Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ

04/12/2015
- 04 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Օրերս հեռուստատեսությամբ լսեցի «Այո»ի քարոզարշավին լծված խմբերից մեկի երիտասարդ մի անդամի, որ տարակուսանքով իրեն հետեւող քաղաքացիներին ասում էր, թե բարեփոխված Սահմանադրությունը «կախարդական այն փայտիկն» է լինելու, որը «հիմնովին փոխելու է մեր կյանքը»: Անշուշտ հեքիաթայինի ուղղությամբ: Հեռուստատեսությամբ տեսա նաեւ հակառակ ճամբարից մեկ այլՙ արդեն հայտնի գործչի, որն իր «Ոչ»ական ընկերներին գերազանցելու մարմաջով չգտավ այլ բանՙ քան ժողովրդական կլիշենՙ «ծուռ քանոնից ուղիղ գիծ դուրս չի գա»:

Այսպեսՙ «կախարդական փայտիկ»-«ծուռ քանոն», իսկ երկուսի արանքումՙ շփոթված ժողովուրդ, որ վաղը չէ մյուս օր գնալու է քվեարկելու: Միակ բարեբախտությունը այն է, որ թե՛ «Այո»ի, թե՛ «Ոչ»ի կողմնակիցներն իրենց հորդորներում ու քարոզներում գեթ մեկ պարագայում նույն կոչն են անումՙ անշուշտ տարբեր դրդապատճառներովՙ «անպայման գնացեք քվեարկելու»:

Թե այդ կոչին որքանով ականջալուր կլինեն մեր քաղաքացիները, դժվար է ասել, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ «Այո»ն հաղթելու է: Եվ իմ այս պնդումը հիմնավորված չէ այն սուբյեկտիվ հանգամանքով, որ ինքս այդպես եմ ուզում, ոչ էլ նախորդՙ 1995 եւ 2005 թթ.ի նախադեպերով, երբ ամեն բան արվեց, հատկապես առաջին Սահմանադրության ընդունման համար, որպեսզի ընտրազանգվածի պատասխանն ու մասնակցությունը դրական ցույց տրվի: Իմ պնդումը հիմնված է մի պարզ, շատ պարզ դիտարկման վրա, հատկապես Երեւանից դուրսՙ մարզերում ու շրջաններում. մարդիկ դժգոհ են իրենց կյանքից, վիճակից, հետեւաբար Սահմանադրական փոփոխությունները միգուցե առիթ դառնան վերափոխելու իրենց կյանքը, բարելավելու իրենց վիճակը: Մինչդեռ, շարունակելով ժողովրդական նույն տրամաբանությունը, «Ոչ»ի պարագայում իրենց վիճակը չի փոխվելու:

Եվ իսկապես: Հակառակ շատ շատերի հետ նաեւ իմ ունեցած մտավախություններին, որոնց մասին արտահայտվել եմ այս սյունակում թե տարբեր առիթներով, «Ոչ»ը մեզ ոչ իմ տեղ չի տանելու, դեպի լավը չի փոխելու մեր կյանքը, մանավանդ որ «Ոչ»ականները փաստորեն ոչ մի նոր բան չեն առաջարկում, այլ պահանջում են պահպանել նույնը, այսինքն այն նույն վիճակը, որից առաջինը, եւ իրավացիորեն, դժգոհում են իրենք: Նրանք պահանջում են պարզապես դեն շպրտել «ծուռ քանոնը», որի ուժը իրենք չունեն, ոչ էլ կամքն ու ջանքըՙ փոխարենը սեփական, «ուղիղ քանոն» ստեղծելու:

Ինչ վերաբերում է «կախարդական փայտիկին», դա էլ միայն հեքիաթներում է լինում, իսկ կյանքը հեքիաթ չէ, դժբախտաբար:

Ուրեմն սպասենք մինչեւ երկուշաբթի եւ հուսանք, որ այն դրական փոփոխությունների սկիզբ կլինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՈՉ»-ԳԵՎԱՐԱ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական