Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՌԼԻՆՈՒՄ 29-ԱՄՅԱ ՀԱՅԻ ԵՆ ԾԵԾԵԼՙ «ԵՏ ԴԱՐՁԻՐ ԵՐԿԻՐԴ, ԱՅ ԴՈՒ Kanake»

30/10/2015
- 30 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ըստ «Բեռլիներ մորգենփոստ» թերթի հոկտեմբերի 25-ի հաղորդման, որ հղում է անում dpa գործակալությանը, ուրբաթՙ հոկտեմբերի 23-ի գիշերը Բեռլինի S-Bahn-ի (երկաթուղու քաղաքներն իրար կապող արագընթաց փոխադրամիջոց) Քյոփենիկ կայարանի մերձակայքում ռասիստական արտահայտություններով վիրավորել, այնուհետ մարմնական վնասվածք պատճառելով ծեծի են ենթարկել 29- ամյա հայ մի երիտասարդի: Ոստիկանության տվյալների համաձայն, մի մեծ խմբից անսպասելի առանձնացել են երկու հոգի եւ բռնություն կիրառել հայի նկատմամբ: Սկզբում հարվածել են, հետո աքացիների տակ առել, այնուհետ շշեր շպռտել, երիտասարդը կարողացել է պաշտպանվել, այնուհետ փախել էՙ թաքնվելով դեռեւս բաց վաճառասրահներից մեկում: Այնտեղից ահազանգել են ոստիկանությանը: Նախաբազուկի, գլխի, ձեռքերի շրջանում ստացած վերքերը դարմանվել են բժիշկների միջամտությամբ: Հանցագործները փախուստի են դիմել: Հետաքննություն է սկսված:

Երեկ մեր հեռախոսային հարցման ի պատասխան Բեռլինի ոստիկանության մամուլի պատասխանատուն, չնշելով հարձակման ենթարկված հայի անուն ազգանունը, տեղեկացրեց, թե նա երկքաղաքացիություն ունիՙ ԳԴՀ եւ ՀՀ քաղաքացի է: Մեր մտահոգությանն ի պատասխան մեկնաբանեց, թե հարձակումը հայ-թուրքական քաղաքական հենք չունի, ըստ երեւույթին 29- ամյա հայի սեւ մազերով, մուգ մաշկով լինելը աջակողմյան կողմնորոշում ունեցող խմբի հայացքից չի վրիպել, եւ նրանցից երկուսը նետել ենՙ «Ետ դարձիր երկիրդ, այ դու Kanake (այս վիրավորական բառը, ավելի շուտ հայհոյանքը գերմանացիները գործածել եւ գործածում են հարավարեւելաեվրոպական երկրներից եկած գասթարբայթերներինՙ աշխատանքային ներգաղթյալներին դիմելիս: Այսօր հատկապես կիրառում են արաբների, թուրքերի, քրդերի, պարսիկների պարագայում- Ան. Հ.): Մեր այն հարցին, թե հաղորդակցություն կայացե՞լ է հայի եւ խմբից անջատված երկու քաղաքացիների միջեւ, ոստիկանության մամուլի պատասխանատուն ասաց, թե տեղյակ չէ, բայց ենթադրում է, որ հայը հասկացել է իրեն ուղղված վիրավորանքը: Մեր մյուս հարցերը պատասխան չունեցան, ոստիկանության աշխատակիցն ընդգծեցՙ իր իրավասությունից դուրս է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՏԱԴԱՐՁ ՏՈՄՍՙ ԴԵՊԻ ԻՍՊԱՆԻԱ

Հաջորդ գրառումը

ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական