Հայաստանում գտնվող եւ Ժուռնալիստների միությունից 3 օր առաջ Ոսկե գրիչ ստացած «Կալիֆորնիան կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, ով նաեւ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի փոխնախագահն է, հայտարարել է, որ ամբողջովին կեղծիք են շրջանառվող այն լուրերը, թե իբր Քըրքորյանն իր կտակում նշել է, որ 200 մլն դոլար է նվիրաբերում Հայաստանին, բայց պայմանով, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները կապ չունենան: «Այդ բոլորը սուտ է, մարդիկ երեւակայական խոսքեր են ասում… Կտակի մեջ ոչ Հայաստան բառը կա, ոչ իշխանություն, ոչ տվեք, ոչ էլ մի տվեք բառերը: Պարոն Քըրքորյանն իր ժառանգությունը կտակել է բարեգործությանըՙ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպություններին…», ասել է Հարութ Սասունյանը: Անկեղծ ասածՙ դժվար է ասել, այս բացահայտումն ավբլի շատ լա՞վ է, թե՞ վատ: Ամեն դեպքումՙ ճիշտ է, կամՙ ճիշտը սա է: