Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ` ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

23/10/2015
- 23 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի տնտեսական աճի տարեկան ցուցանիշի վերաբերյալ տարեսկզբի կանխատեսումները հիմնականում հոռետեսական էին: Քննարկվում էր անգամ կլինի՞ տնտեսական աճ, կամ որքա՞ն կկազմի տնտեսական անկումը: Օրինակ` Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսում էր 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` 1 տոկոս անկում: ՀՀ պետական բյուջեի հիմքում էլ, շատերի համոզմամբ, չափազանց լավատեսական ցուցանիշ էր դրված` 4,1 տոկոս աճ, որի վերանայման մասին էր անգամ խոսվում: Հիմա արդեն, երբ ունենք տարվա 9 ամսվա արդյունքները, կարելի է արձանագրել, թե որքանո՞վ էին հիմնավոր տարեսկզբի կանխատեսումները, ինչպիսի՞ փոփոխականություն է ունեցել տնտեսական աճի ցուցանիշը այդ ամիսների ընթացքում եւ ի՞նչ հանգուցակետի է հասել:

Այսպիսով, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,7 տոկոսով։ Ինչպե՞ս է այս ցուցանիշը փոփոխվել տարվա ընթացքում.

2015 թ. հունվար`1,8 տոկոս
2015 թ. հունվար-փետրվար`2,5 տոկոս
2015 թ. հունվար-մարտ`2,5 տոկոս
2015 թ. հունվար-ապրիլ`2,7 տոկոս
2015 թ. հունվար-մայիս`2,7 տոկոս
2015 թ. հունվար-հունիս`4,2 տոկոս
2015 թ. հունվար-հուլիս`4,2 տոկոս
2015 թ. հունվար-օգոստոս`3,9 տոկոս

Ինչպես երեւում է աղյուսակից, տնտեսական ակտիվության աճը կտրուկ ավելացել է հունիսին, իսկ օգոստոսից սկսած` կրկին նվազել է, բայց ավելի բարձր մնալով, քան մինչեւ հունիս եղած ժամանակահատվածում: Աճի տեմպի ավելացումը հունիսին մեծապես պայմանավորված էր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ: Նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճն այստեղ կազմեց 38 տոկոս, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ ավելի քան 79 տոկոս: Աճն այս ճյուղում սպասվածից ավելին եղավ, ինչը պայմանավորված էր նախ` բարենապաստ կլիմայական պայմաններով, ապա պետության կողմից վերջին տարիներին այս ճյուղի հանդեպ առանձնահատուկ մոտեցմամբ:

Համեմատաբար բարձր աճ գրանցվեց նաեւ արդյունաբերությունում` 9 ամսվա ընթացքում 4,8 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված էր նոր ձեռնարկությունների շահագործմամբ եւ հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի ծավալների ավելացմամբ` հակառակ միջազգային շուկայում մետաղների գնի նվազման: Ի դեպ, վերջին հանգամանքը խանգարեց արդյունաբերությունում ավելի բարձր աճ ունենալուն:

Ընդհանրապես, տնտեսական աճի բարձր ցուցանիշ ունենալուն խանգարող հիմնական գործոնները այս տարի պայմանավորված էին արտերկրից եկող մարտահրավերներով: Դրանց մասին բազմիցս է ասվել` անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակ` Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված: Դրա հետեւանքով մեր ապրանքների արտահանման հիմնական շուկա համարվող Ռուսաստանում գնողականությունը կտրուկ նվազել է, ինչն ազդել է գյուղմթերքերի վերամշակմամբ եւ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող հայկական ձեռնարկությունների վրա: Մյուս կողմից էլ այդ նույն իրավիճակի պատճառով նվազել են Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները, իջեցնելով սպառումը արդեն Հայաստանում`բացասաբար ազդելով առեւտրի, ծառայությունների ու նաեւ արտադրության ծավալների վրա: Միջազգային շուկայում մետաղների գների նվազման մասին արդեն ասվեց:

Նկատի ունենալով, որ արտերկրից եկող բացասական ազդեցությունները չեն վերացել, քանի որ աշխարհում ստեղծված կացությունը էապես չի փոխվել, ենթադրելի է, որ մեր տնտեսական աճի ցուցանիշը չէր կարող պահպանվել հունիս-հուլիսի ամիսների բարձր տեմպի վրա: Բարձր աճ արձանագրած գյուղատնտեսական սեզոնի ավարտով նվազում է նաեւ դրանով պայմանավորված աճի բաժինը : Արդյունքում, տարվա ութ ամիսներին արձանագրվեց 3,9 տոկոս, ինն ամիսներին` 3,7 տոկոս աճ:

Այսինքն, փաստենք, որ հոռետեսական կանխատեսումները եւ սպասումները չիրականացան : Հնարավոր եկավ տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ ունենալ: Մի պահ եղավ, որ մոտեցանք պետբյուջեի հիմքում դրված 4,1 տոկոս աճին, բայց տարեկան արդյունքով հավանական է թվում 3 տոկոսի սահմաններում տնտեսական աճը: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունների ջանքերը, ավելին քան այլ նպատակները, պետք է ուղղված լինեն տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ ապահովելուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԱՇԽԱՐՀՆ Է ԵՎ ՄԵՐ ՊԱՐՏՔԸ…»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵՐԻՇԽԵԼ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵՐԻՇԽԵԼ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական