Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲՆԱԿԱՆՆ Է ԼԱՎ

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Փետրվարի քսաներեքին մի խումբ լրագրողներ ԱԺ-ի դարպասների մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել. պահանջում էին պատասխանատվության ենթարկել պատգամավոր Մհեր Սեդրակյանին (նույն ինքըՙ Թոխմախի Մհեր) լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, վիրավորելու եւ հայհոյելու համար: Ակցիայից մի քանի օր առաջ լրատվամիջոցները տեսագրություն էին տարածել, վերնագիրըՙ «Էս ի՞նչ նախիր ա. Մհեր Սեդրակյանըՙ լրագրողներին»: Տեսագրության մեջ «էս ի՞նչ նախիր ա» արտահայտությունը չի լսվում, սակայն լրագրող Փայլակ Ֆահրադյանին ուղղված հայհոյանքը ոչ թե Մհեր Սեդրակյանի շարժվող շուրթերից կարելի է հասկանալ, այլ ուղղակի անզեն ականջով լսել:

Լրագրողներն այնպես են իրար անցել, կարծես մինչեւ հիմա Մհեր Սեդրակյանը բարեկրթության օրինակ է եղելՙ բերանից էլ վարդ-մանուշակ է թափվել, տված հարցազրույցներն էլ քաղաքագիտական կամ մշակութաբանական խորախորհուրդ վերլուծությունների բազմերանգ շերտեր են պարունակել: Մհեր Սեդրակյանը մի ժամանակ լրագրող Մհեր Արշակյանի ծնոտն էր ջարդում, չէ՞: Իսկ եթե չէր էլ ջարդում, համենայն դեպս, միշտ էլ գողական կեցվածքով, ծաղրանքի ու հեգնանքի արտահայտություններ է շպրտել լրագրողների վրա: Ու առհասարակ, ԱԺ-ում պատգամորական մի կատեգորիա կա, որից ավելին սպասել չի էլ կարելի: Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Առաքել Մովսիսյան, Սեդրակ Սարոյան, Մանվել Գրիգորյան. լրագրողներս այդքան ավանգարդ երեւակայությո՞ւն ունենք, որ թաքուն հույս փայփայենք, թե նրանք մի հոդաբաշխ նախադասություն, մեսրոպյան հայերենով մի իմաստալից բառակապակցությո՞ւն կասեն մի օր, թեկուզեւ տասներորդ անգամ մանդատ ստանան: Կներեք, միթե՞ մենք այդքան ունայն ենք: Հասկանալի է, որ պարզ տրամաբանության կանոններով ենք առաջնորդվում. նրանք ընտրված պատգամավորներ են, ուրեմն եւ պետք է գոնե ներքաղաքական պարզագույն փոփոխությունների ու խմորումների մասին տեսակետ ունենան եւ հայտնեն: Բայց եթե անգամ այն աստիճանի ավանգարդ ու զարգացած երեւակայություն ունենանք, որ մի պահ պատկերացնենք, թե այդ տեսակետը նրանք ունեն, լավ, ինչպե՞ս արտահայտեն: Բա մեր պատգամավորները մեր մեղքը չե՞ն գալիս: Ի՞նչ են լսել ամբողջ կյանքում, ի՞նչ միջավայրում են եղել, բառապաշարի ո՞ր շերտն են յուրացրել, բառամթերքի ո՞ր խմբաքանակն են իրենց արյան մեջ մտցրել, ի՞նչ արժեհամակարգի հետ են հաղորդակցվել. հաշվի չե՞նք առնում:

Լրագրողները ստորագրահավաք են կազմակերպել, որին մասնակցել է հարյուր յոթանասուն մարդՙ այդ թվում պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը: ԱԺ-ի դարպասների առջեւ հավաքվածՙ լրագրողներն իրենց գործընկերներին ու քաղաքացիներին բարձրախոսով կոչ էին անում միանալ իրենց, ստորագրել Մհեր Սեդրակյանի պահվածքը դատապարտող կոչի տակ: Ակցիային համահունչ պաստառներ էին պատրաստել «Մի՛ վարկաբեկեք ԱԺ-ը», «Պատժե՛լ», «Պատգամավո՞ր, թե գողական», «Ով լրագրողի ծառը, մենք նրա անտառը» եւ այլ խորագրերով: Լրագրողները մտադիր են դիմել էթիկայի հանձնաժողովին, նաեւ դատարան:

Պարզվեց, որ հենց ակցիայի օրը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է նույն խմբակցության շարքային պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, որն էլ իրեն ասել է, թե «Էս ինչ նախիր ա» արտահայտությունն ինքն արել է, բայց դա լրագրողներին չի հասցեագրված, ուղղակի անեկդոտ է պատմելիս եղել ու հենց այն է ավարտելիս է եղել, անեկդոտի «էս ինչ նախիր ա» վերջաբանը լրագրող Փայլակ Ֆահրադյանը լսել է ու անեկդոտապատկան արտահայտությունը վերագրել լրագրողներին: Իսկ ահա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Սեդրակյան-լրագրողներ միջադեպի տեսագրությունը չի տեսել: Մարդը չի տեսել, հո ստիպելո՞վ չի: Դե եթե չի տեսել, ուրեմն չի կարող հավաստիանալ, որ Մհեր Սեդրակյանը հայհոյել է լրագրողին: Իսկ եթե չի հավաստիացել, ուրեմն չի կարող նրան մեղադրել:

Լրագրողները վրդովվել են, որ միջադեպի ժամանակ հայհոյելուց բացի, Մհեր Սեդրակյանը Փայլակ Ֆահրադյանին կանչել է իր սենյակՙ առանձին խոսելու: Արտառոց, վիրավորական, անթույլատրելի, էթիկային հակասող ի՞նչ տարր կա այստեղ: Ձեզ ո՞վ է ասում, որ Մհեր Սեդրակյանին իր միջավայրից ու էությունից, իր թաղից կտրելով ու Երեւանի կենտրոնումՙ հանրապետության օրենսդիր իշխանական կառույցի պատերից ներս դնելով գնահատեք նրա պահվածքը: Հապա մի նրան իր բուն, հարազատ միջավայրում, այսպես ասածՙ իր ափսեի մեջ դիտարկեք: Օրինակՙ Թոխմախի ինտերիերի ու էքստերիերի սահմաններում. հիմա տեսա՞ք, որ գողական «ռազբիրատի» կանչելը ձեր աչքին էլ նորմալ երեւույթ դարձավ:

Ամենակարեւորն այն է, որ մարդն իր տեսակին հավատարիմ մնա, չկեղծի, չխաղա, սուտ ինտելեկտուալ, բազմակողմանի զարգացած մարդ չձեւանա: Նրանք հենց այդպիսինն են: Չարժե՞ գնահատել նրանց այդ հատկանիշը: Ինչ կան, դա էլ ցույց են տալիս. չեն թաքցնում կամ հերքում, որ գողական են կամ մինչեւ հիմա թաղային արժեհամակարգի, բառապաշարի, հարաբերությունների կրողն ու պահապանն են:

Մարդիկ անթաքույց իրենց բնական վիճակում ենՙ ինչպես կան ի ծնե ու ի բնե. եւ սա չարյաց փոքրագույնն է:

Նախորդ գրառումը

ԱՆՆՈՐՄԱԼ ԻՐԱՎԻՃԱԿ

Հաջորդ գրառումը

ԴԱԼԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԴԱԼԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

Լրահոս

Իրանը չի կարողանա վճարներ կամ մաքսատուրքեր սահմանել Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ռուբիո

23/06/2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված որևէ վերջնական համաձայնագրի համաձայն՝ Իրանը չի կարողանա վճարներ կամ...

Արտաքին միջամտություն է իրականացվել՝ ազդելու Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

23/06/2026

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը՝ ընդգծելով,...

Հուլիսի 4-5-ը Թեհրանի «Մոսալլա» համալիրում տեղի կունենա Խամենեիի հրաժեշտի արարողությունը

23/06/2026

Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության կապակցությամբ Թեհրանում 3 օր ոչ աշխատանքային կլինի։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս...

Բեյրութի պահանջն անփոփոխ է՝ Իսրայելը պետք է դուրս գա Լիբանանի հարավից. Լիբանանի նախագահ

23/06/2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, Վաշինգտոնում իսրայելցի և լիբանանցի պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների ֆոնին, հայտարարել է, որ իր երկրի գլխավոր նպատակը...

Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն. մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է. Պուտին

23/06/2026

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից 10 վագոն ցորեն կգա Հայաստան

23/06/2026

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գնացքը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական