Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԳԵՐԿԱՐԵՎՈՐՈՒՄԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԽՈՉԸՆԴՈՏ

16/10/2015
- 16 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Ա. Մ.

Նախկին ԽՍՀՄ երկրներից գնաճն Հայաստանում ամենացածրն է

Հայաստանում գնաճի մակարդակը ամենացածրն է նախկին ԽՍՀՄ երկրների համեմատությամբ: Այդ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, 2015-ի օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, այն դեպքում, երբ Ռուսաստանում այն կազմել է 0,4 տոկոս, Բելառուսում` 0,2 տոկոս, Ղազախստանում եւ Ղրղզստանում` 0,3-ական տոկոս, Մոլդովայում` 2,9 տոկոս, Վրաստանում` 1 տոկոս, Տաջիկստանի տվյալները բացակայում են, իսկ Ուկրաինայում գրանցվել է 0,8 տոկոս գնանկում: Սակայն Ուկրաինայում վերջին տարիներին գնաճի ցուցանիշները ահռելի են, որոնք երեւում են դեկտեմբերի համեմատ այդ երկրում գնաճի ցուցանիշներից:

Այսպես, եթե դեկտեմբերի համեմատ Հայաստանում օգոստոսին արձանագրվել է 2,1 տոկոս գնանկում , ապա Ռուսաստանումՙ 9,8 տոկոս գնաճ, Բելառուսում` 7,8 տոկոս, Ղազախստանում` 1,8 տոկոս, Ղրղզստանում` 0,1 տոկոս, Մոլդովայում` 8,2 տոկոս, Տաջիկստանում` 3,2 տոկոս գնաճ, իսկ ահա Ուկրաինայում` 38,2 տոկոս: Վրաստանի վերաբերյալ այս տվյալը բացակայում է:

2014-ի դեկտեմբերին էլ 2013-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրված 4,6 տոկոս գնաճի դիմաց Ռուսաստանում գնաճը կազմել էր 11,4 տոկոս, Բելառուսում` 16,2 տոկոս, Ուկրաինայում` 24,9 տոկոս, Ղազախստանում` 7,4 տոկոս, Ղրղզստանում` 10,5 տոկոս, Մոլդովայում` 4,7 տոկոս, Տաջիկստանում` 7,4 տոկոս եւ միայն Վրաստանում` 2 տոկոս:

Ի՞նչ են ասում վերոնշյալ ցուցանիշները, բացի նրանից, որ գնաճի մակարդակը մեր երկրում այս տարվա առաջին ութ ամիսներին ամենացածրն է եղել թվարկված երկրների համեմատ:

Նախ փաստենք, որ այս ցուցանիշները ինքնին վկայում են, որ բնակչության մոտ ձեւավորված տեսակետները Հայաստանում բարձր գնաճի մասին, իրականությանը չեն համապատասխանում: Խնդիրը թերեւս այլ է, շատերի եկամուտներն են ցածր ներկայումս ձեւավորված գների համեմատ: Ինչն էլ լուծելի է ոչ թե գները անփոփոխ պահելու, այլ բարձր տնտեսական աճի պարագայում միայն: Ներկայումս Հայաստանում 12 ամսյա գնաճի ցուցանիշը գտնվում է ԿԲ սահմանած 4 տոկոս +- 1,5 տոկոս միջակայքից էլ ցածր: Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գնաճի ցուցանիշը 3,3 տոկոս է:

Շուկայական հարաբերությունների պարագայում գներն անփոփոխ մնալ չեն կարող: Ճիշտ է, Կենտրոնական բանկի գլխավոր պարտականությունը գնաճի զսպման քաղաքականություն իրականացնելն է, բայց դա չի նշանակում պետության կողմից գների ամրագրում, ինչպես սովետական տարիներին էր տեղի ունենում: Այսինքն, այսպես թե այնպես գները փոփոխվելու են եւ առավելապես դեպի վեր, հատկապես զարգացման ներկա փուլում գտնվող Հայաստանի համար: Այսինքն, ելքն այստեղ ջանքերն ավելի շատ տնտեսական աճի ապահովման վրա կենտրոնացնելն է, այլ ոչ թե գների նման ցածր մակարդակը պահպանելը, որը ոչ միայն չի նպաստում տնտեսական աճին, այլ խանգարում է նրան: Հետեւաբար ժամանակն է, որպեսզի Կենտրոնական բանկը ավելի ընդլայնողական քաղաքականություն վարի եւ նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն այժմ 10,25 տոկոս է:

Անցած տարվա այս ժամանահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոս էր, տարեսկզբի 7,5 տոկոսի դիմաց: Դեկտեմբերյան արժեզրկումն ու բարձր գնաճը ԿԲ-ին ստիպեց խստացնել դրամավարկային քաղաքականությունը, եւ տոկոսադրույքը դեկտեմբերին բարձրացվեց մինչեւ 8,5 տոկոս, հունվարին` 9,5 տոկոս, փետրվարին` 10,5 տոկոս, որը անփոփոխ մնաց մինչեւ օգոստոսի փոքր-ինչ թուլացումը` 10,25 տոկոս: Այսինքն, թանկացնելով փողի արժեքը, Կենտրոնական բանկը այսպես գնաճն էր զսպում: Սակայն եթե արդարացված էր դեկտեմբերին տեղի ունեցող արժեզրկման եւ գնաճի պարագայում, ապա հիմա` ոչ:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները մի տեսակ խուճապային վախ ունեն գնաճի նկատմամբ եւ ավելի շատ մտածում են դրա զսպման, քան տնտեսական աճի մասին: Ինչը թերեւս կարելի է հասկանալ` տնտեսական աճի դրական արդյունքը ավելի ուշ է ազդում բնակչության լայն խավերի վրա, իսկ բարձր գնաճի բացասական ազդեցությունը այդ նույն բնակչության վրա անմիջապես է տեղի ունենում եւ վերածվում իշխանությունների դեմ ուղղված դժգոհությունների : Սակայն, տնտեսական աճի դրական արդյունքն ավելի հիմնավոր է եւ կայուն: Հասկանալի է, որ ելքը այս երկու գործոնները հավասարակշռելն է: Այս առումով ներկա պահին գնաճի զսպմամբ շատ ավելի հեռուն ենք գնացել, քան որոշված է հենց իր` ԿԲ կողմից եւ այժմ հարկ է ղեկը փոքր-ինչ դեպի տնտեսական աճին նպաստելուն թեքել` նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ ընդլայնողական քաղաքականություն վարելով: Եթե շարունակենք գերկարեւորել գնաճի զսպումը, ապա սոցիալապես անապահով խավը մեզանում երբեք էլ ապահով չի դառնա , եթե չասենք, որ այդ խավի մեջ մտնողների թիվն էլ կավելանա:

Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑԸ ԿԱՊԵԼ ՍԵՎ ԾՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ

Հաջորդ գրառումը

ԴՐԱՄԸ ՉԻ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ ԵՎ ՉԻ ԷԼ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ` ԻՆՉՈ՞Ւ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ԵՍ ԴԱՌՆԱՄ ՆՈԲԵԼՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ...

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական