6 տարի տեւած դատավարությունից հետո երեկ Հաագայի միջազգային դատարանը Բոսնիայում սերբերի նախկին առաջնորդ, 70-ամյա Ռադովան Կարաջիչին 1995-ի հուլիսին Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանության գլխավոր պատասխանատուն է համարելՙ 40 տարվա ազատազրկման դատապարտելով, հաղորդում են գերմանական ԶԼՄ-երը: Բոսնիայի պատերազմում ավելի քան 100 000 զոհ է գրանցվել, 2,2 միլիոնը փախստական դարձել: Հնարավոր է վճիռը բողոքարկվի: Նախկին հոգեբույժը 2008-ին ձերբակալվել էր 13 տարվա փախուստից հետո` Բելգրադի մերձակա ավաններից մեկում, որտեղ ինքնությունը թաքցնելով իբրեւ բուսաբույժ էր աշխատում: