Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

World Press Photo Award 2016- Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԱԴՐԻԱՆԵ ՕՀԱՆԵՍՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Ան. Հ., Գերմանիա

Փախստականների ճգնաժամն իր արտացոլումն է գտել համաշխարհային լուսանկարչության ամենամյա մրցույթումՙ World Press Photo Award 2016- ի աշխատանքները դիտելիս դրանք առանձնանում են ողբերգական երանգներով: Տարվա լուսանկար է ճանաչվել «Հրատապ լուրեր» անվանակարգում առաջին մրցանակ ստացած ավստրալիացի լուսանկարիչ Ուորրեն Ռիչարդսոնի (Warren Richardson) լուսանկարը: Փախստականը փորձում է նորածնին անցկացնել Հունգարիայի փշալարապատ սահմանից անդին:

«Արդի թեմա» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Ադրիանե Օհանեսյանի (Adriane Ohanesian) Սուդանում ռմբահարվածների հետեւանքով ծանր այրվածքներ ստացած յոթնամյա Ադամ Աբդելին պատկերող լուսանկարը: