Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՐԻ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԲԱՆ Է ԱՍԵԼ, ԼՍԵԼ Ե՞Ք

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե երկրի ՊՆ մամուլի խոսնակը հայտարարում է, որ սահմանին «իրավիճակը պատերազմական է» եւ պետք է հրաժարվել` «հրադադարի ռեժիմի խախտում» արտահայտությունից` անցնելով «պատերազմ» արտահայտությանը, ուրեմն երկիրը պատերազմի մեջ է: Եթե ՀՀ ԱԺ-ն, ավարտելով իր այս տարվա աշխատանքները, գնում է արձակուրդի, ուրեմն երկիրը պատերազմի մեջ չէ: Հակառակ պարագայում հո պատգմավորներն արձակուրդի չէի՞ն գնա, էլի կգնային, բայց… պատերազմ, իսկ դուք ի՞նչ հասկացաք:

Այնպես որ, տարբերակները երկուսն են. կա՛մ հավատում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակին, կա՛մ հավատում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներին եւ շարունակում մեր «սեղանային» որոնումները` սուպերմարկետներում: Ի դեպ, դրանցից մեկում նարնջի ակցիա է, եւ բնական հյութերի` չորս հատ բնական հյութը` 1400 դրամ, այնպես, որ շտապեք: Ընդ որում մայրաքաղաքի ցանկացած սուպերմարկետում առատորեն կա նաեւ հինավուրց հայկական ավոկադո, մանգո եւ կոկոս, դե վաղուց արդեն ազգային անանասն ու բանանի մասին չասենք: Մի խոսքով, եթե ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը իր` «իրավիճակը պատերազմական է» հայտարարությունն անելուց առաջ գոնե մեկ անգամ այս օրերին լիներ որեւէ սուպերմարկետում, հազիվ թե այդքան ծայրահեղ եւ ինչպես թուրքական կայքերն են արձագանքել` «կրիտիկական» հայտարարություն աներ. եթե պատերազմ էլ է, ապա միայն սահմանին, որից մենք փաստորեն շատ ենք հեռացել: Այսինքն մոռացել ենք, թե պատերազմն ինչ է, չեզոքացել ենք, դարձել ենք անտարբեր, հանգստացած, մեզ զգում ենք հաղթանակած մի բանում, որը ավարտված չէ: 1994-ի մայիսին` Բիշքեկո՞ւմ, իսկ ո՞վ ասաց, որ այդ օրվանից հետո` մինչեւ օրս ադրբեջանական կողմը մեկ օր չի կրակել: Սկզբում` ավտոմատներով, ապա դիպուկահար զենքերով, հետո դիվերսիոն գործողություններով, հիմա էլ` տանկերով: Ուրեմն այդ ե՞րբ է պատերազմն ավարտված եղել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հենց սա է ցանկացել ասել եւ հենց մեզ է ասել: Իրականում, իհարկե, պատերազմ չի սկսվել, քանի որ այն երբեք ավարտված չի եղել… Բայց այ սուպերմարկետներում նարնջի ակցիան շուտով կավարտվի, այնպես որ շտապեք ու երբ այնտեղ ձեր ծանոթը ձեզանից հետաքրքրվի, թե երկրի ՊՆ մամուլի խոսնակը բան է ասել, լսե՞լ ես, կասեք` այո:

Նախորդ գրառումը

ՋԻՀԱԴՅՈՒԳԵՆԴ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՊ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԽԱԼԻՖԱԹԻ ԿՈՐՅՈՒՆՆԵՐ»

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԶՈՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ ԻՐԱՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԶՈՐՔ ԿՈՒՂԱՐԿԻ ԻՐԱՔ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական