Ակնհայտորեն խուճապ ու շփոթ ստեղծելու նպատակով, ապրիլի 2-5-ը մայրաքաղաք Ստեփանակերտում եւ այլ բնակավայրերում գրեթե համատարած հնչել են չարագուշակ հեռախոսազանգեր: Դրանց մեծ մասը եղել է մեկ բառՙ «Հյունցո՞ւք…» («Ո՞նց եք»): Մի մասն էլՙ միշտ Ղարաբաղի բարբառովՙ «Մարդ մնացա՞լ ա էդտեղ» հարցն են տվել, մինչ ոմանց էլ ուղղվել է սպառնալիքՙ «Հըլա էդտեղ ե՞ք. հեսա թխլան ենք» («Դեռ այդտեղ ե՞ք, էս էՙ խփելու ենք»):
Սա նշանակում է, որ ադրբեջանցիներին կամ նրանց վարձկան մասնագետներին հաջողվել է միջարկվել Արցախի հեռախոսացանց ու փորձել ժողովրդին հուսահատության ու փախուստի մատնել:
Համապատասխան հետեւություններ անելու պարտականությունը թողնում ենք պետական մասնագիտական շրջանակներին:



