Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՄԹ-ում Հայաստանի դեսպանը Լոնդոնի քաղաքապետի հետ խոսել է Արցախի մասին

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ է հանդիպել և քննարկել Լոնդոնի և Հայաստանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները ֆինանսատնտեսական, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Դեսպանը Լորդ քաղաքապետին է ներկայացրել Հայաստանի տնտեսական հնարավորություններն ու ներդրումային գրավչությունը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները։

Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և Լեռնային Ղարաբաղի հայության վրա դրա ծանր տնտեսական հետևանքներին։