Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Արարատ Միրզոյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես հայտնում են  ՀՀ ԱԳ նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: