Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐՔԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ…

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Թունուզցի արաբ մը կը գրէ. «Ութսունական թուականներու վերջաւորութեան Թունուզը մարախներու յարձակումի ենթարկուեցաւ. փճացաւ ցորենի ամբողջ բերքը: Երկիրը ահաւոր սովի վտանգին առջեւ էր: Ոչ Ամերիկան, ոչ ալ Քաթարը օգնութեան փութացին: Հանգուցեալ նախագահ Հաֆէզ Ասատն էր, որ ցորէնով բեռնաւորուած վեց նաւ ուղարկեց,- Թունուզի տարեկան ցորենի բերքին մէկ ու կէս անգամը,- եւ երկիրը փրկուեցաւ:

Հիմաՙ մեր երկրին նոր ղեկավարները հազարաւոր զինեալներ կ՛ուղարկեն Սուրիա, սպաննելու եւ երկիրը աւերելու համար: Պատմութի՛ւն, արձանագրէ. Թունուզի ժողովուրդը չի մոռնար…»:

Ժողովուրդը չի մոռնար, սակայն ծախուած ղեկավարները կը մոռնան:

Որեւէ մեկնաբանութեան կարիք կա՞յ:

Թունուզը չի մոռնար: Մենք, հայերս ալ չենք մոռնար, երբ միեւնոյն նախագահը 1992-ին 6000 թոն ցորեն նուիրեց Հայաստանին, որպէս օգնութիւն երկրաշարժէն եւ շրջափակումէն տուժած մեր հայրենիքին: (*)

Այսօր Սուրիան արիւնաքամ է. ռազմադաշտի վերածուած է: Ոչ թէ այլմոլորակայիններ, այլ ՄԱԿ-ի անդամ գեր-զարգացած եւ գեր-դեմոկրատ երկիրներ ուժի ցուցադրութեան թատերաբեմ դարձուցած են երկիրը. թատերաբեմ, ուր հինգ տարիէ ի վեր ամէն օր միայն ողբերգութիւններ կը բեմադրուին:

Իրենց ստեղծած, շինած-զինած կազմակերպութեան դէմ կը կռուին,-իբր թէ,-սակայն զայն զինաթափել ու ոչնչացնել չեն յաջողիր: Զարմանալի է, ամբողջ աշխարհը «Իսլամական պետութեան» դէմ է, մեծ պետութիւնները օդուժով ամէնօրեայ յարձակումի անցած են, սակայն այս կազմակերպութեան ոչ թէ չեզոքանալուն, այլ նոյնիսկ տկարանալուն մասին բան չենք լսեր.

Ի՞նչ օգուտ ամէնօրեայ ձեր հարիւրաւոր յարձակումներէն ու թշնամի թիրախներ ռմբակոծելէն: Ի՞նչ արժէք ունին այդ բոլորը, եթէ ի վիճակի չէք հրասանդները լռեցնելու, ծարաւ Հալէպին ջուր հասցնելու, խաւար ու ցուրտ Հալէպի ելեկտրականութիւնը վերադարձնելու, ձեր ազատագրած ճամբաներէն վարելանիւթ փութացնելու:

Ինչո՞ւ բոլորէն աւելի Հալէպը կը խաչուի:

Ռուսիան երբ ձեռք առաւ ԻՊ-ն մաքրելու գերխնդիրը, ամէն մարդ, մասնաւորաբար սուրիացիները ուրախացան, որ վերջապէս լրջացաւ հարցը եւ Ռուսիան կատակ չի վերցներ ու պատրաստուեցան ողջունել ակնկալուած խաղաղութիւնը:

Երբ Թուրքիան վար առաւ ռուսական ռմբակոծիչը եւ Պուտինը սպառնալիքներ տեղացուց Էրտողանի գլխուն, հայերը սկսան փոշոտած քարտէսները բանալ ու հայապատկան հողերուն վերատիրանալու յոյսեր փայփայել:

Մեղք ենք, իսկապէս մեղք ենք. յուսահատ մարդոց նման ամենափոքր յոյսին փաթթուելու պատրաստ ենք:

Պիտի կրկնեմ քաղաքական նշանաւոր ասացուածքը. «Չկան մնայուն բարեկամներ կամ թշնամիներ. կան մնայուն շահեր»:

Մենք այդ «շահ»ին մէջ որեւէ ներդրում ունի՞նք:

Մինչ այդ, Հալէպի մէջ այսօր, վարժարանի մը ուսուցչուհիին մէկ ամսականով միայն զոյգ մը կօշիկ կարելի է գնել…

*) Խմբագրության կողմից ավելացնենք, որ նույն Հաֆեզ Ասադը 1988-ի երկրաշարժից հետո, մինչեւ ավելի քան մեկ տարի, բոլոր պետական պաշտոնատներում հատուկ գանձարկղ էր տեղադրել Հայաստանի աղետյալների օգնության համար…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ, ԻՍԼԱՄՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՄՆ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԱՄՆ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական