«ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս սեպեմբերի 15-ին՝ ԱԺ-ում ընտրվելով որպես ՍԴ դատավոր: Այդ օրվանից սկսած՝ բոլորը գիտակցել են, որ Սեդա Սաֆարյան անուն ազգանունն ունեցողն արդեն դատավոր է: Մնացածը տեխնիկայի հարց էր…
Պարզվում է՝ այդ դատավորը իր կարգավիճակից բացի, զուգահեռ մշտական հիմունքներով զբաղվում է փաստաբանությամբ (ներկայացուցչություն): Խնդրեմ, հրապարակում եմ ևս մեկ միջնորդություն, որն ապացուցում է ասվածը:
Համոզմունք ունեմ, որ այդ այդ չթույլատրված աշխատանքը նա կատարել է վարձատրության դիմաց»,- գրել է փաստաբան Արեն Բաբայանը: