Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանն անգամ «Իրևանի հիմնադիր խանի» անուն է հորինել

Ադրբեջանի վաստակավոր նկարիչ Ռզա Ավշարը, որպես նվեր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքին է ներկայացրել Ռևանգուլու-խանի դիմանկարը», որն ինքն է նկարել։

 «Նկարիչը, որը ծագումով Արևմտյան Ադրբեջանից է, համայնքին անձամբ է նվիրել Իրևանի հիմնադրի դիմանկարը». գրել է ադրբեջանական Report-ը։

Ինչպես հայտնի է, ադրբեջանցիներն «Արևմտյան Ադրբեջանի  պատմական տարածք են համարում Հայաստանի Հանրապետությունը»։

Այսինքն՝ Ռզա Ավշարը «Իրևանի հիմնադիր խանի» նկարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում խորհրդային ժամանակներում  ապրած ու հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով հայերի պատմական հայրենիքից հեռացած ադրբեջանցիներին։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը ծրագրված քարոզչություն է վարում ու համառորեն տարածում է, թե Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է ու անգամ մայրաքաղաք «Իրևանի հիմնադրի» անուն է հորինել։