Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 12-ին Երեւանում մի շարք քաղաքական, քաղաքացիական, կամ ավելի ճիշտ` կիսաքաղաքական ուժերի աջակցությամբ եւ մասնակցությամբ հիմնադրվեց «Նոր Հայաստան» անունը կրող ճակատը: Այն արդեն ունի իր երկու փոքր, կամ մեկ մեծ նպատակ-նպատակները. արտահերթ նախագահական ընտրությունների կայացում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացում:

Փաստորեն նոր Հայաստանը, ըստ ճակատի հիմնադիր-անդամների, հնարավոր է բացառապես այս երկու նպատակներին հասնելուց հետո, եւ կամՙ երբ երկրում տեղի ունենան արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ` կգա նոր Հայաստանը: Հասկանալի է, որ ճակատի անդամները հենց իրենք են բերելու այդ նոր Հայաստանը եւ ուրեմն նրանք լրիվ նոր, կամ նորացված մարդիկ պետք է լինեն:

«Նոր Հայաստան» ճակատում են «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը եւ ԱԻՄ-ը, սակայն վերջինս բավարարվում է դիտորդի կարգավիճակով: Այսինքն նոր Հայաստանը բերելու են համապատասխանաբար` Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այդ ամենը գրեթե մասնակցության մակարդակի դիտորդելու է Պարույր Հայրիկյանը: Չմոռանանք նաեւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով նույնպես «Նոր Հայաստան»-ում է:

Սեֆիլյանենք, հիշեցնեմ, դեռ չեն ավարտել Հայաստանի ներսում «ազգային-ազատագրական շարժումը», եւ տրամաբանում եմ, որ նոր Հայաստանը գոնե «Հիմնադիր խորհրդարան»-ի մասով գալու է հենց այդ շարժման հաղթական ավարտից հետո: Հետեւաբար նոր Հայաստան կերտելու ճանապարհին «Հիմնադիր խորհրդարան»-ի վրա դրված է ներհայաստանյան ազգային-ազատագրական պայքարը: Անդրիաս Ղուկասյանի, ով հայտնի է նախագահական վերջին ընտրություններին իր մասնակցությամբ, որի ողջ ընթացքում, հացադուլ արեց, սակայն միայն հացադուլ արեց, տրամաբանում եմՙ պատասխանատու է Հայաստանը ոտքի հանելու եւ ազգային-ազատագրական պայքարի լծելու գործի համար: Դրանից հետո արդեն, ոտքի ելածները պետք է անցնեն Սեֆիլյանի հրամանատարությանը, ով… արդեն ասացինք: Պետրոս Մակեյանի գործը, կրկին տրամաբանում ենք, սկսվելու է ավելի ուշ, երբ Ղուկասյանն ու Սեֆիլյանը հաջողությամբ ավարտեն իրենցը եւ սկսվեն ժողովրդավարական հայրենիք կառուցելու աշխատանքները, ինչի շրջանակներում էլ հավանաբար կարիք լինի նոր Սահմանադրություն գրելու: Հենց այս «հավանաբար»-ի պատճառով էլ Հայրիկյանը դեռ դիտորդի կարգավիճակով է հետեւում այս գործընթացին, քանի որ դեռեւս հստակ չէ, թե «նոր հայաստանցիները» նոր սահմանադրությո՞ւն են գրելու: Եթե որոշեն գրել, ապա Հայրիկյանն անմիջապես կվերաձեւակերպվի «Նոր Հայաստանի ակտիվ անդամ» եւ կղեկավարի նոր Սահմանադրություն գրելու աշխատանքները, դրա հիմքում դնելով իր հեղինակած «Բացարձակ ժողովրդավարություն» գիրքը: Հավատացողներ կլինեն գուցե, նկատի ունեմ` բացարձակ ժողովրդավարություն ասվածին:

Փոքր-ինչ դժվար է պատկերացնել այս գործընթացում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, սա հատկապես դժվար է պատկերացնել, քանի որ պարոն Հովհաննիսյանը առաջին անգամ չէ, որ նոր Հայաստան է խոստանում, ինչին մեռանք սպասելով: Ենթադրում եմ, որ նա կա՛մ աղոթելու է` հանուն շարժման հաղթանակի, կա՛մ էլ լինելու է շարժման գլխավոր ֆինանսական դոնորը, իսկ շարժման հնարավոր տապալման պարագայում ինքն ու Անդրիաս Ղուկասյանը կանցնեն ավանդական հացադուլի:

Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ապա արդարության համար նկատենք, որ կոնկրետ նրա պարագայում ոչ այնքան շարժումն է շահագրգռված եղել այդ համագործակցությամբ, որքան Հմայակ Հովհաննիսյանն ինքը: Դե, երկրում քաղաքագետները շատացել են, սկսել են չմիանալ Քաղաքագետների միությանը, եւ կամ չընդունել Հովհաննիսյանի նախագահությունը, չլսել վերջինիս, իսկ նա էլ, քանի որ մշտապես խոսելու տեղի կարիք ունի, գտել է այդ տեղը` նոր տեղը «Նոր Հայաստան»-ում:

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում վերոհիշյալ պարոններին եւ ոչ միայն նրանց` իրենց նպատակների իրագործման մեջ, իսկ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրում ենք հաջորդ անգամ, երբ «Նոր Հայաստան»-ի հավաք լինի, հետաձգեք Ձեր անձնական գործերը, մի մեկնեք անձնական գործերով ԱՄՆ, քանի որ ամեն մի անձնական գործ ավելի քիչ նշանակություն ունի, քան նոր Հայաստանի ստեղծումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՏՈՄ ՆԱԽԱԳԻԾՙ ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ

Հաջորդ գրառումը

ԾՈՎՈՒՄ ԱՄՆ-Ի ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԵՎՍ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԾՈՎՈՒՄ ԱՄՆ-Ի ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԵՎՍ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական