Երեւանի կոնյակի գործարանը թողարկեց նոր, 30 տարի հնեցում ունեցող, գործարանի վարպետների երկարատեւ ջանքերի արդյունք «ԱՐԱՐԱՏ Էրեբունի» թանկարժեք կոնյակը: Սա գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու ուլտրա-պրեմիում կարգի առաջինն կոնյակն է, որն իր մեջ միավորում է 30 հազվագյուտ սպիրտներ, որոնք տարիներ շարունակ պահվել են Երեւանի կոնյակի գործարանի մառաններում: Այս հանգամանքով է պայմանավորված խմիչքի հագեցած սաթի գույնը` կարմրափայտի նրբերանգներով: «Էրեբունի» կոնյակն առանձնանում է նուրբ անուշահոտությամբ եւ թավշյա համով, չորամրգերի համը ներդաշնակվում է նարնջի եւ վանիլի նրբահամերի, շոկոլադի եւ բոված պնդուկի ազնվահամերի հետ: Երկարատեւ հետհամը տալիս է հնացված կաղնեփայտին բնորոշ հաճելի տտիպություն` ծիրանի եւ սեւ սալորաչրի համադրությամբ:
Նոր կոնյակի թողարկման կապակցությամբ գործարանում տեղի ունեցավ Հայաստանի պատմությանը եւ հայկական կոնյակագործության ավանդույթներին նվիրված հանդիսավոր երեկո: Ելույթներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստուհի, օպերային թատրոն մեներգչուհի Մարինե Դեինյանը («Կռունկ»), Մոսկվայի մեծ թատրոնի դերասան Անտոն Սավիչեւը եւ Ջիվան Գասպարյան-կրտսերը (Ադաջիո «Սպարտակ» բալետից), դերասաններ Աննա Ավանեսյանն ու Էրվին Ամիրյանը (Հայրեններ, Նահապետ Քուչակ): Երեկոյին ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ս. Պետերբուրգից` Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, հյուրեր, լրագրողներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից: