Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյո՞ք բոլորը գիտակցել ու հասկացել են, թե որն էր մարտի 1-ի կազմակերպիչների բուն նպատակը. Արտակ Զաքարյան

01/03/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը նոր հրապարակմամբ անդրադարձել է 15 տարի առաջ, մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։

«Մարտի 1-ի թեման Հայաստանում ամենաշահարկված թեման է: 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի զոհեր տված, 2022թ. սեպտեմբերյան պատերազմում 250 զոհ տված, Ազատ գյուղի այսպես կոչված կացարանում 15 զինծառայողների հրդեհի մատնած Նիկոլի կառավարությունն այսօր կրկին վայնասուն է բարձրացնելու 2008թ. մարտի 1-ի թեմայով:

Իրադարձությունները ցույց են տվել, որ իշխանության եկած պոպուլիստների համար ազգությամբ հայերի կյանքերի հաշվին սեփական ծրագրերն առաջ տանելը կարծես թե դարձել է գործելաոճ: Որտեղ իրենց է պետք, թմբկահարում են, որտեղ պետք չէ, մոռացության են տալիս»։

Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն եղած ժամանակ անընդհատ խոսում էր մարտի 1-ի մասին՝ պահանջելով այն բացահայտել։

«Նիկոլը հայտարարեց, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, իսկ սպանությունների մեղավորներն այդպես էլ առ այսօր չեն բացահայտվել: Երկրորդ նախագահի դեմ հարուցված շինծու գործով և դատարանի վճռով էլ հիմնավորվեց, որ 2008թ. գործող իշխանությունը որևէ կապ չունի մարտի 1-ի կազմակերպման հետ և իր գործողություններում առաջնորդվել է բացառապես օրենքի շրջանակում:

Իսկ ո՞ւմ էր ձեռնտու մարտի 1 կազմակերպելը, եթե ոչ 2008 թ․-ին հարթակից անկարգություններ ու բախումներ հրահրած այն ժամանակվա որոշ ընդդիմադիրների:

«Մարտի 1-ի կազմակերպիչները փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի սասանեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը և թուլացնեն Ռոբերտ Քոչարյանից հետո նախագահ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերն Արցախի հարցում: Երկրորդ և երրորդ նախագահները կարողացան կանխել երկիրը ցնցումների տանող ներքաղաքական դիվերսիան և ամուր պահել Հայաստանի բանակցային դիրքերը:

2018թ.-ին նույնաբովանդակ ընդդիմությունը (այսօրվա իշխանությունը) ցանկանում էր կրկնել նույն մարտի 1-ը: Երբ Սերժ Սարգսյանը տեսախցիկների առկայությամբ ասում էր «մոռացե՞լ եք մարտի 1-ը», շատերն ընդունեցի դա որպես սպառնալիք: Այնինչ, 2018թ-ի ապրիլ-մայիսին «Իմ քայլը» շարժումը պատրաստ էր ժողովրդին տանել քաղաքացիական բախումների ու ցնցումների` եթե Նիկոլը չընտրվեր վարչապետ («կամ ես կլինեմ վարչապետ, կամ այս երկիրը վարչապետ չի ունենա» Ն.Փ.):

Հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի` նախորդ իշխանությունը հրաժարական տվեց, որովհետև այլընտրանքը` բռնի ուժով շարժումը կասեցնելու և իշխանությունը պահելու մեջ էր լինելու` ինչը կարող էր վնասեր Հայաստանի իմիջին, խաթարեր ներքաղաքական կայունությունը և թուլացներ բանկցային դիրքերը: Նախորդ իշխանությունը չգնաց այդ ճանապարհով:

Այսօր խայտառակ պարտությունից ու Արցախի մեծ մասի կորստից հետո շատերն են մեզ մեղադրում, թե ինչու՞ 2018թ. իշխանությունը հանձնեցինք և ինչո՞ւ ամեն գնով չպահեցինք այն: Գուցե հիմա, ստեղծված իրավիճակում արդարացված են այդ տեսակետները, սական միայն հետին թվով և մի պայմանով: Իսկ արդյո՞ք բոլոր այդ ասողները գիտակցել ու հասկացել են, թե որն էր մարտի 1-ի կազմակերպիչների բուն նպատակը:

Աստված լույսի մեջ պահի 2008թ. մարտի 1-ի անմեղ զոհերի հոգիները»,- գրել է Արտակ Զաքարյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Գևորգյանը կմեկնի Մարոկկո, այնուհետև՝ Ստրասբուրգ

Հաջորդ գրառումը

«Պատժելու» պատրվակով դատական նիստը ձգձգվում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

«Պատժելու» պատրվակով դատական նիստը ձգձգվում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների...

ԿարդալDetails

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական