Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱԴԱՐՁԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում ի մի են բերված «Իսլամական պետության» (ԻՊ, ISIS) մասին տարբեր հեղինակների (Մարտին Չուլով, Դեյվիդ Շարիատմատարի, Նաֆիս Համիդ, Սկոթ Աթրան: Վերջինս Փարիզի «Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի» մարդաբանության բաժանմունքի տնօրենն է, ավագ գիտաշխատող Օքսֆորդ համալսարանում (Անգլիա): Հեղինակ է ահաբեկչության, բռնության եւ կրոնի թեմաներով բազմաթիվ հոդվածների) կարծիքներից եւ համացանցային կայքերի հաղորդագրություններից վերցված հատվածներ, որոնք մեր կարծիքով ուշագրավ կարող են լինել ներկայիս աշխարհի այդ թիվ 1 հարցով հետաքրքրվողների համար:

«Աշխարհն այսօր բաժանված է լավի ու վատի, բարու եւ չարի, խալիֆաթի հավատացյալների եւ անհավատների միջեւ», կարդում ենք 2015-ի սկզբներին ԻՊ-ի համացանցային «Դաբիք» (Dabiq) ամսագրում տեղադրված 10-էջանոց խմբագրականում, որի վերնագիրն է «Գորշ գոտին» (The Grey Zone): Այնտեղ մեջբերված է նաեւ Բեն Լադենի խոսքը, որն ասում է. «Բուշը ճիշտ էր, երբ նշում էր, որ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ էլ ահաբեկիչների հետ, իսկական «ահաբեկիչները» սակայն արեւմտյան խաչակիրներն են»: Հոդվածի վերջում նշվում է. «Ժամանակն եկել է մեկ այլ իրադարձության… որը կբաժանի աշխարհը եւ կխորտակի գորշ գոտին»:

Փարիզյան դեպքերն ու Թուրքիայում կատարվող վերջին շրջանի պատահարները վերոնշյալ մարտավարության վառ ապացույցներն են: Եվրոպան է հիմա դարձել թիրախի կենտրոն: Դեռ շատ բաներ են պատահելու: Դրա համար էլ անհրաժեշտ է իմանալ ու հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում:

ԻՊ-ի (ISIS) ներկայիս առաջ մղած արաբ արմատական սուննիների աշխուժացման կամ վերազարթման փորձերը դինամիկորեն զարգացող, հեղափոխական, համաշխարհային համաչափության հակամշակութային, պատմական մի շարժման բաղադրիչ մասնիկներն են, որոնցում ընդգրկված են Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ թվաքանակով եւ ամենատարբեր ազգությունների պատկանող կամավորական կռվող խմբավորումներ: Հակառակ ներքին եւ արտաքին թշնամիների կողմից հարձակման ենթարկվելուց, այդ շարժումը ոչ մի չափով չի նվազում եւ շարունակում է իր հսկողության տակ պահել հարյուր հազարավոր քառակուսի մետր տարածքներ եւ ներգրավել միլիոնավոր նոր մարդկանց:

ԻՊ-ին վերաբերվել որպես «ահաբեկչական» կամ «կատաղի ծայրահեղական» խմբավորման մի ձեւիՙ նշանակում է խորապես չըմբռնել սպառնալիքի ահավորությունը: Դիտել այն որպես «նիհիլիստական» դրսեւորումՙ նշանակում է չտեսնել նրա խիստ գրավիչ առաքելությունըՙ փոխելու եւ փրկելու աշխարհը: Իսկ այն հանգերգը, որ ԻՊ-ն փորձում է մարդկանց ետ տանել դեպի միջին դարեր, պարզապես ծիծաղելի է: Ճշմարտությունը շատ ավելի բարդ է, ինչպես Ռաքքայում տեղակայված ԻՊ-ի լրատվական կենտրոնի ներկայացուցիչ Աբու Մուսան է ասում. «Մենք մարդկանց ետ, դեպի փոստատար աղավնիների դարաշրջանը չենք տեղափոխում: Ընդհակառակը, մենք փորձում ենք օգտվել զարգացումներից, բայց այնպես, որ դրանք չխանգարեն կրոնին»:

Փարիզյան դեպքերը «փոթորկի առաջին փուլն էր»ՙ հավատացնում են նրանք: Քաոսային վիճակ ստեղծելը նրանց ծրագիրն է: Ինչքան Եվրոպայում մահմեդականների դեմ շարժումը սաստկանա, ինչքան շատ Արեւմուտքը ներգրավվի Մերձավոր Արեւելքի ռազմական գործողություններում, այնքան ավելի երջանիկ են լինելու ԻՊ-ի առաջնորդները, որովհետեւ հենց դա է այդ կազմակերպության գլխավոր մարտավարությունըՙ ստեղծել եւ ապա վերահսկել քաոսը: Գոյություն ունի «Վայրենության/քաոսի կառավարումը» խորագրով մի մանիֆեստ, տրակտատՙ գրված ավելի քան մեկ տասնամյակ առաջ ոմն Աբու Բաքր Նաջիի կողմից Ալ Ղաիդայի միջագետքյան թեւի խմբավորումների համար, որը հետագայում դառնալու էր ISIS-ի կորիզը:

Հիմնական աքսիոմաները

Մանիֆեստի հիմնական աքսիոմներից են հետեւյալները.

– Ընդարձակիր եւ զանազան վայրերում, իսլամական աշխարհում, թե դրանից դուրս, զայրույթի հարվածներ հասցրու խաչակիր-սիոնիստ թշնամուն, որպեսզի ջլատվեն նրա եւ դաշնակից թշնամիների ջանքերը եւ հնարավորինս սպառվեն:

– Սերմանիր վախ բնակչության շրջանում: Քայքայիր տնտեսություններ: Եթե որեւէ զբոսաշրջիկային տեսարժան վայր է խփվում, բոլոր երկրների տեսարժան վայրերում հավելյալ հսկողություն է սահմանվելու, ինչը նշանակում է, որ հավելյալ զորքեր են ներգրավվելու դրանցում եւ հավելյալ ծախսեր են պահանջելու:

– Լուրեր տարածիր, որ ասենք ուրբաթ օրվա վայրագություններում ներգրավված էր նաեւ 15 տարեկան մի երիտասարդ: Գրավիր եւ շահագործիր պատանիների ըմբոստությունը, նրանց եռանդը, իդեալիզմը եւ զոհաբերության պատրաստակամությունը, քանի հիմարները «ուասատիյյա» (չափավորություն) եւ ավտանգություն են քարոզում եւ հորդորում ռիսկի չդիմել:

– Աշխատիր բացահայտել Ամերիկայի կենտրոնացված իշխանության թուլությունները: Մղիր նրան թողնելու զանգվածային լրատվամիջոցներով հոգեբանական պատերազմ մղելը եւ ստիպիր նրան անմիջականորեն, ուղղակիորեն պայքարի մեջ մտնել: Նույնը կատարիր նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ մյուս դաշնակիցների հետ:

ԻՊ-ն փորձում է լրացնել դատարկությունը բոլոր այն վայրերում, որտեղ գոյություն ունի «քաոս» կամ «վայրագություն» ( էլ-թաուահուշ կոչվածը) ինչպես, օրինակ, Աֆրիկայում եւ Կենտրոնական Ասիայում: Իսկ այն վայրերում, որտեղ բավականաչափ քաոսային իրավիճակ չկա (այսինքնՙ «պատերազմի տուն» կամ որջ կոչված անհավատների բնակավայրերում), ինքն է ստեղծում այդ քաոսային վիճակը, ինչպես, օրինակ, Եվրոպայում:

ԻՊ-ն գիտակցորեն շահագործում է վհատեցնող դինամիկան, որ գոյություն ունի արմատական իսլամիզմի առաջացման եւ այլատյացական ոգով էթնո-ազգայնամոլական շարժումների վերակենդանացման միջեւ, ինչը լրջորեն վնասում է միջին դասակարգինՙ կայունության եւ ժողովրդավարության հիմնական հենարանին, Եվրոպայում, հիշեցնելով մեզ 1920-30-ական թվականներին ֆաշիստների եւ կոմունիստների կատարած կործանարար աշխատանքները: Այն փաստը, որ եվրոպական ընտանիքներում վերարտադրողական նորման 1,4 երեխայի սահմաններում է տատանվում եւ դրա հետեւանքով մեծ թվով ներգաղթողների կարիքը միշտ զգացվում էՙ պահպանելու համար կայուն աշխատուժի քանակը, Աստծո կողմից ուղարկված պարգեւ է ԻՊ-ին, քանի որ դրանով պետք եղած քաոսն է ստեղծվում եւ ԻՊ-ին մնում է սոսկ շահագործել իրավիճակը:

Ինչո՞վ է հրապուրիչ ԻՊ-ն

Ոչ թե Ղուրանն ու կրոնական ուսմունքն է հրապուրում ԻՊ-ին միանալ ցանկացող երիտասարդներին, այլ այն զգայացունց դատը, գաղափարը, որի համար պայքարում է ԻՊ-ն եւ որը երիտասարդներին խոստանում է փառք ու պատիվ: Ջիհադը նրանց համար համոզիչ է, որովհետեւ եղբայրական մթնոլորտում հավասար հնարավորություններ է ստեղծում: Այն փառավոր եւ անվրդով կյանք է պարգեւում, համոզում են նրանց: 2014-ի հուլիսին անցկացված հարցախույզի արդյունքներով 18-ից 24 տարեկան ֆրանսիացի երիտասարդների չորսից մեկը «նպաստավոր» կամ «շատ նպաստավոր» կարծիք ունի ԻՊ-ի նկատմամբ, չնայած, որ Ֆրանսիայում ապրող մահմեդականների թիվը չի գերազանցում բնակչության 7-8 տոկոսը: Խմբավորումներին միացած պատանիների մեծ մասը կյանքի անցումային փուլում են, կա՛մ ուսանողներն են, կա՛մ ներգաղթյալներ, որոնք հեռացել են իրենց ծննդավայրից եւ ընտանիքներից, եւ նոր «ընտանիք» են փնտրում իրենց համար:

ԻՊ նախկին իմամներից մեկի բնութագրմամբՙ «Պատանիները, որ մեզ միանում են, կարիք չունեն դասախոսությունների: Նրանք հիմնականում հասկացող են եւ կարեկցող, բայց մոլորված»: Խմբավորումը կարող է հարյուրավոր ժամեր հատկացնել մեկ անձի հավաքագրման համար: Ուսումնասիրվում են նրանց անձնական կյանքը եւ խնդիրները: Իսկ խնդիրներ նրանք ունեն անպայման: Կամ բյուրոկրատներն են ծնողներին ստորացրել, կամ ծնողներն են իրենց ստորացրել, կամ էլ իրենց քույրերին ու մայրերին են փողոցում վիրավորել գլխաշոր կրելու համար: Նրանց մեծ մասը հոգնել, ձանձրացել է կեղծ, կոռումպացված «դեմոկրատական լիբերալիզմի» ընձեռած հնարավորություններից, եւ պարզապես արկածներ որոնելու հետաքրքրությունից մղված ու փառքի արժանանալու երազանքներով մուտք են գործում ԻՊ-ի խմբավորումները: Իդեալների բացակայությունն ու արժեհամակարգերի խաթարվածությունը մեծապես նպաստում են այդ գործընթացին: Ի՞նչ ենք մենք արեւմտյան երկրներում հրամցնում մեր երիտասարդներին. հանգստություն, ապահովություն, ցավերից ու ռիսկերից խուսափում, անգործունեություն, անտարբերություն: Մինչդեռ պատանին, երիտասարդը «հերոսների» կարիք ունի, երեւույթները իդեալականացնելու կարիքը ունի: Այդ պատճառով էլ զույգ աշտարակների փլուզումը կամ գլխատումների ցուցադրումը նրանցից ոմանց կողմից դիտարկվում է ոչ թե որպես «ահաբեկչական գործունեություն», այլ «հանուն վեհ գաղափարի հաղթանակի» դրսեւորում:

Դասեր անցյալից

Աստծո հանդեպ ակնածանքն ու արվեստում եւ ազգային ծիսակատարություններում դրա բյուրավոր դրսեւորումները մի ժամանակ Արեւմուտքում վեհ գաղափարներ էին, որոնց եկան միանալու ազատության, հավասարության եւ արդարության բարձրարժեք կարգախոսները: Անգլիացի մեծ պատմաբան եւ սոցիոլոգ Առնոլդ Թոյնբին պնդում էր, որ քաղաքակրթությունները զարգանում են եւ անկում ապրում իրենց մշակութային իդեալների կենսունակության համապատասխան եւ ոչ թե իրենց նյութական արժեքների գոյության կամ չգոյության հետեւանքով:

Գիտությունների ազգային հաստատության եւ Մ. Նահանգների պաշտպանության քարտուղարության (նախարարության) համագործակցությամբ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակությունների մեծ մասն ունի որոշակի «սրբազան արժեքներ», որոնց համար քաղաքացիները պատրաստ են կռվել, լուրջ կորուստներ տալ եւ նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել:

Պետք է մտածել այս մասին ապագա սերունդները փրկելու համար հետագա աղետալի սպառնալիքներից: Արեւմուտքը չի՞ հասկանում, թե՞ չի ցանկանում հասկանալ ճշմարտության այս փոքրիկ «հատիկը»: Վերջիվերջո հակաահաբեկչական ամենահզոր զենքը այլընտրանքային «հերոսներ» եւ «հույսեր» մատակարարելն է երիտասարդներին, հատկապես Եվրոպա ներխուժած հուսահատ ու անգործունյա ներգաղթյալներին, նրանց զբաղվածությունը ապահովելու միջոցով: Կարեւոր է նաեւ ստեղծել այլընտրանքային տեղական շարժումներ, կամ երիտասարդական արտադպրոցական կազմակերպություններՙ հար եւ նման մեկ դար առաջ կազմավորված սկաուտական շարժմանը, բայց նոր, 21-րդ դարի պահանջներին համապատասխան միջոցառումներով եւ նպատակադրումներով: Պետք է աշխատել պատանիների, երիտասարդների հետ, անմիջական կապ հաստատելով նրանց հետ, տալով նրանց այն, ինչ հետաքրքրում է նրանց: Դեռադիկալացումը, ինչպես ռադիկալացումը ինքը, կարելի է իրականացնել միայն ներքեւից վերեւ, եւ ոչ թե վերեւից ներքեւ: Մասնագետները պարզել են, որ որեւէ գաղափարի, դատի համար պայքարելու ձգտումը վեր է ամեն մի նյութական արժեքից: Սա պետք է ամրագրել երիտասարդների շրջանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ՎԵՊՈՒՄ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական