Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՍԵԼ ԵՆՔ ՀՕ՛Պ

11/03/2016
- 11 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

2015 թ. դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին երկու երկրների միացյալ տարածաշրջանային ՀՕՊ (Հակաօդային պաշտպանություն) համակարգի ստեղծման համաձայնագիրՙ Կովկասի օդային տարածքը համատեղ պաշտպանելու, Հայաստանի օդային սահմանում արձանագրվող միջադեպերին համատեղ հակազդելու նպատակով: Դա երկարաժամկետ պայմանագրերով, դաշնակցային հարաբերություններով եւ, վերջապես, ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամության ներսում եւ անդամների միջեւ շատ բնական ու տրամաբանական համագործակցության պայմանագիր է, հար եւ նման Ռուսաստանիՙ Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի հետ ունեցած պայմանագրերին: Մանավանդ որ, դեռեւս նոյեմբերի սկիզբը, թուրքական ռազմական ուղղաթիռները կարճատեւ խախտել էին Հայաստանի օդային սահմանը, իսկ ավելի ուշ, նոյեմբերի 24-ին, արդեն թուրք-սիրիական սահմանի վերեւում թուրքական ռազմօդանավերը կործանել էին ռուսական «Սու-25» ինքնաթիռը, ի ցույց դնելով Անկարայի խիստ ագրեսիվ տրամադրությունները Հայաստանի դաշնակցի նկատմամբ:

Այլ խոսքով, դեկտեմբերի 23-ի պաշտպանական պայմանագիրը երկու դաշնակից երկրների պատասխանն էր թուրքական ոտնձգություններին, կանխարգելիչ ու զսպողական քայլՙ մկաններ ցուցադրող Անկարային: Եվ դա ոչ ոքի մոտ զարմանք, առավել եւս ընդվզում չառաջացրեց ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի մոտ, բացառությամբ Թուրքիայի:

Բայց հանկարծ, արդեն երկու ամիս անց, հակազդեցություն եկավ Մ. Նահանգներից: Նախ «Ֆորբս» «միլիոնատիրական» ամսագրում, ապաՙ մորմոնների «Ուաշինգտոն թայմս» օրաթերթում լույս տեսան պատվիրված գրություններ: Զարմանալի փութաջանությամբ, գրեթե նույն օրերին, մյուսների համազարկին միացավ նաեւ հեղինակավոր «Ուաշինգտոն փոստը», ամերիկյան ղեկավարությանը եւ առաջին հերթին նախագահ Օբամային ուղղված մեղադրական հորդորովՙ թե դեպի ո՞ւր է նայում նա, երբ Պուտինը Հայաստանը դարձրել է իր «արբանյակը»… ընդդեմ «ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ եւ կարեւորագույն դաշնակից» Թուրքիայի…

Կարիք չկա կրկնելու այդ երեք հրապարակումներում արտահայտված սրտաճմլիկ խոսքերը ի պաշտանություն հայ-ռուսական կամ ռուս-հայկական ահավո՜ր սպառնալիքներին ենթակա Թուրքիայի. ընթերցողը կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը մեր ներկա համարի 9-րդ էջում, ուր տեղեկություններ են տրված նաեւ դրանց հեղինակների մասինՙ երեքն էլ Անկարայի կողմից վարձված ամերիկյան հիմնարկների գրչակներ: Սակայն կարիք կա, ընդամենը մեկ փաստով ի ցույց հանելու նրանց կանխակալ, պատվիրված եւ պատվերը ոչ մասնագիտական մակարդակով չկատարելու «հմտությունը», որը դրսեւորվել է զարմանալիորեն ամենահեղինակավոր «Ուաշինգտոն փոստում» հրապարակվածՙ Էնդրու Բոուենի գրչով: «Նշանակալի է, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, գրում է նա, որ Թուրքիայի հետ սահմանակից է»: Ոմն Էնդրու կարող էր այդպիսի տգիտություն հանդես բերել, սակայն մեծազդիկ այդ թերթում չկա՞ր մեկը, որ գոնե տարածաշրջանի քարտեզին նայեր ու տեսներ, որ, օրինակ, Վրաստանը Թուրքիայի հետ ունի 275 կմ երկարությամբ սահման, որից 22.4 կմ.ըՙ ծովային: Կամ Ադրբեջանը, զավթված Նախիջեւանի միջոցով, նույնպես ունի սահմանային 14 կմ խորությամբ միջանցք:

Չերկարենք. Հայաստանն իր հյուսիսի դաշնակցի հետ միասին ՀՕՊ է ասել Թուրքիայինՙ ստիպված, պատմական ու ներկա փորձառությունների պարտադրանքով, եւ դա քաջ գիտեն ոչ միայն Մ. Նահանգները, այլեւ ՆԱՏՕ-ի նրա մյուս դաշնակիցները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՀՀ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

(ՇԻՆԾՈՒ) ԳՈՐԾՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

(ՇԻՆԾՈՒ) ԳՈՐԾՆ ԸՆԴԴԵՄ ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական