«ԵՄ-ն Հայաստանի նվիրյալ գործընկերն է։
Եվրամիությունը հաջորդ շաբաթ 100 հոգուց բաղկացած առաքելություն կուղարկի՝ խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար:
Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումներում ձեռք բերված առաջընթացը և կհիմնվենք մեր Տնտեսական ներդրումների ծրագրի ներուժի վրա»,- մյունխենյան հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ եվրոպացի այս նույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ Բուխարեստում հայտարարել է, թե Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում և Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի ու Հունգարիայի հետ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է կնքել։