Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Դատավոր Նախշքարյանին «պատժելու» գործընթացը շարունակվում է

ՀՀ Արդարադատության նախարարի որոշմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։ Որբես ԲԴԽ ամենատարեց անդամ՝ նիստը վարել է Նաիրա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին են վերագրվում որոշակի վարքագծի կանոնների խախտումներ, օրինակ՝ դատարանում քննվող գործի վերաբերյալ  Նախշքարյանը հանրային կարծիք է հայտնել, կասկածի տակ է դրել տվյալ դատական ակտին վերաբերող դատարանի գործողությունները, նա տարբեր լրատվամիջոցներին հարցազրույցներ է տվել և հանդես է եկել ֆեյսբուքյան հարթակում։ 

Ըստ էության՝ միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ:

Ըստ արդարադատության նախարարի՝ Զարուհի Նախշքարյանը հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։