Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուբինյանն էլ է Միրզոյանի հետ Թուրքիա մեկնել

ԱԺ փոխնախագահ,Թուրքիայում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մեկնել է Թուրքիա։

«Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Չավուշօղլուի հետ, տեսակցելու հայկական փրկարարական ջոկատին»,-թվիթերյան էջում գրել է Ռուբինյանը։