Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք փակ ճանապարհ չենք տեսել. օտարազգի լրագրողների «վկայությունը»՝ Բերձորի միջանցքի մասին

01/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Շրջափակում չեմ տեսել, ականատես եմ եղել, թե ինչպես են մեքենաներն անարգել անցնում»,- ադրբեջանական Report-ին ասել է Սպիտակ տան Ami Magazine-ի ավագ թղթակից Ջեյք Թըրքսը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն օրական մի քանի տասնյակ հրապարում են անում՝ ներկայացնելով Բերձորի միջանցքի՝ իրենց ձևակերպմամբ՝ Խանքենդի-Լաչին ճանապարհին էկոակտիվիստների բողոքի ցույցերի «արդարացի լինելը»։

Հայկական զլմ-ները գրում են՝ Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով 120 հազար արցախցի արդեն 80 օր շրջափակված է, հումանիտար ճգնաժամի մեջ՝ ցեղասպանվելու վտանգի տակ, իսկ ադրբեջանական մամուլը միևնույն ժամանակ խնդիրը ներկայացնում է զուտ բնապահպանական տեսանկյունից՝ դժգոհելով, որ աշխարհն անգութ է 80 օր «Խանքենդի-Լաչին ճանապահին, անբարենպաստ պայմաններում բողոքի արդարացի ձայն բարձրացնող էկոակտիվիստների նկատմամբ»։

Ադրբեջանական մամուլը տեղեկություն է հրապարակում, թե իբր Բերձորի միջանցքով օրական անարգել անցնում է 10, 50, 70 ավտոմեքենա, այդ թվում՝ ռուս խաղաղապահների։

Ադրբեջանական կողմը միջազգային լրատվամիջոցների լրագրողների համար «ճամփորդություն ու իրազեկման ակցիաներ» է կազմակերպում։

Ադրբեջանական Report-ին հարցազրույց տված լրագրող Ջեյք Թըրքսը, որը հրեա է, հավելել է. «Ես նույնիսկ որոշակի հիասթափություն եմ զգում, քանի որ այդքան երկար տարածություն եմ անցել, հասել եմ այստեղ, բայց չեմ կարողացել տեսնել ճանապարհի շրջափակումը։ Իսկ աշխարհը պնդում է, թե այն փակ է»։

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը նույնպես ադրբեջանական Report-ին «վկայություն է տվել», թե փակ ճանապարհ չի տեսել։

Report-ը նույն հոդվածում հաղորդում է. «Ադրբեջանի՝ Ղարաբաղի շրջանում՝ Խանքենդի-Լաչին ճանապարհին, ընդդեմ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման՝ բողոքի ակցիան շարունակվում է արդեն 80 օր։

2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահների հրամանատարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կասեցվել է էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարություններից, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական ​​գույքի ծառայության և AzerGold-ի մասնագետներից կազմված պատվիրակության աշխատանքը։ Բաժնետիրական ընկերությունը պետք է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման նախնական մոնիտորինգ իրականացներ։ Սակայն խաղաղապահների անգործության պատճառով դիտարկումը չի իրականացվել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը մինչ այսօր բախվում է ադրբեջանական ագրեսիային

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն անգամ «Իրևանի հիմնադիր խանի» անուն է հորինել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն անգամ «Իրևանի հիմնադիր խանի» անուն է հորինել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական