Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍԻ ԱՎԱԳՅԱՆ

25/03/2016
- 25 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կոլեկտիվ

Ս.թ. մարտի 18-ինՙ կյանքի 87-րդ տարում կյանքից հեռացավ ականավոր գիտնական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչիկ Սարգսի Ավագյանը:

Հրաչիկ Սարգսի Ավագյանը ծնվել է 1930թ. մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղումՙ աղքատ գյուղացու ընտանիքում:

1937թ. աշնանը ընտանյոք հանդերձ տեղափոխվել են Երեւան, որտեղ էլ 1938թ. ընդունվել է միջնակարգ դպրոց:

Միջնակարգ դպրոցն ավարտել է 1949թ.-ին եւ նույն տարում էլ ընդունվել Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը: Ինստիտուտը գերազանցությամբ ավարտել է 1954թ.-ինՙ ստանալով լեռնային ինժեների որակավորումՙ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում եւ հետախուզում» մասնագիտությամբ:

1954թ.-ին ընդունվել է Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր երկրաբանական վարչության Հանքավանի երկրաբանահետախուզական արշավախումբՙ երկրաբանի պաշտոնով: 1956թ.-ի մայիս ամսից նշանակվել է Ղազմայի (այժմ Գլաձորի) բազմամետաղային հետախուզական արշավախմբի գլխավոր ինժեներ, որտեղ մինչեւ 1961թ. աշխատելուց հետո նշանակվել է Իջեւանի շրջանի Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական խմբի պետ: Հ.Ավագյանի անմիջական մասնակցությամբ եւ ղեկավարությամբ ընդամենը մեկ ու կես տարում հետախուզվել եւ գնահատվել է աշխարհում խոշորագույն, իսկ հումքի որակի առումով լավագույններից մեկը համարվող Սարիգյուղի հանքավայրը: Այդ մեկ ու կես տարվա ընթացքում հանքավայրի պաշարները երկու անգամ հաստատվել են նախկին ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովի կողմից բարձր գնահատականներով: Պաշարների հաշվարկի երկու հաշվետվությունների հեղինակն է եղել, որոնց համար էլ արժանացել է պետական պարգեւի:

1964թ.-ին նշանակվել է ինքնուրույն հաշվեկշռով գործող Սիսիանի երկրաբանահետախուզական արշավախմբի պետի պաշտոնում, որտեղ էլ աշխատել է մինչեւ 1970թ. մայիսի 10-ը: Այդ ընթացքումՙ 1968թ.-ի հոկտեմբերին, պաշտպանել է գիտությունների թեկնածուի գիտ. աստիճանի հայցման թեզը, 1969թ.-ի փետրվար ամսին ստացել է երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1970թ.-ի մայիսի 10-ից գործուղվել է Ալժիրի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն սովետական երկրաբան մասնագետների ղեկավարի պաշտոնով: Ալժիրից վերադարձել է 1971թ.-ի հոկտեմբերի 20-ին: Հասանելիք արձակուրդը վայելելուց հետո, 1972թ.-ի հունվարից, նշանակվել է Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ ԽՍՀՄ-ի համար բոլորովին նորույթ համարվող բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ: Հունվար-փետրվար ամիսներին զբաղվել է գրականության հետազոտման եւ ապա նախագիծ ու նախահաշիվ կազմելու աշխատանքներով եւ մարտ ամսից անցել է դաշտային աշխատանքների կատարմանը: Դաշտային աշխատանքների առաջին իսկ այցելության օրը, Հայաստանի հյուսիսարեւելյան ծայրամասումՙ Նոյեմբերյանի շրջանի տարածքում, Հարավային Կովկասի 3 հանրապետությունների շփման գոտում, հայտնաբերվել է բնական ցեոլիտների, բենթոնիտների, ցեոլիտ-բենթոնիտային խառը տարատեսակի եւ Իժեւսկի տիպի հանքային ջրերի աշխարհում խոշորագույնը համարվող հանքավայրը: Այս թեման էլ հանդիսացել է Հ.Ավագյանի դոկտորական գիտական աստիճանի հայցման թեմա, որն էլ հաջողությամբ պաշտպանել է 1989թ.-ին:

1977-1980թթ. աշխատել է Հայաստանի Երկրաբանական Վարչության Կապանի արշավախմբում գլխավոր ինժեների պաշտոնով, իսկ 1980թ.-ին տեղափոխմամբ նշանակվել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի Ազատեկի ոսկու հետախուզական արշավախմբի պետ: Գունավոր մետալուրգիայի Վարչության կազմում աշխատել է մինչեւ 1983թ.-ը, որտեղից էլ գործուղվել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունՙ Մ Ֆուատի լեռնահանքային ձեռնարկությունՙ գլխավոր երկրաբանի պաշտոնով: Երեք տարի Կոնգոյի Հանրապետությունում աշխատելուց հետո վերադարձել է հայրենիք եւ շարունակել է աշխատել Հայաստանի գունավոր մետալուրգիայի Վարչության կազմում մինչեւ ձեռնարկության լուծարումըՙ 1991թ.-ը:

1991թ.-ից մինչեւ 1994թ.-ի հունվարի 20-ը աշխատել է «Բեկում» եւ «Ադամանդ» ձեռնարկություններում որպես տնօրենների խորհրդական: 1994թ.-ի հունվարի 20-ից մինչեւ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես թեմատիկ խմբի ղեկավար, բաժնի վարիչ:

Մինչեւ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ տեղափոխվելը գրել եւ հրատարակել է մեկ մենագրություն եւ 38 գիտական հոդված: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում աշխատելու ժամանակահատվածում հրատարակել է 11 մենագրություն, 60 գիտական եւ 80-ից ավելի գիտահանրամատչելի հոդվածներ: Վերջիններիս գերակշիռ մասը տպագրվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» թերթում:

Հակական ԽՍՀ Կառավարությանն առընթեր երկրաբանական Վարչությունում աշխատելու ընթացքում պարգեւատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, Վ.Ի.Լենինի ծննդյան 100 ամյակին նվիրված մեդալով եւ Սարիգյուղի հանքավայրի բենթոնիտային կավերի հետախուզման եւ հումքի պաշարները նախկին ԽՍՀՄ-ի Պաշարների պետական հանձնաժողովում (Մոսկվա) երկու անգամ բարձր գնահատականներով հաստատելու համար արժանացել է պետական դրամական պարգեւի: Հայաստանի Հանրապետության Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում աշխատելու ընթացքում պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով:

Տաղանդավոր գիտնականի, հայ ժողովրդի արժանավոր զավակիՙ Հրաչիկ Ավագյանի պայծառ կերպարը վառ կմնա նրան ճանաչողների, հարազատների, բարեկամների հիշողության մեջ:

Նախորդ գրառումը

ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԸ

Լրահոս

Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը

06/07/2026

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Նա 3 օր հիվանդանոցում է եղել, առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել։...

Գագիկ Ծառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ Բադալյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ «տարօրինակ», բայց իմ խորիմ համոզմամբ, պարոն Ծառուկյանը քաղաքական կարեւոր եզրահանգումներ...

Ադրբեջանը գրոհային ինքնաթիռներով ուսումնական թռիչքներ են իրականացրել

06/07/2026

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում ուսումնական թռիչքներ են իրականացվել: Պլանի համաձայն՝ գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39 և...

Խորհրդարանում ներկայացվածությունը դիտարկում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք. «Հայաստան» դաշինք

06/07/2026

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր...

Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին. փաստաբան

06/07/2026

Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ...

Տեսանյութ. ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն

06/07/2026

«Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական