Արևմուտքը չի քննարկի Ուկրաինայի միջուկային կարգավիճակը, քանի որ դա կարող է հանգեցնել միջուկային պատերազմի. ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը։
Ավելի վաղ Բեռլինում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է քննարկում սկսել միջուկային կարգավիճակի շուրջ, սակայն «պատրաստի առաջարկ» չկա։
Գուսևի խոսքով՝ դեսպանի հայտարարությունը բացարձակապես անհիմն է և պոպուլիստական՝ ուղղված միայն իր վրա ուշադրություն հրավիրելուն։
Փորձագետը կարծում է, որ արևմտյան երկրներն ինքնասպան չեն ուզում լինել, նրանք հասկանում են, որ Ռուսաստանի հետ նման խաղեր խաղալն անհնար է։