-ապրիլին եւ հունվար-մայիսին` 2,7 տոկոս, հունվար-հունիսին եւ հունվար-հուլիսին` 4,2 տոկոս: Այսինքն, մինչ հուլիս ամիսը տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, օգոստոսին այդ աճի տեմպը փոքր-ինչ նվազել է: Սա սպասելի էր, քանի որ գյուղատնտեսական սեզոնն աստիճանաբար անցնում է, մինչդեռ հենց այս ճյուղն էր այս տարվա տնտեսական աճի հիմնական բաժինն ունեցել: Տեղեկացնենք նաեւ, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը տարվա առաջին կեսին կազմել է 4 տոկոս:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքից հետո, ծավալների աճի ցուցանիշով հաջորդը արդյունաբերությունն է: Որոշակի աճ է արձանագրվել նաեւ ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին 8 ամիսներին աճել են երկնիշ թվով` 13,5 տոկոսով, արդյունաբերությանը` 4,4 տոկոսով, ծառայություններինը` 2,2 տոկոսով, շինարարությանը` 0,2 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 5,4 տոկոսով:

Գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 409 մլրդ դրամ: Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 827,8 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 742,5 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 504,8 մլրդ դրամ, շինարարությանը` 211 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա 2015-ի հունվար-օգոստոսին 2014-ի հունվար-օգոստոսի նկատմամբ այն նվազել է 19,5 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 41 մլն դոլար։ Արտահանումը փոքր` 0,5 տոկոս աճ է ունեցել, կազմել է 967 մլն դոլար , ներմուծումը կազմել է գրեթե 2 մլրդ 74 մլն դոլար, արձանագրելով զգալիՙ 26,3 տոկոս նվազում։

Հայաստանում միջին ամսական աշխատավարձի վիճակագրական ցուցանիշները հետեւյալն են` 2015-ի հունվար-օգոստոսին այն բարձրացել է 10,3 տոկոսով եւ կազմել 181 հազար 580 դրամ, մասնավոր հատվածում` ավելի քան 208 հազար դրամ, աճելով 7,1 տոկոսով, պետականում` 162 հազար դրամ, աճելով 13,3 տոկոսով։ Հարկ է նշել, որ միջին աշխատավարձի ցուցանիշները ներկայացված են ներառյալ եկամտային հարկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

30 ԱՄՅԱ ՀՆԱՑՄԱՄԲ «ԱՐԱՐԱՏ ԷՐԵԲՈՒՆԻ»` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԽՈՍՔԸ

Հաջորդ գրառումը

ՓՈԽՎԵԼՈՒ ԱՌԻԹ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՓՈԽՎԵԼՈՒ ԱՌԻԹ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական