Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Փետրվարի 24-ին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողով է անցկացվելու

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ փետրվարի 24-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում
կազմակերպվում է գիտագործնական համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման
հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։

Համաժողովը կազմակերպվում է Արցախյան հարցում հետաքրքրությունանդես բերող, գործունեություն ծավալող հասարակական-քաղաքականազմակերպությունների մասնակցությամբ։
Համաժողովը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի եւ միջազգայինանրության ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ թեեւ ՀՀ գործող իշխանությունները փաստացի ետ են կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղեգծից, Արցախն արդեն կայացած պետություն է, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի հենց պետության միջազգային ճանաչման ձեւով։

Համաժողովի ընթացքում ելույթ են ունենալու մի շարք գիտնականներ, պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ։

Միջոցառումը կազմակերպվում է շուրջ մեկ տասնյակ նախաձեռնող կազմակերպությունների կողմից։

Համաժողովը նախաձեռնող կազմակերպություններն են՝

  • «Համախմբում» շարժում
  • « 5165» շարժում
  • «ԱՐԱՐ» հիմնադրամ / ARAR Foundation
  • «Թեքեյան» մշակութային միություն
  • Genesis Armenia – «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ
  • Այլընտրանքային նախագծեր խումբ/ Alternative Projects Group
  • «Կոնցեպտուալ Հարթակ» – Conceptual Platform
  • «Ազգային արժեք ակումբ»
  • Քաղաքագետների հայկական ասոցիացիա