Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ ՄՈՆՊԵԼԻԵՅԻ ԳԱ ԱՆԴԱՄ

Մոնպելիեյի գիտությունների եւ գրականության ակադեմիան ստեղծվել է 1846 թվին, ունի 90 լիիրավ, 20 պատվավոր եւ 42 թղթակից անդամներ: Վերջերս այդ հեղինակավոր հաստատության անդամ է ընտրվել Երեւանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆ. Լեւոն Չուգասզյանը: Անցյալ տարի նա ընտրվել էր Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ:

«ԱԶԳ»-ը շնորհավորում է հայ գիտնականին, մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: