Իրանի «Ալլամե Թաբաթաբայի» համալսարանի դասախոս, վերլուծաբան եւ միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի՝ հարավային Կովկասին նվիրված հրապարակումներում առանձնահատուկ տեղ է հատկացված հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ դրանով պայմանավորված՝ Արցախի հիմնահարցին։
Հեղինակն այս անգամ կովկասյան թեմային վերաբերող իր «էջը» նվիրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու բնապահպանների կեցվածք ընդունած մի խումբ ազերիների կողմից Արցախի սնուցման շնչափողը փակելու հետեւանքների լուսաբանմանը, որի նպատակով զրուցել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։
Զրույցը վերաբերում է Հայաստանի, մասնավորապես Արցախի նկատմամբ Իրանի որդեգրած քաղաքականությանն ու Բերձորի միջանցքի շրջափակման հետեւանքը հանդիսացող ճգնաժամի հաղթահարմանը միտված Թեհրանի հնարավոր քայլերին։
Հարցազրույցի առավել ուշագրավ հատվածների մասին Իրանագետ Գրիգոր Առաքելյանի պատրաստած ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի փետրվարի 17-ի համարում։