Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՆՈՐՄԱԼ ԻՐԱՎԻՃԱԿ

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ուշադիր նայենք լրագրողների հետ միջադեպ ունեցած պաշտոնյաների անվանացուցակը, ապա կպարզենք, որ այնտեղ անունները կրկնվում են եւ այդ անունները մի քանիսն են: Բայց եթե էլ ավելի ուշադիր նայենք այդ նույն ցուցակը, ապա կպարզենք, որ պաշտոնյաների հետ միջադեպ ունեցած լրագրողների անունները եւս կրնվում են եւ դրանք նույնպես մի քանիսն են: Այսինքն, որպես կանոն մեր երկրում պաշտոնյա-լրագրող մրջադեպերը տեղի են ունենում միեւնույն պաշտոնյաների եւ միեւնույն լրագրողների միջեւ, որոնք, ի դեպ, փոխադարձաբար միմյանց անվանում են աննորմալ: Այսինքն պաշտոնյաները իրենց հետ միջադեպ ունեցած լրագրողներին են անվանում աննորմալ (դրա պատճառով էլ միջադեպը տեղի է ունեցել), իսկ լրագրողները պաշտոնյաներին են անվանում աննորմալ (դրա համար էլ միջադեպը տեղի է ունեցել): Եթե հավատանք երկու կողմերին էլ, ապա մենք ունենք աննորմալ պաշտոնյաների եւ աննորմալ լրագրողների մասնակցությամբ միջադեպեր: Կողմերից միայն մեկին հավատալը սուբյեկտիվություն է, որը լրագրության հետ կապ չունի, կողմերից ոչ մեկին չհավատալը վտանգավոր է, քանի որ բացի նրանից, որ այն կարող է ծնել ընդհանուր անհավատություն, ինչը հավատացյալությունից վտանգավոր բան է, այն կարող է նաեւ վատ, դժվարին իրադրության մեջ դնել լրագրողներին, քանի որ մեր ընթերցողներին, ռադիոլսողներին, հեռուստադիտողներին մենք պետք է բացատրենք, թե ինչո՞ւ է ընդհանուր իրավիճակը աննորմալ, եթե ոչ պաշտոնյաներն են աննորմալ լինում, ոչ լրագրողները:

Այսինքն կամ մենք արձանագրում ենք, որ աննորմալ իրավիճակում ոչ պաշտոնյաներն են մեղավոր, ոչ էլ լրագրողները եւ փորձում գտնել, թե այդ պարագայում ո՞վ է մեղավոր, կամ մենք արձանագրում ենք, որ, ենթադրենք, միայն պաշտոնյաներն են մեղավոր, այդպիսով դադարում ենք լրագրություն անելուց, կամ արձանագրում ենք, որ միայն լրագրողներն են մեղավոր, այդպիսով դառնում ենք ծախված եւ չլրագրող, կամ էլ արձանագրում ենք, որ երկուսն էլ մեղավոր են: Քանի որ ես անձամբ համոզված եմ, որ հրապարակավ հայհոյող պաշտոնյաներ կան, ինչը աննորմալ է եւ քանի որ ես տեսել եմ, թե ինչպես կարող է լրագրողը հարց տալ, որին հնարավոր չէ առանց հայհոյելու պատասխանել, ապա ես ավելի հակված եմ վերջին տարբերակը որպես ճշմարտություն ընդունելուն:

Իսկ ինչո՞ւ է այդպես ստացվել: Այսինքն ինչո՞ւ է Ազգային ժողովում Ազգային ժողովի պատգամավորը հայհոյում, այն էլ լրագրողին, ինչուՙ այն է՞լ, որովհետեւ լրագրողին հայհոյել նշանակում է բոլորի առջեւ հայհոյել, եթե ոչՙ բոլորին հայհոյել: Թե չէ հասկանալի է, որ հայհոյել չի կարելի ոչ իրավաբաններին, ոչ քանդակագործներին, ոչ պարուհիներին, ոչ մեկին: Իմ կարծիքով պատգամավորի հայհոյանքը ոչ թե պատճառ է, այլ հետեւանք, այն բանի, որ երբ նա մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել, որեւէ մեկը լրագրողներից չի կարողացել ապացուցել, որ իրականում չի ընտրվել: Կոնկրետ Մհեր Սեդրակյանին, ով ասում են` անցնող շաբաթ հայհոյել է լրագրողների ներկայությամբ նրանցից մեկին, անցած ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրել է 21 հազար 561 մարդ, սա այն պարագայում, երբ այդ ընտրություններին այդ ընտրատարածքում մասնակցել է 36 հազար 495 հոգի: Այս պաշտոնական տվյալները վիճարկվե՞լ են, որեւէ մեկը ապացույցներ ներկայացրե՞լ էՙ խախտումների, որեւէ լրագրող խախտում արձանագրե՞լ է, ոչ: Ուրեմն ո՞րն է խնդիրը, որ ԱԺ-ի պատգամավոր է դառնում մեկը, ով կարող է հայհոյե՞լ, թե՞ այն, որ ԱԺ-ում պատգամավորը կարողանում է հայհոյել: Ո՞րն է այստեղ իրական խնդիրը եւ որի՞ դեմ բողոքն է համարվում լրագրություն: Ու քանի՞ նման պատգամավորներ կան ԱԺ-ում, եւ ինչո՞ւ պետք է նրանց մոտենալ, թեկուզ անմեղ հարցերով, ասենք, պարզելու, թե առավոտյան, նախաճաշին լոլիկո՞վ ձվածեղ են կերել, թե՞ նրբերշիկով: Եթե մոտենում ենք, հարցազրույցներ ենք վերցնում, հրապարակում ենք, ուրմեն ընդունում ենք, որ նրանք ԱԺ պատգամավոր են, ուրեմն ընդունում ենք, որ նրանք ընտրվել են, ուրեմն ընդունում ենք, որ ԱԺ-ի պատգամավոր կարող են դառնալ նրանք, ովքեր կարող են հայհոյել, ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, որ նրանք հայհոյում են: Ախ, մե՞զ են հայհոյում, դրա համա՞ր չենք ընդունում: Այսինքն մենք չենք բողոքում, որ ԱԺ-ում պատգամավորներն իրար են հայհոյում, բայց բողոքում ենք, որ մեզ են հայհոյում, ընդ որում, այդ մենքըՙ միշտ մի քանի հոգի են, ոչ թե բողոքողները, այլ հայհոյվողները, որոնց հետո միանում են լրագրողական զանազան կազմակերպություններ, որպեսզի սատարեն, քանի որ եթե չսատարեն, էլ դրամ չեն ունենա, որ հետո ուրիշ հայհոյվող լրագրողների սատարեն: Ու քանի որ ես անձամբ երբեք չեմ տեսել, թե ինչպես է պատգամավորը հայհոյում լրագրողին, ինձ անչափ հետաքրքիր է այդ պատկերը: Այսինքն լրագրողն իր համար ուրախ-զվարթ քայլում է ԱԺ-ի միջանցքներում եւ տեսնում է պատգամավորին, որի կողքով անցնելիս վերջինս իրեն հայհոյո՞ւմ է, իհարկե ոչ: Իսկ գուցե նա հա՞րց է տալիս այդ պատգամավորին, որին ի պատասխան պատգամավորը նրան հայհոյում է, հնարավոր է, բայց ի՞նչ հարց: Ես հասկանում եմ, որ դա կարեւոր չէ, բայց ես հասկանում եմ նաեւ, որ հարցի տեսակից է կախված, թե որքանով է մեծ հայհոյվելուդ հավանականությունը: Ասենք, եթե նույն Մհեր Սեդրակյանին հարցնես, թե օրական քանի՞ բնակչի հետ եք հանդիպում, նա քեզ չի հայհոյի եւ կպատասխանի, իսկ եթե հարցնես, թե ինչո՞ւ են Էրեբունի շրջանի բնակիչները ձեզանից եւ ձեր ընտանիքից վախենում, հնարավոր է հայհոյի: Ընդ որում, լրագրողի լսարանը ավելի շատ ինֆորմացիա կստանա առաջին հարցի պատասխանից եւ ավելի մեծ եզրակացությունների դաշտ կունենա, քան երկրորդի պարագայում, եթե անգամ երկրորդ հարցին Սեդրակյանը պատասխանի առանց հայհոյելու:

Երեքշաբթի օրը ԱԺ-ի դիմաց մի քանի տասնյակ մարդ (ոչ միայն լրագրող) բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին պատժել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, քանի որ վերջինս, ըստ լրագրողներից ոմանց, լրագրողների խմբին նախիր է անվանել, իսկ ավելի ուշ, լրագրողների ներկայությամբ լրագրողներից մեկին սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել: Ցուցարարները (չխառնել լրագրողների հետ) պահանջում էին զրկել Սեդրակյանին պատգամավորական մանդատից, ապա եւ Սեդրակյանից, որ նա հրապարակավ ներողություն խնդրի լրագրողներից: Գիտեք, երբ լրագրողը փաստեր ունի, նա հոդված է գրում, կամ դատարան է գնում, իսկ երբ փաստեր չունի, կամ փաստերը թույլ են, նա բողոքի ակցիա է անում, որը ոչ մի կապ չունի լրագրության հետ, քանի որ քաղաքականությունը լրագրություն չէ: Համենայն դեպս այսպես մեզ սովորեցրել են առաջին կուրսում, ապա երկրորդում, երրորդում, չորրորդում, իսկ ավելի երջանիկներինՙ նաեւ մագիստրատուրայում:

Նախորդ գրառումը

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉԸՙ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲՆԱԿԱՆՆ Է ԼԱՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲՆԱԿԱՆՆ Է ԼԱՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական