Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԻԳՐԱՆՆ ԷԼԻ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Խոսքը հասկանալի էՙ նախկին վարչապետի մասին չէ, ով չնայած ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էլ չի աշխատում, բայց եվրասիական գործերով է հիմա էլ զբաղված, եւ առհասարակ գործազրկությունն ու Տիգրան Սարգսյանը հականիշներ են:

Խոսքը Տիգրան Սուրիկի՛ Խաչատրյանի մասին է: Մենք տեղեկացրել էինք, որ տղանՙ այս դատարանից այն դատարան, այս մեկուսարանից այն մեկուսարան, այս քրգործից այն քրգործ գնալուց հավանաբար հոգնելով, աշխատանքի էր ընդունվելՙ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ումՙ որպես տնօրենի օգնական: Իմ կարծիքով լավ գործ է, համենայն դեպսՙ ռոմանտիկ գործ է, բայց Տիգրանի գործը չէ: Դա նույնն է, որ կարատե գնալ ցանկացող տղային մայրիկը ջութակի տանի: Մի խոսքով, Տիգրանը ՀՀ գլխավոր անտառապահին օգնեց մեկուկես ամիս, այդքան դիմացավ, նկատի ունեմՙ անտառը, կամ ՀՀ գլխավոր անտառապահը: Տիգրա՞նը…. գիտեք կա տղամարդու երկու տեսակ, օգնական եւ օգնական պահող: Տիգրանըՙ երկրորդ տեսակն է, բայց Տիգրանին օգնական էին նշանակել, ի՞նչ օգնի, ո՞ւմ օգնի եւ ամենակարեւորըՙ ինչի՞ օգնի… Ինքը «սաղ կյանք մաքուր ապրած տղայա», «կարգին տղայա», «մեծատառով տղայա», Սուրիկ Խաչատրյանին մոտիկից տեսած, Զարզանդ տեսած տղայա ու օգնի՞, բա դոկտորի տղեն ինչ-որ մեկին կօգնի՞, դոկտորը կօգնի՞, որ իր տղեն օգնի, դոկտորը հո օգնակա՞ն չի, դոկտորը կոչում է, «զվանի», ինչպես գեներալը, ի դեպՙ գեներալը. Սուրիկ Խաչատրյանը գեներալ չէ… Դեռ:

Բայց ինչ լավ կլիներ, եթե լիներ, բա մարդը գնա կռվի, այդքան կռվի, այդպես կռվի եւ գեներալ չլինի՞, բա ուրիշները գեներալ լինեն, Սուրիկ Խաչատրյանը գեներալ չլինի՞, բա Տիգրանը գեներալի որդի չլինի՞, բա Նժդեհից Սյունիքը ժառանգած նժդեհական Սուրիկ Խաչատրյանը այդ մեծ աստղին արժանի չէ՞: Պատկերացրեք ինչ լավ կլիներՙ Սյունիքի գեներալ-նահանգապետ: Այս մարդկանց դա է պետք, իսկ դուք աշխատանք եք տալիս, էն էլ անտառում, դիտմամբ, որ մարդու երես չտեսնեն, նրանք այսքան մարդասեր են, իսկ դուք նրանց զրկում եք մարդկանց հետ շփումից, դեռ ավելին, ասումՙ օգնի, որ ծառերը պահպանվեն, օգնի, որ կենդանիներին չորսան. որսորդին ասում ենՙ օգնի, որ չորսա՞ն, օգնական պահողին ասում ենՙ օգնի՞:

Տիգրանին աշխատանք տալը սխալ է. նա աշխատող չի, բանակ ուղարկելն էլ է սխալ. նա ծառայող չի, ուսման տալն էլՙ ուշ է, աղջիկ տալն էլՙ շուտ: Տիգրանին պետք էր մեծացնել առանց պատմափիլիսոփայության: Օրինակՙ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Դավիթ Սարգսյանի մոտ: Վերջինս Տիգրանին կպատմի, որ ժամանակին, շատ չէՙ մի քանի տարի առաջ, ինքը պահակ էր շինհրապարակում, հիմաՙ դատավոր է: Տիգրանն էլ կհասկանա, որ ուրեմն դատավոր դառնալու համար պետք է նախ պահակ լինել, կամ չի հասկանա, երեւի չի հասկանա, նման բաներ հասկանալը «Կոմս Մոնթե Քրիստո» կարդալու պես է, եթե պատանեկության ժամանակ չես կարդում, հետո ուշ է, եթե պատանեկության ժամանակ կարդում ես, էլ երբեք չես մոռանում:

Տիգրանը մեղավոր չէ, որ էլի չի աշխատում, նա ուղղակի չգիտի, որ աշխատել պետք է, նա եւ ոչ միայն նա չգիտեն, որ օրինակ Սյունիքի մարզպետը աշխատանք է, ոչ թե «զվանի»:

Տիգրանին պետք էր մեծացնել նախքան նա կմեծանար, հիմա ուշ չէ, հիմա դժվար է, համենայն դեպս մարդը էլի չի աշխատում, ու քանի որ շատ ազատ ժամանակ ունի, տանը չի մնում, որ հայրը մեծացնի եւ… ինքն էլ մեծանա: Ինչպես բոլոր հայրերը, ինչպես բոլոր որդիները…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՍՏԵԼ

Հաջորդ գրառումը

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՀ-Ի ՀԱՆԴԵՊ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՀ-Ի ՀԱՆԴԵՊ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական