Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ՃԱՊՈՆԵՐԵՆ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրված ու երբեւէ թերեւս ամենից մեծ տարածում ստացած գիրքը ամերիկահայ երախտաշատ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» անգլերեն հատորն է: Բնագրով վեց հրատարակություններից եւ իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, հայերեն եւ ռուսերեն թարգմանություններից հետո Բուռնությանի գիրքը հրատարակվել է նաեւ ճապոներեն («Արումենիա-ձին նո ռեկիսի»): Հրատարակիչն է Տոկիոյի «Ֆուձիվարա-շոտեն» հրատարակչությունը, կազմում է 528 էջ, եւ արդեն իսկ տրամադրելի է Ամազոն կայքի ճապոնական տարբերակում: Թարգմանությունն իրանակացրել է Դաիսակու Վատանաբենՙ Կոմակի Շոհեիի համագործակցությամբ:

Ջորջ Բուռնությանը ծնվել է 1941-ին, Սպահանում (Իրան), հայրը եղել է բաքվեցի հայ, մայրըՙ լեհուհի: Թեկնածուական աստիճանը ստացել 1976-ին, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանումՙ որպես հայոց, իրանական եւ ռուսական պատմության մասնագետ: Հայոց եւ իրանական պատմություն է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, Քոլոմբիա համալսարանում, Թաֆթս համալսարանում, Քոնեքթիքութի համալսարանի երեք կամպուսներում, Նյու Յորք համալսարանում, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռաթգերս համալսարանում, Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռամապո քոլեջում եւ Գլենդեյլի համայնքային քոլեջում: 1989 թվականից Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ավագ դասախոս է Նյու Յորքի Այոնա քոլեջում: Վարժ տիրապետում է հայերեն, ռուսերեն, պարսկերեն եւ լեհերեն լեզուներին: Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի եւ Ավստրալիայի քաղաքներում:

Բուռնությանի գիտական հետաքրքրությունները ներառում են 17-19-րդ դարերի հայ ժողովրդի, մասնավորապեսՙ Արեւելյան Հայաստանի պատմությունը: Հեղինակ է առանձին գրքերով լույս տեսած անգլերեն մենագրություններիՙ «Արեւելյան Հայաստանը պարսից տիրապետության վերջին տասնամյակներին. 1807-1828» (1982), «Երեւանի խանությունը Ղաջարական տիրապետության ներքո, 1795-1828» (1992), «Հայ ժողովրդի պատմություն, I. նախապատմությունից մինչեւ 1500 թ.» (1993, երեք հրատարակությունՙ մինչեւ 2000-ը), «Հայ ժողովրդի պատմություն, II. 1500 թ. մինչեւ ներկան» (1994, երեք հրատարակություն մինչեւ 2000), «Ղարաբաղի պատմությունը» (1994, նույնըՙ պարսկերեն (2003), նաեւ բազմաթիվ հոդվածների եւ գրախոսությունների, որ լույս են տեսել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հայագիտական, իրանագիտական, կովկասագիտական հանդեսներում: Կազմել եւ հրատարակել է «Ռուսաստանը եւ Անդրկովկասի հայերը, 1797-1889. վավերական փաստաթղթեր» (1998) եւ «Հայերը եւ ռուսները, 1626-1796. վավերական փաստաթղթեր» (2003) ժողովածուները: Անգլերեն է թարգմանել 17-18-րդ դարերի հայ պատմագրության կարեւոր երկերըՙ Աբրահամ կաթողիկոս Կրետացու «Ժամանակագրությունը» (1999), Աբրահամ Երեւանցու «Պատերազմների պատմությունը» (1999), Զաքարիա Ագուլեցու «Օրագրությունը» (2003), Զաքարիա Քանաքեռցու «Ժամանակագրությունը» (2004), Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» (երկու հատորովՙ 2005-2006, մեկ հատորովՙ 2010), Սիմեոն Լեհացու Ուղեգրությունը (2007), Սիմեոն կաթողիկոս Երեւանցու «Ջամբռը» (2009), Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանի «Աղվանից աշխարհի համառոտ պատմությունը» (2009), ռուսերենիցՙ «Ղարաբաղ նահանգի ռուսական հաշվետվությունը 1823 թ.» (երկու հրատարակություն, 2011-2012): Բուռնությանի մյուս հետաքրքրությունները ներառում են դասական դաշնամուրային երաժշտությունը եւ կինոն, որոնց վերաբերյալ հոդվածներով հանդես է եկել տարբեր հայկական եւ ոչ հայկական թերթերում եւ ամսագրերում:

Մի քանի տարի առաջ Տոկիոյում հանդես գալով դասախոսություններովՙ Ջորջ Բուռնությանը պայմանագիր է ստորագրել «Ֆուձիհարա-շոտեն» հրատարակչության հետՙ իր աշխատությունը ճապոներեն հրատարակելու համար: Թարգմանչիՙ երիտասարդ հայագետ Դաիսակու Վատանաբեի հետ նա ծանոթացել է 2012-ին, Երեւանում: Տոկիոյի օտար լեզուների համալսարանի շրջանավարտ Դաիսակու Վատանաբեն հաճախել է հայոց լեզվի դասընթացների Տոկիոյում, Վենետիկում եւ Երեւանում, դիպլոմային աշխատանք գրել «Հայ հասարակությունը Րաֆֆու «Խենթը» վեպում» վերնագրով, նաեւ հրատարակել ճապոներեն հոդված Րաֆֆու մասին: 2011-2013 թթ. Վատանաբեն ուսումնառությունը շարունակել է Հայաստանում: Մեր խնդրանքով անգլերենից ճապոներեն է թարգմանել Հովհաննես Փիլիկյանի «Ծովանկար իմ մոր օրվա մասին» հայապատում բանաստեղծությունը, որ ընդգրկվել է 2012-ին Երեւանումՙ այդ ստեղծագործության բազմալեզու հրատարակության մեջ: Դաիսակու Վատանաբեն մեր խնդրանքով նաեւ ճապոներենից հայերեն է թարգմանել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության արխիվում պահվող նյութերը ճապոնաբնակ հանրային գործիչ եւ գրող Դիանա Աբգարի վերաբերյալ:

Ավելացնենք, որ Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմության» վերջինՙ վեցերորդ հրատարակությունից վաճառվել է ավելի քան քսան հազար օրինակ: ԱՄՆ-ի բարձրագույն կրթության բազմաթիվ հաստատություններում այն գործածվում է որպես դասագիրք: Այս տարի լույս կտեսնի գրքի պարսկերեն թարգմանությունը:

Նախորդ գրառումը

ԳՅՈՒՏԵՐԻՆՙ ԱՆԸՍՏԳՅՈՒՏ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական