Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

Մասն 1-ին

Սիրիական ռազմաճակատը մերձաւորարեւելեան վիթխարի ռազմաբեմի բազմաթիւ իրական եւ հաւանական ռազմաճակատներից միայն մէկն է: Այստեղ 2011 թուականից առայսօր մղւում են արիւնահեղ գործողութիւններ:

Սիրիական պատերազմի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ իրականում ընթանում են դրսից հրահրուած լայնածաւալ ռազմագործողութիւններ: Այնինչ դրանք Արեւմուտքն ու նրա մերձաւորարեւելեան դաշնակիցները` Թուրքիան, Իսրայէլը, Սաուդեան Արաբիան, Քաթարը, Յորդանանը եւ այլք, անուանում են «քաղաքացիական պատերազմ»` քողածածկելով իրականութիւնը…

Միւս առանձնայատկութիւնն այն է, որ այդՙ այսպէս կոչուած «քաղաքացիական պատերազմն» ուղեկցւում է օտարերկրեայ զինուած ուժերի, փաստօրէն, բացայայտ ներխուժմամբ (ինտերվենցիա): Դա էլ նոյն այդ Արեւմուտքն ու նրա վերոյիշեալ մերձաւորարեւելեան դաշնակիցներն անուանում են «պատերազմ ահաբեկիչների դէմ», մինչդեռ իրականում պատերազմում են Սիրիայի օրինական իշխանութիւնների` նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման, իսկ վերջնարդիւնքում` Սիրիայի պետականության ոչնչացման ու տարածքների բաժանման համար:

Յաջորդ առանձնայատկութիւնը «դասական» ռազմաճակատի գծի բացակայութիւնն է: Հոծ ճակատային գծի փոխարէն, ռազմագործողութիունների քարտէզի վրայ երեւում են մի քանի ռազմաճակատներ եւ նոյնիսկ` «անկլաւ» -ներ, որտեղ Սիրիայի պետական բանակի զօրքերը լրիւ շրջապատուած վիճակում պայքարում են մէկ կամ աւելիՙ այսպէս կոչուած «ընդդիմադիր» ուժերի ու ԴԱԻՇ (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմաւորում-ինքնահռչակ պետութեան դէմ… Երբեմն էլ կատարւում հակառակը` Սիրիայի պետական բանակի զօրքերն են շրջապատել հակառակորդի ուժերը եւ ամէն կողմից փորձում են ոչնչացնել այդ «պատերազմող անկլաւը»…

Բազմաթիւ առանձնայատկութիւններից մէկը եւս նշենք. Սիրիական ռազմաճակատի այս տարբեր հատուածներին ու անկլաւներին միանում է նաեւ թուրք-սիրիական սահմանը… Այն եւս ռազմաճակատի գծի, ինչպէս նաեւ հակաասադական ուժերի համար երկրորդ պաշտպանական գծի, վերջապէս կարեւորագոյն թիկունքային բազայի դեր է խաղում…

Հաշուի առնելով, որ ուղղակի Թուրքիայից, հենց թուրքական տարածքից, ինչպես նաեւ մի շարք այլ պետութիւններից `

ա. պարբերաբար կամ նոյնիսկ անընդհատ մարդուժի համալրումներ են ստացւում հակաասադական ռազմական խմբաւորումների, այդ թւում` ԻԼԻՊ-ի համար,

բ. պարբերաբար կամ նոյնիսկ անընդհատ գալիս է զէնքի, զինամթերքի, ռազմանիւթերի, նիւթատեխնիկական ու թիկունքային բազմաբնոյթ մատակարարումների հոսքը, ակնյայտ է դառնում, որ նախագահ Բաշար Ասադի ուժերը պատերազմում են բազմագլուխ հիդրայի դէմ, որի ամէն կտրուած գլխի փոխարէն նորերն են աճում…

ԸՆԴ ՈՐՈՒՄ, այս ամէնը միայն թուրքական սահմանից չէ, որ գալիս է Սիրիա… Չմոռանանք, օրինակ, Յորդանանի եւ Իսրայէլի մասին… Այդ երկու պետութիւնն էլ հակաասադական դիրքորոշում ունեն … եւ ընդհանուր սահման Սիրիայի հետ …

Դեռ 1997 թուականի յունուարին իմ հրապարակած «Դրանգ նախ օսթեն. ՆԱՏՕ-ի գրոհը դէպի Արեւելք» յօդուածում անդրադարձել եմ ՆԱՏՕ-ի դէպի արեւելք ծաւալման հաւանական պատճառներին ու դրա ակնկալուող հետեւանքներին… Կարծում եմ, ճիշտ էր իմ այն ենթադրությունը, թէ ՆԱՏՕ-ն ուզում է ստեղծել ցամաքային սահման Իսրայէլի հետ (եւ ոչ միայն նրա)…

Ահա եւ պարզ են դառնում Սիրիական պատերազմի սցենարի հիմնական գծերը…

Քանի որ ՆԱՏՕ-իՙ միակ մերձաւորարեւելեան անդամը ներկայումս Թուրքիան է, ակնյայտ է, որ Իսրայէլի հետ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանի ստեղծումը նշանակում է ոչնչացնել Սիրիան եւ, ինչու չէ, նաեւ Լիբանանը…

Այստեղ Թուրքիան ունի իր սեփական` նոր օսմանական եւ հին պանթուրքիստական նպատակները, որոնց թւում` Սիրիայի տարածքների զաւթման հետ միասին, վերջին տեղում չէ նաեւ Մերձաւոր Արեւելքի հայութեան` մասնաւորապէս սիրիահայութեան ու լիբանանահայութեան ոչնչացումը… Հայկական հարցի վերջնական լուծման թուրքական պլանները շարունակւում են իրականացուել…

Իսրայէլը եւս մաս կունենայ Սիրիայի ոչնչացումից… Երկու դաշնակիցները` Թուրքիան ու Իսրայէլն իրար մէջ կբաժանեն Սիրիան (գուցէ նաեւ Լիբանա՞նը) …

Սա մեծ հարուած կլինի թէ՛ Իրանի, թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Իրաքի, թէ՛ ամբողջ արաբական աշխարհի, թէ՛ նաեւ Հայաստանի ու հայութեան համար…

Յաջորդ զոհը կդառնայ Իրաքը… Յետագայում նախատեսուած են նաեւ այլ զոհեր…

Ահա ինչու Ռուսաստանը եւ նրա դաշնակիցները փորձում են Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի գերիշխանութիւնը փոխարինել շատերի համար աւելի ընդունելի ռուսական գերիշխանութեամբ…

Այս օրերին Սիրիական ռազմաճակատում կարող է վճռուել ամբո՛ղջ Մերձաւոր Արեւելքի եւ, ինչու չէ, ո՛չ միայն Մերձաւոր Արեւելքի ճակատագիրը…

Մեզ համար ակնյայտ է, որ Հայաստանի բնական դաշնակիցներ են ընդդէմ թուրքական եւ պանիսլամական իրական ու ահեղագոյն սպառնալիքի առնուազն հետեւեալ երկրները.

ա. Ռուսաստանը, բ. Իրանը, գ.Սիրիան, դ.Չինաստանը, ե.Իրաքը, զ.Հնդկաստանը, է.Եգիպտոսը, ը.Յունաստանը, թ.Կիպրոսը, որը Յունաստանի «Արցախն» է…

Կան նաեւ այլ երկրներ եւ ժողովուրդներ, սակայն առայժմ այդ հարցը չենք քննարկում…

Այժմ անդրադառնանք այն երկրներին ու նրանց զինուած ուժերին, որոնք մասնակցում են մերձաւորարեւելեան ռազմաբեմում եւ մասնաւորապէս դրա այսպէս կոչուած` Սիրիական ռազմաճակատում մղուող ռազմագործողութիւններին: Դրանց թւում են Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայէլը, Սիրիան, այսպէս կոչուած «Իսլամական պետութիւն» ինքնահռչակ կեղծ, այսինքն` «քուազի» պետութիւնը եւ այլք…

Բայց նախ եւ առաջ անդրադառնանք այն երկրին եւ նրա զինուած ուժերին, որն այժմ կասեցնում է համաթուրանական եւ իսլամական ծայրայեղականութեան հետ դաշինք կնքած միջազգային ծաւալապաշտական ուժերի կողմից սանձազերծուած բազմամեայ արիւնահեղ պատերազմի ծանր «գրոհները»: Դա Սիրիան է եւ նրա զինուած ուժերը:

Նկար 1. «Սիրիական պատերազմը». 2015 թուականի դեկտեմբերի դրութեամբ ցոյց են տրուած Ասադի, հակաասադական ուժերի եւ պրո-ասադական ուժերի վերահսկած տարածքները

Նախորդ գրառումը

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ՃԱՊՈՆԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՉԱՓԻ ԶԳԱՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՉԱՓԻ ԶԳԱՑՈՒՄԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական