Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքական «Կարմիր մահիկը» խոստովանել է, որ վաճառել է երկրաշարժից տուժածների համար նախատեսված վրանները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերն անվանել է «դարի աղետ»։

Երկրաշարժը, անշուշտ, ավերածություններ առաջացրեց՝ մոտ 1,25 միլիոն մարդու թողնելով անօթևան։ Շենքերի փլատակներում տասնյակ հազարավոր մարդիկ են մնացել. գրում է Washingtn Examiner-ը։

Հասարակությունը  վրդովված է,  մեղադրում է Էրդողանին և նրա կուսակցությանը, որը Թուրքիան կառավարում է 2002 թվականից: Մարդիկ  արդարացիորեն հարցեր են բարձրաձայնում և ոչ մի սպառիչ  պատասխան չեն ստանում Անկարայից, մինչդեռ սեյսմոլոգները 1999 թվականի երկրաշարժից հետո  շարունակում են կրկնել. «Երկրաշարժերը մարդկանց չեն սպանում, շենքերն են  սպանում  մարդկանց»:

Այս աղաղակող անգործությանը  գումարվում է  կոռուպցիան: Թուրքական «Կարմիր մահիկը» խոստովանել է, որ ժամանակավոր կացարան-վրաններն ինքնարժեքով վճառում է  ոչ իշխանական  կազմակերպություններին, փոխանակ դրանք բաժանելու երկրաշարժից տուժածներին։

Թուրքական «Կարմիր մահիկը» պետական հարկերից սնվող պետական ​​կազմակերպություն է:

Էրդողանը կենտրոնացած է բացառապես իրեն արդարացնելու վրա։ Մայիսի 14-ին նրան սպասվում են ընտրություններ, նա ջանում է ցույց տալ ընտրողներին, որ կառավարությունը գիշերուզօր աշխատում է՝ վերականգնելու նրանց տները: